Լրամշակման փուլում է Քննարկվել է 13.05.2020 - 28.05.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1723-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված է եղել, որ առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակումը, բացառությամբ մաքսային ծառայության բարձրագույն պաշտոնների նշանակումների, իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` կախված նրա մասնագիտական պատրաստվածության աստիճանից և պաշտոնից: Այդ ժամանակահատվածում համապատասխան պաշտոնեական պարտականություններ իրականացնող անձին հատուկ կոչում չի շնորհվում: Փորձաշրջանի տևողությունը նշվում է ծառայության ընդունման մասին կոմիտեի ղեկավարի հրամանում: Փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը: Կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N1723-Ն որոշմամբ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ սահմանված են մաքսային ծառայության փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները։ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.01.2020թ․ ՀՕ-18-Ն օրենքի 6-րդ հոդվածով 22.02.2020թ․-ից ուժը կորցրած է ճանաչվել «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը։ Միաժամանակ, օրենքի 14-րդ հոդվածով սահմանվել է, որ մաքսային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև ինն ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով: Ելնելով վերոնշյալից անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N1723-Ն որոշումը։ 4 1 0 5548
Լրամշակման փուլում է Քննարկվել է 09.05.2020 - 24.05.2020 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի մշակումը նպատակ է հետապնդում օրենսդրորեն ամրագրել ոչ միայն հարկային ստուգումներին խոչընդոտելու, այլ՝ ուսումնասիրությունների, ինչպես նաև հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրեսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ գործողություններին (օպերատիվ հետախուզական միջոցառումներին) խոչընդոտելու համար վարչական պատասխանատվություն սահմանելու հետ կապված հարաբերությունները: 27 13 3 7852
Լրամշակման փուլում է Քննարկվել է 29.04.2020 - 14.05.2020 «Մի շարք ֆիզիկական անձանց կողմից մաքսային վճարների արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1312-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1312-Ն որոշմամբ սահմանված են մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը: «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը լրացվել է նոր 249.1 հոդվածով, որով կարգավորվում են մի շարք ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային վճարների արտոնությունների հետ կապված իրավահարաբերությունները: Նշված արտոնությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017թ-ի դեկտեմբերի 20-ի N 107 որոշմամբ: Մասնավորապես, նշված անձինք են՝ Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք, մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանումը՝ առնվազն 12 ամիս օտարերկրյա պետությունում ժամանակավորապես բնակված միության անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված գործունեության ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք: Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12 N 1312-Ն որոշմամբ սահմանված են միայն մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը, ինչպես նաև այն, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով նույն օրենքի 249-րդ հոդվածի 10-րդ մասում ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում են նշյալ օրենքի 249.1 հոդվածում նշված անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը, անհրաժեշտություն է առաջացել մշակել Նախագիծը, որով առաջարկվում է սահմանել 249.1 հոդվածում նշված բոլոր անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12 N 1312-Ն որոշումը: 2 0 0 7815
Լրամշակման փուլում է Քննարկվել է 29.04.2020 - 14.05.2020 «Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ արտոնության կիրառման, Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու հանգամանքը և ժամանակահատվածը ստուգելու, օտարերկրյա ֆիզիկական անձին՝ մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթ տրամադրելու կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1461-Ն որոշմամբ սահմանված է Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնության կիրառման կարգը: Հաշվի առնելով, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով նոր լրացված 249.1 հոդվածով սահմանվել են Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային վճարների արտոնության կիրառման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու հանգամանքը և ժամանակահատվածը ստուգելու, օտարերկրյա ֆիզիկական անձին՝ մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթ տրամադրելու նախկինում գործող կարգավորումներից տարբերվող նոր կարգավորումներ, անհրաժեշտություն է առաջացել մշակել Նախագիծը, որով առաջարկվում է սահմանել վերոնշյալ արտոնության կիրառման և Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու հանգամանքը և ժամանակահատվածը ստուգելու, օտարերկրյա ֆիզիկական անձին՝ մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթ տրամադրելու կարգեր, նշված փաստաթղթի ձև, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1461-Ն որոշումը: Միաժամանակ, վերը նշված արտոնության կիրառման ընթացակարգերը պարզեցնելու նպատակով Նախագծով նախատեսվում է, որ մաքսային մարմիններին դիմելիս լիազոր մարմնի կողմից տրամադրված մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ չներկայացվելու պարագայում, մաքսային մարմինների կողմից անձի դիմումը չի մերժվում, այլ մաքսային մարմնի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկվում են լիազոր մարմին և համապատասխան փաստաթուղթը ստանալուց հետո արտոնության տրամադրման նպատակով մաքսային մարմնի կողմից ապահովվում է դիմումի հետագա ընթացքը: 2 1 0 5045
Լրամշակման փուլում է Քննարկվել է 19.03.2020 - 04.04.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով սահմանվում է այն իրավական նորմը, ինչի հիմքով հարկ վճարողները կծանուցվեն էլեկտրոնային ծանուցման միջոցով՝ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված եղանակով: Իսկ 2-րդ լրացմամբ ակնկալվում է սահմանել Օրենսգրքով բացառություն, դեպք, որի պայմաններում հնարավոր կլինի դրամական պահանջները ներկայացնել հարկադիր կատարման: 3 2 2 7610
Լրամշակման փուլում է Քննարկվել է 16.03.2020 - 01.04.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) նախատեսել նոր 267.2 հոդված` հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների մաքսանենգության դեպքերի համար` թմրամիջոցների մաքսանենգության համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածից առանձին, համեմատական առավել մեղմ պատժաչափերով: Օրենսգրքի գործող 267.1 հոդվածի սանկցիաներն (պատժելիությունը) թողնել առանց փոփոխության` միայն թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի համար, հետևաբար նշված հոդվածի վերնագրից և բոլոր մասերի դիսպոզիցիաներից առաջարկվում է հանել «հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ» բառակապակցությունները: Նոր հոդվածի համարը` «267.2», լրացնել Օրենսգրքի բռնագանձումը նախատեսող` 103.1 հոդվածում ինչպես նաև մաքսանենգությունների բոլոր տեսակների հասկացությունը սահմանող օրենսգրքի 215.1 հոդվածի 7-րդ մասում: 2 4 0 5804
Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.02.2020 - 14.03.2020 «Մաքսային մարմինների կողմից առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակման ազատ տնտեսական գոտու տարածքից «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակագով ձևակերպված ապրանքների և (կամ) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակագով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանման թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի մշակումը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված են այն դեպքերը, երբ մաքսային մարմնի թույլտվությամբ թույլատրվում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) այդպիսի ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանումը ազատ տնտեսական գոտու տարածքից առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման: Նույն հոդվածի 6-րդ կետով այդպիսի դեպքերում մաքսային մարմնի կողմից թույլտվությունների տրամադրման կարգի սահմանումը վերապահված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրությանը: Ներկայումս համապատասխան կարգավորման բացակայությունը տնտեսավարող սուբյեկտների մոտ գործնականում առաջացնում է խնդիրներ՝ ազատ տնտեսական գոտուց ապրանքների ժամանակավոր դուրսբերման և վերադարձման մասով, ինչի լուծման նպատակով առաջարկվում է սահմանել համապատասխան կարգավորումներ: 4 0 0 6476
Քննարկվել է 05.02.2020 - 20.02.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1337-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի զ) ենթակետի համաձայն հարկային հսկողության ընթացքում օգտագործվող` երրորդ անձից ստացված տեղեկության տեսակ է գույքի գրանցում (հաշվառում վարող և (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունները գույքի, դրանց սեփականատերերի, գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների մասին տեղեկությունը, սակայն ներկայումս հարկային մարմինը համապատասխան լիազոր մարմնից ստանում է միայն գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների մասին տեղեկություն, այսինքն հարկային մարմինը չի տիրապետում որևէ պահի դրությամբ գույքի և դրանց սեփականատերերի մասին տեղեկություններին: Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ հարկային վարչարարության գործընթացում, անհրաժեշտությամբ պայմանավորված` բազմաթիվ դեպքերով հարկային մարմինը հարցումներ է կատարում լիազոր մարմնին գույքի և/կամ/ գույքի սեփականատերերի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով, ինչը պահանջում է լրացուցիչ ռեսուրսներ և անհիմն երկարաձգում վարչարարության իրականացման ժամկետը: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1337-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի հարկային մարմնի տեղեկատվական բազայում արտացոլված տվյալների արժանահավատության մակարդակի բարձրացմանը և հարկային մարմնում ռիսկերի գնահատման մեխանիզմների կատարելագործմանը: 3 0 0 6121
Լրամշակման փուլում է Քննարկվել է 04.02.2020 - 19.02.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1271-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծով առաջարկվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացող պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման կարգը համապատասխանեցնել Օրենքի պահանջներին՝ սահմանելով, որ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վերջին հաշվետու ժամանակաշրջաններից (2017 թվականի, 2017 թվականի 4-րդ եռամսյակի կամ 2017 թվականի դեկտեմբեր ամսվա) տարբերվող` ավելի վաղ այլ հաշվետու ժամանակաշրջանների (տարի, եռամսյակ, ամիս) համար յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարները վերադարձվում են հարկ վճարողի դիմումի հիման վրա այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու) միջոցով, իսկ այդ գումարների հաշվանցումը (մարումը) կատարվում է առանց միասնական հաշվում հաշվառվելու (միասնական հաշվին չեն փոխանցվում): Միաժամանակ, Օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1271-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերը: Նախագծով հստակեցվում է նաև մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջանների համար դեբետային գումարներ հասկացությունը, որը հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարն է (հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները գերազանցող գումար): 10 0 0 5728