Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 07.10.2022 - 22.10.2022

«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններում ամրագրված է ուսումնական հաստատություններում կառավարման գործընթացի տարանջատումը տնօրենի վարչատնտեսական մասի համակարգողի միջև, և դրանից բխող վերանայման անհրաժեշտություն է առաջացել տնօրենի մրցույթի կարգում:
6 5250

Քննարկվել է 06.10.2022 - 21.10.2022

«Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման Նախագծով սահմանվում են լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջները, ինչը նպատակ ունի հստակեցնելու և առավել դյուրին դարձնելու նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կողմից համապատասխան  ծրագրերը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատմանը ներկայացնելու գործընթացը:  
1 3621

Քննարկվել է 06.10.2022 - 21.10.2022

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի N 370-Ն հարամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման Սույն կարգով կարգավորվում են կրթական գործընթացի մասնակիցներին «Հանրակրթության մասին օրենքով» սահմանված կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների (այսուհետև՝ Աջակցության ծառայություններ) տրամադրման հետ կապված հարաբերություններն ըստ մակարդակների.
1 5618

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.09.2022 - 16.10.2022

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգի գործունեության, ոլորտի կառավարման և ֆինանսատնտեսական հարաբերությունները։
1 6650

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 22.09.2022 - 07.10.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի» շրջանակներում ֆիզիկական անձի կողմից կառուցված անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքում այն երկրորդային շուկայից ձեռք բերված համարելու, ինչպես նաև վարկի 2 կամ 4 տոկոս սուբսիդավորումից օգտվելու վերաբերյալ իրավական կարգավորումների անհստակության հետ:
0 3527

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.09.2022 - 04.10.2022

ՆՈՐ ՉԱՓՈՐՈՐՈՇՉԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՈՐ ՉԱՓՈՐՈՐՈՇԻՉԸ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ  2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՓՈՐՁԱՐԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԼՐԱՄՇԱԿՎԵԼ ԵՆ ԵՎ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ
9 18197

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.09.2022 - 02.10.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի  N 1035-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու  մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի 160.1 հոդվածի 1-ին մասի պահանջներից: 
1 3441

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.09.2022 - 30.09.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 417 ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1072 - Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունըպայմանավորված է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմիցիրականացվելիք ընդլայնված գործառույթների և ձեռնարկատիրական գործունեության ձևերի հստակեցմանհանգամանքով: Որոշումը նպատակ ունի հստակեցնել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրայինկազմակերպության ընդլայնված գործառույթներն ու ձեռնարկատիրական գործունեության ձևերը:  «ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 417 և 2022 թվականիհուլիսի 14-ի N 1072 - Ա որոշումներում փոփոխություններ կատարելու արդյունքում կհստակեցվեն «Հայաստանիազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթները և ձեռնարկատիրականգործունեության ձևերը, որի շնորհիվ ՊՈԱԿ-ը հնարավորություն կունենա իրականացնել Հայաստանում պատմականիրադարձությունների արխիվացման և պահպանման գործընթացը, ինչպես նաև հավելյալ միջոցներ կգեներացվեն  կինոոլորտի զարգացմանը նպաստելու և գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար: 
0 3002