Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 13.12.2017 - 28.12.2017

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռնի միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչների, որոնք ունեն երկար տարիների աշխատանքային ստաժ և սովորողների հետ կրթական և դաստիարակչական աշխատանքների մեծ փորձ, շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը  մինչև 2028 թվականի օգոստոսի 20-ը:
2 15441

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 06.12.2017 - 21.12.2017

«Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Հայեցակարգը սահմանում է Տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական նպատակները, ստեղծման, գործունեության կազմակերպման սկզբունքներն ու առանձնահատկությունները և հիմք է հանդիսանում տեղական և միջազգային գործընկերների հետ բանակցությունների համար: Տեխնոլոգիական համալսարանը կարևոր դեր կունենա Հայաստանի ներուժին և զարգացման ուղուն լավագույնս համապատասխանող համաշխարհային բեկումնային տեխնոլոգիաները և հետազոտական նորարար ուղղությունները երկրում  ներդնելու և զարգացնելու գործում։  Տեխնոլոգիական համալսարանի հիմնումը երկրի մակարդակով նախաձեռնություն է, որը նպատակաուղղված է Հայաստանը գիտության, կրթության, նորարարության և ձեռներեցության ժամանակակից հարթակի վերածելու` համաշխարհային տեխնոլոգիական զարգացման միտումներին համընթաց:
1 9869

Քննարկվել է 30.11.2017 - 22.12.2017

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչությունը «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտե» պետական կառավարչական հիմնարկի վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտեի կանոնա¬դրությունը, կառուցվածքը, նրան ամրացվող գույքի կազմը և չափը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի մարտի 6-ի` հմ. 203 և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի` հմ. 1579-Ն որոշումներում փոփո¬խություն և լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվա¬կանի սեպտեմ¬բերի 19-ի` հմ. 1610-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը ՀՀ ԿԳՆ կառավարման ոլորտում գործող Լեզվի պետական կոմիտե ստեղծելու վերաբերյալ
0 10614

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 27.11.2017 - 18.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009Թ. ՄԱՅԻՍԻ 7-Ի N 19 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն հայեցակարգը ներկայացնում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության  ոլորտում սոցիալական գործընկերության կայացմանն ու զարգացմանը վերաբերող ռազմավարական խնդիրներն ու առաջարկում է բոլոր շահառու կողմերի շահերից բխող լուծումներ: Այն նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետության կառավարության, գործատուների, արհեստակցական միությունների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության վերաբերյալ քառակողմ համաձայնության ձևավորմանը և սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալացմանը:
0 10500

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 08.11.2017 - 30.11.2017

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Ներկայումս Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Կրթության ոլորտը կարևորվում է որպես երկրի կայուն առաջընթացի, մարդկային կապիտալի վերարտադրության ու զարգացման նախապայմաններից մեկը: Տարածաշրջանային և համաշխարհային գործընթացներին համապատասխան ազգային կրթական համակարգ զարգացնելը ներկայիս հրամայականն է։ Ըստ այդմ այն պետք է բավարարի և՛ յուրաքանչյուրին, և՛ ողջ հասարակությանն ու պետությանը, որպես հավաքական ամբողջություն։ Սույն Ծրագիրը մշակվել է հաշվի առնելով` Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագիրը, կրթության համակարգի վերջին տարիների ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև ՄԱԿ-ի «Փոխակերպենք մեր երկիրը. Մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգը» և «Կրթություն 2030. Դեպի ներառական և արդարացի որակյալ կրթություն ու կրթություն ողջ կյանքի ընթացքում բոլորի համար» Ինչհոնի հռչակագիրը: Ծրագրի մշակման շրջանակներում իրականացվել է համակողմանի հետազոտություն՝ ուղղված ՀՀ կրթական համակարգում առկա հիմնախնդիրների և դրանց լուծման մեխանիզմների բացահայտմանը՝ հետևյալ հինգ ուղղություններով. կրթության մատչելիություն, կրթության որակ, կրթության բովանդակություն, կրթության կառավարում, կրթության արդյունավետություն: Առաջիկա տարիների կրթության զարգացման թիրախները, գերակայությունները և գործողությունների շրջանակը միտված են առկա խնդիրների լուծմանը՝ ուշադրությունն առավելապես կենտրոնացնելով կրթության առաքելության, հայրենասիրական դաստիարակության, որակյալ բովանդակության, յուրաքանչյուր քաղաքացու ինքնաիրացման հնարավորությունների ապահովման, պետության առջև կանգնած մարտահրավերների վրա։
0 16322

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.11.2017 - 18.11.2017

Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման ծրագիր Նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթությունների տեսանկյունից խիստ կարևոր է փոքր համայնքներում 3-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական ծառայությունների հիմնումը, քանի որ այդ համայնքներում չկա որևէ տեսակի կրթական ծառայություն վաղ տարիքի երեխաների համար, ինչը մեծ անհավասարություն է ստեղծում այդ և այն համայնքների երեխաների միջև, որտեղ գործում են մանկապարտեզներ կամ այլ տիպի նախադպրոցական ծառայություններ:
0 13485

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.11.2017 - 18.11.2017

Նոր սերնդի դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման չափանիշներ և գործիքակազմ Սույն նախագծի նպատակն է՝ մշակել Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող պահանջներ, բարելավել չափորոշչային պահանջների կատարումը վերահսկելու մեխանիզմները որակյալ ուսումնական նյութերի միջոցով սովորողների  ուսուցման/ ուսումնառության գործընթացը դարձնել ավելի գրավիչ, դասագրքաստեղծ հեղինակային խմբերին ապահովել դասագրքերի համար մշակված ավելի հստակ չափանիշներով և գործիքակազմով:
8 15431

Քննարկվել է 01.11.2017 - 16.11.2017

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ  «Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել գիտության ոլորտում ՀՀ կառավարության և պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները, միջազգային չափանիշներին համապատասխանեցնել գիտական կադրերի պատրաստման մեխանիզմները, կանոնակարգել գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման հարցերը, գիտության ոլորտում օտարերկրյա ներդրումների հետ կապված հարաբերությունները և այլն: Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակով օրենքի նախագծում նախատեսվում է ժամանակակից հասկացությունների և նոր հոդվածների ներմուծում: Առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը մեծ է, ինչի պատճառով էլ գործող օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու փոխարեն առաջարկվում է ընդունել նոր օրենք:
17 15020

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 01.11.2017 - 17.11.2017

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2018/2019 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2018/2019 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
0 11341