31.03.2025 15.04.2025 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N 28-Ն հրամանում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը սահմանելու, դրանց լրացման (գործածման) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հունվարի 18-ի N 23-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 28-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծով՝ (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է Հրամանով հաստատված կարգում (այսուհետ՝ Կարգ) հստակեցնել սովորողների գնահատականները հաստատելիս ուսուցիչների և տնօրենների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև սահմանել ուսումնական պլանների ձևավորման սկզբնաժամկետ։ 1 1 0 282
31.03.2025 15.04.2025 «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 22-ի N 391-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծով՝ (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է Հրամանով հաստատված կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել ուսումնական գործընթացի ժամկետների փոփոխություններ։ 1 1 0 206
28.03.2025 12.04.2025 «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի օգոստոսի 25-ի N 619-Ն, 2010 թվականի օգոստոսի 30-ի N 1350-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծով առաջարկվում է Հրամանով հաստատված կարգում հստակեցնել ուսումնական հաստատություններում սովորողների ընդունելության, ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխության ժամկետները, ինչպես նաև սահմանել այդ ժամկետների կիրառման բացառությունների դեպքերը։ Նախագծով առաջարկվում է նաև ներկայիս կարգավորումներին համապատասխանեցնել ուսումնական հաստատությունների առաջին դասարան ընդունվող՝ առաջնահերթություններից օգտվող սովորողների հայտագրման ժամկետները և գործընթացը։ 10 0 4 791
27.03.2025 11.04.2025 «Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Ներկայում հանրակրթական ուսումնական հաստատություններ տնօրենների գործուղման գործընթաց առկա չէ: Նախագծով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրենի գործուղում այն դեպքում, եթե՝ առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել կամ տեղը չի համալրվել, տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ուսումնական հաստատության ցածր կատարողականի կամ ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու պատճառով: Նախագծով առաջարկվում է նաև գործուղվող տնօրենին տրամադրել 138 300 դրամ լրավճար՝ 5 տարի ժամկետով, որը ներառում է աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարներ։ Սահմանվում է նաև, որ գործուղվել կարող են այն տնօրենները կամ տնօրենի հավակնորդները, որոնք ՝ ղեկավարում են որևէ ուսումնական հաստատություն, որն ունի կատարողականի բարձր ցուցանիշներ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստացել են որևէ հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի դրական եզրակացություն և հաղթահարել են հարցազրույցի փուլը, 3) Ստացել են «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման դասընթացն ավարտելու վկայական: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ հնարավորություն կստեղծվի սույն կարգով համալրելու հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների թափուր հաստիքները, ինչի արդյունքում պայմաններ կստեղծվեն հաստատության անխափան և արդյունավետ գործունեության համար: 5 5 8 1619
27.03.2025 16.04.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2025/2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2025/2026 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այն ընդունվում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ, 28-րդ հոդվածի 6-րդ մասերին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան: 1 0 1 302
22.03.2025 06.04.2025 «Հայաստանի Հանրապետության «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված օրենքի կիրարկման որոշումը պայմանավորված է ընդունված օրենսդրական փոփխության արդյունքում անհրաժեշտ ենթաօրնեսդրական փոփոխությունների ժամանակացույցը սահմանելու և վերանշյալ իրավական կարգավորումները ապահավելու հանգամանքով: 0 1 3 297
21.03.2025 05.04.2025 «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի «Քաղաքատեղի Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքից օտարված հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի «Քաղաքատեղի Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքից օտարված հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու միջոցով հուշարձանի տարածքի ամբողջացում և ընդգրկում «Արտաշատ» մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի տարածքի սահմաններում 0 1 0 227
17.03.2025 01.04.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Կարգի գործարկման ընթացքում առաջացած բազմաթիվ խնդիրներով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել նոր փոփոխություններ կատարելու կարգում: Իրավական ակտի ընդունմամբ իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներին լուծում կտրվի: 8 2 11 802
17.03.2025 01.04.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆ ԿԱՄ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի «Թանգարանների մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-93-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» 2024 թվականի մայիսի 21-ի N 467-Ա որոշման հավելվածի 19-րդ կետի պահանջի կատարման անհրաժեշտությունից: «Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման նպատակը պետության կողմից մշակութային արժեքների պետական վերահսկողության իրականացումն է: 0 2 0 296