Պետական եկամուտների կոմիտե

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.11.2018 - 27.11.2018

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի շրջանակներում որպես օպերատիվ հետախուզական գործունեության նպատակ սահմանվել է հարկային և մաքսային ծառայողների կողմից  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22 գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կատարման կամ օժանդակման դեպքերի կանխումը, բացահայտումը, քանի որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի /այսուհետ՝ ՊԵԿ/ խնդիրների և նպատակների իրականացման համար որպես առաջնահերթություն է նախատեսվել  վերոնշյալ բնույթի իրավախախտումների դեմ պայքարը: Նշված միջոցառումների կատարումը նախատեսվում է իրականացնել ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից, որը որպես օպերատիվ ստորաբաժանում կիրականացնի հարկային և մաքսային մարմինների իրավասությանը վերաբերող օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հարկային և մաքսային ծառայողների  կողմից  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22 գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կատարման կամ օժանդակման դեպքերի կանխումը և բացահայտման նպատակով, և դրանց արդյունքների իրացումը կկատարվի օրենքով սահմանված կարգով: Հաշվի առնելով ՀՀ ՊԵԿ-ում բացահայտված պետական ծառայության դեմ ուղղված իրավախախտումների սխեմաները՝ նախանշվել է, որ  նշված իրավախախտումների բացահայտման հնարավորությունն առավել իրատեսական է ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացման ենթակա ամենօրյա և ամենժամյա հսկողության  միջոցով, ինչի արդյունքում հնարավոր կլինի բացահայտել և կանխել նշված իրավախախտումներն օպերատիվ ձևով՝ թույլ չտալով դրանց  շարունակական և տևող իրավախախտումների վերածումը:
0 7887

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.11.2018 - 27.11.2018

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  կատարվող փոփոխությունների արդյունքում իջեցվում է մաքսային ծառայության առաջատար և գլխավոր պաշտոնների նշանակման համար անհրաժեշտ մասնագիտական աշխատանքային ստաժի շեմը, ինչպես նաև հստակեցվում են մասնագիտական ստաժ համարվող աշխատանքային գործունեության հետ կապված հարցերը: Նախագծի շրջանակներում «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում նախատեսվել է բացառություն քննիչների և հետաքննիչների համար, որով սահմանվել է, որ հարկային և մաքսային ծառայություններում անցկացվող մրցույթին մասնակցության համար մասնագիտական աշխատանքային ստաժ վերջիններիս համար չի պահանջվում՝ պայմանավորված նախաքննության և հետաքննության մարմինների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված առանձնահատկություններով: Միաժամանակ, սահմանվել է մաքսային ծառայողների կողմից  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22-րդ գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կատարման կամ օժանդակման դեպքերի կանխումը, բացահայտումը:
0 7816

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.11.2018 - 27.11.2018

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  կատարվող փոփոխությունների արդյունքում իջեցվում է հարկային ծառայության առաջատար և գլխավոր պաշտոնների նշանակման համար անհրաժեշտ մասնագիտական աշխատանքային ստաժի շեմը, ինչպես նաև հստակեցվում են մասնագիտական ստաժ համարվող աշխատանքային գործունեության հետ կապված հարցերը: Նախագծի շրջանակներում «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում նախատեսվել է բացառություն քննիչների և հետաքննիչների համար, որով սահմանվել է, որ հարկային և մաքսային ծառայություններում անցկացվող մրցույթին մասնակցության համար մասնագիտական աշխատանքային ստաժ վերջիններիս համար չի պահանջվում՝ պայմանավորված նախաքննության և հետաքննության մարմինների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված առանձնահատկություններով: Նախատեսվել է նաև հարկային ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22 գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կատարման կամ օժանդակման դեպքերի կանխումը, բացահայտում:
0 6852

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.11.2018 - 16.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կոմիտեի կողմից մշակվել են «Մաքսային ծառայության մասին» օրենքի փոփոխության նախագիծ, որի արդյունքում համապատասխան դասընթաց անցած (որն անցկացվելու է գիտելիքների նախնական ստուգում անցնելու և ավարտվելու է քննություն հանձնելուց և հավաստագիր ստանալու միջոցով) դիմորդները հնարավորություն են ունենալու նշանակվել մաքսային ծառայության կրտսեր և առաջատար խմբի ցանկացած պաշտոններում:
0 6587

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.11.2018 - 16.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կոմիտեի կողմից մշակվել է ««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագիծ, որի արդյունքում համապատասխան դասընթաց անցած (որն անցկացվելու է գիտելիքների նախնական ստուգում անցնելու և ավարտվելու է քննություն հանձնելուց և հավաստագիր ստանալու միջոցով) դիմորդները հնարավորություն են ունենալու նշանակվել հարկային ծառայության Գ և Դ խմբի ցանկացած պաշտոններում:
0 6762

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.11.2018 - 16.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով բացառություն է նախատեսվել է հարկային և մաքսային մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոնների նշանակման կարգավորումներում: Նախագծով նախատեսվում է առանց մրցույթի հարկային և (կամ) մաքսային մարմինների քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերում թափուր պաշտոններ առաջանալու դեպքում առաջնահերթ նշանակումներ կատարել «Հարկային ծառայության մասին» օրենքի 18.1 հոդվածով և (կամ) «Մաքսային ծառայության մասին» օրենքի 13.1 հոդվածով նախատեսված կարգով հավաստագիր ստացած թեկնածուներից:   Հավաստագիր ստացած թեկնածուներից նշանակում չկատարվելու դեպքում, նշանակումներ կկատարվեն Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:
0 6654

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.10.2018 - 14.11.2018

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենք   «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու հանգամանքներով: Առաջարկվող փոփոխությամբ կազմակերպությունների գործունեության թափանցիկությունն ապահովելու և հանրությանը հասանելի դարձնելու նպատակով նախատեսվում է գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ սահմանել բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Նախատեսվում է նաև, որ կայքում հրապարակվող հաշվետվության մեջ գույքի ստացման աղբյուրին վերաբերող անձնական տվյալները կարող են ներառվել բացառապես հաշետվությունը հրապարակող կազմակերպության հայեցողությամբ՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
16 13076

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.10.2018 - 14.11.2018

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱյաստանի Հանրապետության օրենքի նախագիծ   «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու հանգամանքներով: Համացանցի http://www.azdarar.am/ կայքում հրապարակված հաշվետվությունից բացի, որը ներառում է հրապարակային տեղեկություններ, հիմնադրամների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին անձնական տվյալներ պարունակող և ոչ հրապարակային, փաստաթղթային հաշվետվություն լրացուցիչ չներկայացնելու և գործընթացն առավել դյուրին ու ամբողջությամբ էլեկտրանային դարձնելու նպատակով առաջարկվում է հաշվետվությունները հրապարակել դրանց համար նախատեսված կայքում: Այդ կապակցությամբ նախատեսվում է վերացնել հաշվետվության հրապարակման վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ծանուցելու պահանջը: Նախատեսվում է նաև, որ կայքում հրապարակվող հաշվետվության մեջ անձնական տվյալներ բացահայտելու ցանկություն չունենալու դեպքում ֆինանսավորման աղբյուրին վերաբերող անձնական տվյալները կարող են ներառվել բացառապես հաշետվությունը հրապարակող հիմնադրամի հայեցողությամբ՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
3 9288

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.10.2018 - 18.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նկատի ունենալով  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածում ամրագրված իրավական որոշակիության սկզբունքը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարության նոր որոշում ընդունելու իրավական հիմքը ՀՀ հարկային օրենսգրքում բացակայում է, հարցը լիարժեք կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ հարկային օրենսգրքի 35-րդ հոդվածում՝ հստակ սահմանելով կառավարության որոշման ընդունման համար անհրաժեշտ իրավական հիմքը: Նախագծով հստակեցվել է, որ պետական մարմիններին տրամադրվող հարկային գաղտնիք համարվող տեղեկատվությունը պետք է սահմանված լինի օրենքով:
0 8491