Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Վարչապետի աշխատակազմ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 13.08.2025 - 29.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1969-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանված կարգավորումներով սահմանված փոփոխությունների արդյունքում կսահմանվի այլ ժամկետ փորձանմուշը մանրածախ վաճառք իրականացնողին վերադարձնելու համար: Մասնավորապես, մանրածախ իրացնողի մոտ հայտնաբերված խախտման փաստով հարգորոշողի նկատմամբ ստուգման վարույթ հարուցելու դեպքում փորձանմուշը կպահպանվի նախատեսվող ժամանակահատվածով: Միաժամանակ, նախատեսվում է, որ տեսչական վերահսկողության նպատակով կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքների վերաբերյալ առարկություն կարող է ներկայացվել ստուգման ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու ժամկետում: Նման ժամկետի նախատեսումը պայմանավորված է նրանով, որ մանրածախ իրացնողը չզրկվի տևական ժամանակ իր ապրանքն իրացնելու իրավունքից, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի: Նման դեպքում տնտեսվարող երկու սուբյեկտների նկատմամբ վարչական մարմնի իրականացրած վարչարարությունը կլինի բազմակողմանի և օբյեկտիվ, ինչպես նաև կապահովվի նաև հարգադրոշմողի արդյունավետ պաշտպանության իրավունքը:
Մնաց {days} օր
0 1120

Քննարկվել է 06.08.2025 - 22.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունման նպատակն է ապահովել իրավական ակտ, որը կանոնակարգում է ՀԽ-ների ստեղծման և աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը։ Վարչապետի որոշման նախագծով հաստատվում են. Ա. ՀՀ նախարարների և ՀՀ կառավարության ենթակա մարմինների ղեկավարներին կից հասարակական խորհուրդների աշխատակարգը, բ. ՀՀ նախարարների և ՀՀ կառավարության ենթակա մարմինների ղեկավարներին կից հասարակական խորհուրդների ձևավորման կարգը։ Որոշման նախագծով հստակ կարգավորվում են ուսումնասիրությունների ընթացքում վերհանված հետևյալ հարցերը. Նախարարությունները և ՀՀ կառավարության ենթակա մարմինները պարտավոր են խորհրդի աշխատանքները հեռարձակել on-line. Սահմանվում է նվազագույն հարցերի շրջանակ, որոնք պարտադիր ենթակա են քննարկման ՀԽ-ներում. Նախատեսվում է մարզային ՔՀԿ-ների պարտադիր ներգրավման նվազագույն քվոտա, սահմանելով, որ այդ կազմակերպություններն աշխատանքներին կարող են միանալ հեռավար, իսկ Նախարարությունները և ՀՀ կառավարության ենթակա մարմինները պարտավոր են ապահովել այն. Նախարարություններում և ՀՀ կառավարության ենթակա մարմիններում ՔՀԿ-ների հետ արդյունավետ աշխատանքի կազմակերպման և հետադարձ կապի ապահովման համար նշանակվում է համակարգող պաշտոնատար անձ և պատասխանատու անձ՝ իրենց հստակ գործառույթներով Հասարակական խորհուրդը կոնկրետ հարցերի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար կարող է ձևավորել փորձագիտական խմբեր. Խորհրդի անդամ ՔՀԿ-ների հետ քննարկումներ իրականացվելու են քաղաքականության որոշման հայեցակարգային փուլում (պարտադիր չէ նիստերի միջոցով, հնարավոր է նաև համակարգող պաշտոնատար անձի միջոցով) և մշակելուց ու պաշտոնական շրջանառության դնելուց անմիջապես առաջ. Խորհրդի օրակարգը և օրակարգային հարցերի նյութերը, նիստը սկսելու օրը, ժամը, on-line նիստին հետևելու հնարավորության մասին տեղեկությունները նիստից մի քանի օր առաջ հրապարակվելու են նախարարությունների և ՀՀ կառավարության ենթակա մարմինների պաշտոնական կայքերում, ինչպես նաև սոց.ցանցերի էջերում, եթե այդպիսիք առկա են. Կանոնակարգվում է խորհրդի անդամների առաջարկությունների և դիտողությունների քննարկման հետ կապված հարցերը (ժամկետներ, հետադարձ կապ, ամփոփաթերթ և այլն). Խորհրդի անդամների հետ քննարկված իրավական ակտի նախագծերը պաշտոնական շրջանառությունից հետո, մինչև հաստատող կամ ընդունող մարմնին ներկայացնելը, տեղեկացվում է Խորհրդի անդամներին՝ էլեկտրոնային փոստի միջոցով։
Մնաց {days} օր
5 1192

Քննարկվել է 06.08.2025 - 22.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1825-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Պաշտպանության նախարարության կանոնադրության համապատասխան կետում, ըստ 2025թ. հուլիսի 3-ի ՀՀ կառավարության 907-Լ որոշման:   Հաշվի առնելով վերոգրյալը՝  Պաշտպանության նախարարության կանոնադրության մեջ փոփոխությունը պետք է իրականացվի համապատասխան իրավական ակտով:            
Մնաց {days} օր
0 1143

Քննարկվել է 05.08.2025 - 21.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով այն, որ մի շարք իրավական ակտերի ընդունմամբ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման բնագավառներում սահմանվել են նոր պահանջներ, անհրաժեշտություն է առաջացել վերախմբագրել սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման բնագավառների համար նախատեսված համապատասխան ստուգաթերթերը:
Մնաց {days} օր
0 1521

Քննարկվել է 10.06.2025 - 26.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 624-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Թափանցիկությունը և հաշվետվողականությունը քաղաքացիների ու կառավարության միջև հանրային վստահության ամրապնդման կարևորագույն գործիքներ են, որոնց հասնելու հնարավոր ճանապարհներից մեկը քաղաքացիական հասարակությանը քաղաքականության որոշումների կայացմանը ներգրավելու օրենսդրական կայուն հիմքերի ապահովումն է: ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին ընդունվել է «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը»: Ռազմավարական նպատակներից մեկը քաղաքականության մշակման և մասնակցային կառավարման համակարգի զարգացումն է։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել նախարարությունների հասարակական խորհուրդների գործունեության միջազգային չափանիշներին բավարարող իրավական հիմքեր, ինչպես նաև կարգավորել ՀՀ կառավարության ենթակա մարմիններում հասարակական խորհուրդների ձևավորման և կարգավորման անհրաժեշտությունը։ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևում՝ ստեղծելով համապատասխան իրավական դաշտ և միջավայր հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ նախանշված արդյունքային ցուցանիշներին հասնելու համար:
Մնաց {days} օր
0 1307

Քննարկվել է 10.06.2025 - 27.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործող ստուգաթերթի հարցաշարի որոշ հարցեր հղում են կատարում իրավական ակտերի դրույթներին, որոնք ենթարկվել են փոփոխության, մասնավորապես՝ «Թանկարժեք մետաղների մասին» N 83-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նոր պահանջը (որը ուժի մեջ է մտնելու սույն թվականի օգոստոսի 14-ից)։ Միաժամանակ, 2019 թվականի հունիսի 6-ին ընդունված Կառավարության N 730-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) N 17-րդ, N 29-րդ, N 30-րդ, N 31-րդ, N 34-րդ հավելվածներով հաստատված ստուգաթերթերի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ N 17-րդ հավելվածով հաստատված ստուգաթերթերում առկա չեն կամ ամբողջական չեն այն հարցերը, որոնք վերաբերում են ծխախոտային արտադրանքի անվտանգության լաբորատոր փորձաքննությամբ պարզվող պահանջներին, որոնք նվազեցնում են ոլորտում ռիսկի գնահատման և պատշաճ վերահսկողության իրականացման հնարավորությունը։ Բացի, այդ N 29-րդ և N 34-րդ հավելվածներով հաստատված ստուգաթերթերում արձանագրվել են տեխնիկական բնույթի վրիպակներ, մասնավորապես՝ ստուգաթերթում ընդգրկված հարցերի կշիռների հանրագումարները չեն համապատասխանում Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1570-Ն որոշմամբ սահմանված կարգավորումներին, ըստ որի՝ ստուգաթերթով արձանագրվող խախտումների միավորների հանրագումարը պետք է չգերազանցի 50 միավորը:
Մնաց {days} օր
0 1402

Քննարկվել է 10.06.2025 - 26.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1266-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գործող ստուգաթերթի հարցաշարի որոշ հարցեր հղում են կատարում իրավական ակտերի դրույթներին, որոնք փոփոխության են ենթարկվել, մասնավորապես՝ «Առևտրի և ծառայությունների մասին» N 134-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2.1-ին և 5-րդ հոդվածի 3.1-ին մասերով սահմանված պահանջները։
Մնաց {days} օր
0 1341

Քննարկվել է 21.05.2025 - 06.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է  Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի  ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության մեջ իրականցնել մի շարք բարելավող բնույթի փոփոխությունները՝  ապագայում ստուգումներ նպատակաուղղելով առավել ռիսկային ոլորտներ:
Մնաց {days} օր
0 1562

Քննարկվել է 12.05.2025 - 28.05.2025

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԵՎ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՈՐՍԻ), ՈՐՍԱԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԳՈՐԾԻՔ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվել է. առգրավված կենդանի վայրի կենդանիները Տեսչական մարմնի, ոլորտի լիազոր մարմնի և մասնագիտացված կառույցի հետ կնքված պայմանագրային հիմունքներով ի պահ են հանձնվում մասնագիտացված կառույցի, սահմանվել է մասնագիտացված կազմակերպության հասկացությունը, սահմանվել է դրույթ, համաձայն ինչի այդ կենդանիների ճակատագիրը որոշվում է գիտահետազոտական հիմնարկի կողմից տրամադրված մասնագիտական եզրակացության հիման վրա, սահմանվել են գիտական կազմակերպությանեզրակացության տրամադրման ժամկետները, սահմանվել է գիտահետազոտական հիմնարկի տրված եզրակացության հիման վրա վայրի կենդանիների վայրի բնություն բաց թողնման, իսկ բաց թողնման ոչ ենթական կենդանիների դեպքում՝ դրանց հետագա պահման ընթացակարգը, ամրագրվել է պարտավորություն, համաձայն ինչի լիազոր մարմինը պարբերաբար մասնագիտական կառույցից ստանում է ի տնօրինություն հանձնված կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն, սահմանվել է նաև դեպք, երբ պետությունն է ստանձնում այդ կենդանիների պահման և հետագա ճակատագրի որոշման պատասխանատվությունը, սահմանվել են նաև առգրավված ապօրինի որսագործիքների, բույսերի, հողի բերրի շերտի հետագա տնօրինման գործընթացները:  
Մնաց {days} օր
0 1623
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: