Պետական եկամուտների կոմիտե

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.04.2021 - 18.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 205-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1321-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կանոնակարգել կառուցապատվող անշարժ գույքի սեփականատեր վարկառուին (համավարկառուին) տրամադրված շինարարության թույլտվությունների հիմքով կառուցապատվող անշարժ գույքի համասեփականատեր վարկառուի (համավարկառուի) եկամտային հարկի գումարների վերադարձի հետ կապված հարաբերությունները: Նախագծով կկարգավորվի սեփականատիրոջ համար կառուցապատման իրավունքի առաջացման դեպքում կառուցապատվող անշարժ գույքի համասեփականատեր վարկառուի (համավարկառուի)՝ ոչ իր անվամբ տրամադրված շինարարության թույլտվության հիմքով եկամտային հարկի գումարների վերադարձի հետ կապված հարաբերությունները:
0 4889

Քննարկվել է 02.04.2021 - 17.04.2021

<<Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է. 1) սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայության հասկացությունը` հաշվի առնելով այդ ոլորտի կարգավորման մասով ներկայումս ԵԱՏՄ պայմանագրի 18-րդ հավելվածում նախատեսվող փոփոխությունները, 2) կարգավորել ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների կողմից ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ԱԱՀ-ով հարկման հարցերը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով` ա. հաշվետու ժամանակաշրջան սահմանել հաշվետու եռամսյակը, բ. ծառայության մատուցման պահը որոշվում է այդ ծառայության դիմաց վճարում կատարելու օրը ներառող հաշվետու եռամսյակի վերջին օրը ներառյալ, գ. ԱԱՀ գումարներ վճարելու և ԱԱՀ-ի հաշվարկը ներկայացնել յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, 3) ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների մասով Կառավարության կողմից սահմանել հարկային մարմնում հաշվառման և ԱԱՀ-ի վճարման պարզեցված ընթացակարգ։
0 6035

Քննարկվել է 17.03.2021 - 01.04.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N1565-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ազգային օպերատորի հետ լիազոր մարմինը կնքում է պայմանագիր:
0 5831

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.03.2021 - 28.03.2021

«Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշման տրամադրման և կիրառման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր և սահմանել համապատասխան ընթացակարգեր՝ մաքսային մարմնի կողմից ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման հարցերով նախնական որոշումների ընդունման և տրամադրման համար:
0 5042

Քննարկվել է 01.03.2021 - 16.03.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա «Միասնական հայտ» համակարգի ներդրման արդյունքում տնտեսավարողներին համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ, քանի որ արտաքին առևտրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացն կիրականացվի էլեկտրոնային համակարգի միջոցով, այդ թվում՝ մաքսային վճարումները և մի շարք այլ ծառայություններ, ինչի արդյունքում կկրճատվեն մաքսային ձևակերպումների ժամկետը, ինչպես նաև մաքսային գործառնությունների իրականացումը։
0 4887

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.02.2021 - 23.02.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի N 496-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծով հնարավորություն կընձեռվի ֆիզիկական և իրավաբանական անձանց կատարել Վճարների գծով իրենց պարտավորությունները նաև Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով։ Նշված համակարգի միջոցով կգեներացվի Վճարների գծով պարտավորությունների կատարումն հաստատող անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը, որը իրական ժամանակ հնարավոր կլինի լրացնել Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում և առավել սեղմ ժամկետներում ապահովվել ապրանքների բացթողնման գործընթացը։
0 4909

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.02.2021 - 23.02.2021

«Մաքսային մարմիններին վճարման ենթակա մաքսատուրքը, ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքը, հատուկ, հակագնագցման ու փոխհատուցման տուրքերը, բնապահպանական հարկը և ճանապարհային հարկը, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային մարմիններին վճարվող միասնական դրույքաչափերով և միագումար մաքսային վճարի ձևով վճարվող մաքսատուրքը և հարկերը, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված տոկոսները ու տույժերը, մաքսային կանոնների խախտումների համար առաջացած տուգանքները վճարելու ձևերը ու միջոցները, ինչպես նաև դրանք վճարելու պարտավորությունը կատարելու պահը (վճարելու օրը) սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծով նախատեսված սահմանել Վճարները վճարելու ձևերը ու միջոցները, մաքսային մարմնի կողմից ապրանքներ բացթողնելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը և տեղեկությունները, ինչպես նաև Վճարները վճարելու պարտավորությունը կատարելու վճարման պահ (վճարելու օր):
0 5295

Քննարկվել է 26.01.2021 - 10.02.2021

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է Հարկային օրենսգրքում կատարել լրացում՝ սահմանելով հարկային գործակալների կողմից ԱՊՀ մասնակից պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված որոշ եկամուտների, այդ եկամուտների վճարման ամսաթվի, ինչպես նաև եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ անհատական տեղեկությունների ներկայացում հարկային մարմին: 
0 5484

Քննարկվել է 21.01.2021 - 05.02.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1292-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է սահմանել ձևաչափ, որին համապատասխան՝  Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը հնարավորություն կունենա բանկերի, ապահովագրական ընկերությունների և վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե։
0 5129