Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 20.05.2019 - 06.07.2019

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն և ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 21-ի թիվ 272-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության  2019 թվականի մարտի 29-ի   N  305   - Ա որոշման պահանջներից, որով նախատեսվում է լուծարել <<Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն>> ՊՈԱԿ-ը:  Նկատի ունենալով, որ լուծարման գործընթացի համար սահմանված է երկամսյա ժամկետ, կազմակերպության աշխատողների վերջնահաշվարկը, արձակման նպաստը առաջին կիսամյակում վճարելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել վերաբաշխում` կազմակերպության պահպանման ծախսերով նախատեսված 76,150.0 հազար դրամը` ներառյալ 12,589,4 հազար դրամ ԱԱՀ-ն` չորրորդ եռամսյակից առաջին կիսամյակ տեղափոխելու համար:
0 7078

Քննարկվել է 17.05.2019 - 02.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրաքի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին
0 7432

Քննարկվել է 15.05.2019 - 31.05.2019

694-790ՄՀց և 3400-3800ՄՀց հաճախականային տիրույթներում Ցամաքային Շարժական Ռադիոկապի ցանցերի սպեկտրի կոորդինացման վերաբերյալ Արևելյան Գործընկերության երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև հաճախականությունների կոորդինացման մասին Փոխըմբռնման Հուշագիր    Հաշվի առնելով Հեռահաղորդակցության միջազգային միության ուղեցույցները՝ Արևելյան Գործընկերության երկրները համաձայն Ռադիոկապի Ռեգլամենտի 6-րդ հոդվածի եզրափակել են սույն Փոխըմբռնման Հուշագիրը, որը վերաբերում է 694-790ՄՀց և 3400-3800ՄՀց հաճախականային տիրույթներում ցամաքային շարժական ռադիոկապի ցանցերի կողմից օգտագործված հաճախականությունների կոորդինացմանը:
0 6627

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 13.05.2019 - 29.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման հրատապությամբ: Հաշվի առնելով, որ 2019թ ՀՀ պետական բյուջեով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը արդեն հատկացվել է 9,000,000.0 հազար դրամ, ինչը բավարար չէ ՀՀ ողջ տարածքում ոչ բավարար վիճակում գտնվող ճանապարհների հիմնանորոգման համար, առաջնահերթությունից ելնելով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել ևս 7,400,000.0 հազար դրամ:
0 6695

Քննարկվել է 08.05.2019 - 30.05.2019

«Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ, փոփոխություններ կատարելու մասին» Որոշման նախագծով նախատեսվում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության լրատվական ծառայության նոր մասնաշենքի կառուցման, տեխնիկական վերազինման, անհրաժեշտ դեկորացիայի պատրաստման և տեղադրման, ինչպես նաև տնտեսական գույքի ձեռքբերման նպատակով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը որպես նվիրա­բերություն տրամադրելու համար Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին 2019 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 300,000.0 հազար (երեք հարյուր միլիոն) ՀՀ դրամ` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմա­կերպություններին» հոդվածով):
0 6784

Քննարկվել է 19.04.2019 - 05.05.2019

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրի հաստատման իրավասությունը Օդային փոխադրումներին առնչվող  ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեին վերապահելու վերաբերյալ 
0 6284

Քննարկվել է 11.04.2019 - 27.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային ավտոմոբիլային ճանապարհների պահպանման ցուցանիշներին  առաջադրվող պահանջների վերնայման,  ավտոմոբիլային ճանապարհների պահպանման թույլատրելի ցուցանիշները չապահովելու դեպքում  վճարումների նվազեցման տոկոսաչափերի սահմանելու, ինչպես նաև   բնական աղետների կամ չնախատեսված իրավիճակների՝ հրատապ աշխատանքների մակարդակների գնահատման (աշխատանքների ընդունման)  մեթոդաբանությունը սահմանելու վերաբերյալ:
0 6260

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 25.03.2019 - 10.04.2019

«ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին» Որոշման նախագծով առաջարկվում է Հա­յաս­տանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Հայաստանի Հան­րապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրա­պե­տու­թյան կառավարության պահուստային ֆոնդից` 2019 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 7,177,6  հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով
0 7013

Քննարկվել է 19.03.2019 - 04.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 11-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 12-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1359-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի հիման վրա ՀՀ տարածք ներմուծված աջակողմյան համակարգ ունեցող տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվեն և առանց ղեկի տեղափոխման շահագործվեն Հայաստանի Հանրապետության տարածքում:  
0 7239