Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
23.01.2025 07.03.2025
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1218-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծով կարգավորման ենթակա հարաբերությունները բխում են ««Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին հավանություն տալու, ծրագրի շրջանակում իրականացման տարածք սահմանելու, հողակտորների նվիրաբերության, ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր ճանաչելու, ինժեներական կենտրոնի կառուցման, մասնակցության չափորոշիչներ սահմանելու, հավաստագրման հանձնաժողով ստեղծելու, հողի նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման պայմանագրի ձևը հաստատելու մասին» որոշման (այսուհետ՝ Որոշում) իրականացման ընթացքում Որոշման կարգավորումներում ի հայտ եկած իրավական բնույթի խնդիրներից, որոնք խոչընդոտում են Որոշմամբ նախատեսված գործընթացների արդյունավետ իրականացմանը: Ներկայացված նախագծում համապատասխան փոփոխություններ, լրացումներ կատարելու միջոցով առաջարկվում է կարգավորել առաջացած խնդիրները։ Առաջարկվող փոփոխություններով  կհստակեցվեն Որոշման մի շարք դրույթներ, կկարգավորվի իրավական բնույթի մի շարք խնդիրներ, որոնք ի հայտ են եկել իրավակիրառ պրակտիկայում, որոնք խոչընդոտ են հանդիսանում Որոշմամբ նախատեսված գործընթացների արդյունավետ իրականացմանը.
0 377
21.01.2025 05.02.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» հրամանի նախագիծ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման հանձնաժողովի նիստի քննարկման արդյունքում,  որոշվել է. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» N 71-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում (այսուհետ՝ Աղյուսակ) կատարել համապատասխան փոփոխություններ՝ 150.450/155.450 ՄՀց, 150.825/155.825 ՄՀց, 150.950/155.950 ՄՀց, 151.525/156.525 ՄՀց, 152.100/157.100 ՄՀց, 152.175/157.175 ՄՀց, 152.350/157.350 ՄՀց, 152.475/157.475 ՄՀց, 152.625/157.625 ՄՀց, 153.150/158.150 ՄՀց, 153.525/158.525 ՄՀց, 155.025/160.025 ՄՀց, 155.775/160.775 ՄՀց, 156.200/161.200 ՄՀց, 156.725/161.725 ՄՀց, 161.550/166.550 ՄՀց և 161.875/166.875 ՄՀց ռադիոհաճախականությունները տեղափոխել Աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 3-րդ ենթակետ: ՀՀ տարածքում «Amazon's Project Kuiper» ընկերության կողմից լայնաշերտ արբանյակային հաղորդակցական ծառայություններ մատուցելու համար 17,3-20,2 ԳՀց և 27,5-30,0 ԳՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունները տրամադրել երկրորդային հիմունքներով, որը կապահովի առաջնային հիմունքներով ռադիոհաճախականությունների շերտեր օգտագործողների խանգարումներից պաշտպանվածությունը:       Ելնելով վերը նշվածից և հաշվի առնելով «էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի դրույթները՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածում:
0 322
16.01.2025 31.01.2025
«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-499-Ն, ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-500-Ն և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-501-Ն օրենքների փաթեթի ընդունմամբ:  «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պետական աջակցության տրամադրման համար նույն օրենքի համաձայն անհրաժեշտ է  ենթաօրենսդրական ակտով սահմանել պետության կողմից առաջնահերթություն ունեցող բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսական գործունեության ուղղությունները: Նախագծով սահմանված աջակցության ենթակա բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսական գործունեության դասակարգիչների հաստատումը կարևոր է նաև  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի շարք հարկային արտոնություններից օգտնվելու համար:  Նախագծով հիմնականում առանձնացվել են այն տնտեսական գործունեության դասակարգչային խմբերը, որոնք հիմք են հանդիսացել նաև ՀՀ կառավարության կողմից մշակված 2022-2024թթ տե ղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտի աջակցության մի շարք ծրագրերով տրամադրվող աջակցությունների համար:
0 3781

Քննարկվել է 01.11.2024 - 16.11.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» հրամանի նախագիծ        Հիմք ընդունելով 2023 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը Արաբական  Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացած ՀՄՄ-ի Ռադիոկապի համաշխարհային համաժողովում Ռադիոկանոնակարգրում կատարված համապատասխան փոփոխությունները՝ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» N 71-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում կատարել համապատասխան փոփոխություններ:        Միաժամանակ,ՀՀ տարածքում արբանյակային կապի գլոբալ համակարգերի (օրինակ՝ «Սթարլինկ» և այլն) կիրառմամբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում բաժանորդային շարժական և ֆիքսված կայանների շահագործման համար պահանջվող՝ 10,7-12,7 ԳՀց և 14,0-14,5 ԳՀց հաճախականությունների շերտերը ապահովելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 18-ի թիվ 71-Ն հրամանի հավելվածով հաստատված ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի՝ 1-ին ենթակետով սահմանված Կառավարական նշանակության ՌԷՄ-երի օգտագործման համար նախատեսված հաճախականությունների ցանկից 12.53-12.54 ԳՀց և 14.03-14.05 ԳՀց հաճախականությունների շերտերի տեղափոխել ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի՝ 3-րդ ենթակետով սահմանված համատեղ օգտագործման համար նախատեսված հաճախականությունների ցանկ:
0 637

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 17.10.2024 - 01.11.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1218-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծով կարգավորման ենթակա հարաբերությունները բխում են ««Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին հավանություն տալու, ծրագրի շրջանակում իրականացման տարածք սահմանելու, հողակտորների նվիրաբերության, ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր ճանաչելու, ինժեներական կենտրոնի կառուցման, մասնակցության չափորոշիչներ սահմանելու, հավաստագրման հանձնաժողով ստեղծելու, հողի նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման պայմանագրի ձևը հաստատելու մասին» որոշման (այսուհետ՝ Որոշում) իրականացման ընթացքում Որոշման կարգավորումներում ի հայտ եկած իրավական բնույթի խնդիրներից, որոնք խոչընդոտում են Որոշմամբ նախատեսված գործընթացների արդյունավետ իրականացմանը: Ներկայացված նախագծում համապատասխան փոփոխություններ, լրացումներ կատարելու միջոցով առաջարկվում է կարգավորել առաջացած խնդիրները։ Առաջարկվող փոփոխություններով  կհստակեցվեն Որոշման մի շարք դրույթներ, կկարգավորվի իրավական բնույթի մի շարք խնդիրներ, որոնք ի հայտ են եկել իրավակիրառ պրակտիկայում, որոնք խոչընդոտ են հանդիսանում Որոշմամբ նախատեսված գործընթացների արդյունավետ իրականացմանը.
1 1050

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 14.10.2024 - 29.10.2024

«ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ» ԾՐԱԳՐԻ «ՆԵՐՈՒԺ» ԲԱՂԱԴՐԻՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ներուժը» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների համար մշակված պետական ծրագիր է, որը ներառված է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումներում:  Ծրագրով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ հիմնելու և զարգացնելու նպատակով՝ վերջիններիս տրամադրելով ֆինանսական, կրթական և խորհրդատվական աջակցություն: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը՝ նպաստելով համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավմանը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում: Սփյուռքի անհատների փորձի, գիտելիքների, կապերի և գաղափարների ներգրավումը Հայաստանի տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման գործում նոր հեռանկարներ կստեղծի Հայաստանի միջազգային իմիջի փոփոխության և տեխնոլոգիական առաջատար երկիր դառնալու համար: Արտերկրյա ստարտափ և կորպորատիվ մշակույթի փորձի և կարողությունների ներմուծումը հայաստանյան տնտեսական միջավայր՝ կապահովի հայկական տեխնոլոգիական ոլորտի բազմազանությունը՝ հարստացնելով այն արդի տեխնոլոգիական լուծումներով և մոտեցումներով:
0 771

Քննարկվել է 11.10.2024 - 26.10.2024

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերի նպա­տակը բարձր տեխ­նոլոգիական ոլորտի համար պետական աջակցության գործիքակազմի սահմանումն է, ինչպես նաև գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (գիտահետազոտական՝ R&D) աշխատանքների մասով գործող հարկային արտո­նու­թյուն­ների շրջանակի վերա­նա­յումը:   Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման համար ձևավորել բարձր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման և աջակցության նոր մոտեցումներ, որոնք մի կողմից Հայաստանը գրավիչ կդարձնեն Հայաստան տեղափոխված ՏՏ ընկերությունների և մասնագետների համար, մյուս կողմից տեղական ընկերություններին կդարձնեն ավելի մրցունակ:  Ակնկալվում է նաև, որ այն խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության տնտեսության արտադրողականության և մրցունակության բարձրացման, գիտելիքահենք տնտեսության զարգացման, տեղեկատվական հասարակության և դրա տարբեր բաղադրիչների ձևավորման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանման ու համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես զարգացած բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշի բարձրացման համար: 
11 10168

Քննարկվել է 13.09.2024 - 28.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՊԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ գլխավոր դատախազությանը հասանելի ամպային տիրույթն ավելի արդյունավետ օգտարգործելու, ինչպես նաև դրա մի մասը ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրելու անհրաժեշտությամբ։
0 1298