Պետական եկամուտների կոմիտե

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 26.07.2021 - 10.08.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N86-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում Նախագծով առաջարկվում է սահմանել, որ սնանկության գործընթացում գտնվող գործատուին դատարանի վճռի հիման վրա լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման, նոտարի պաշտոնից ազատման) կապակցությամբ սնանկության գործընթացի ավարտի դեպքում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում պարտապան գործատուի լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) պետական գրանցման հաջորդ օրվանից դրոշմանիշային վճարի չկատարված պարտավորությունը դադարեցվում և հաշվառումից հանվում է (համարվում է մարված), իսկ մասնակի փոխանցված դրոշմանիշային վճարների գումարները հարկային մարմնի հանձնարարականի հիման վրա փոխանցվում են հատուցման հիմնադրամին՝ առանց ֆիզիկական անձանց ցուցակները տրամադրելու։
0 3798

Քննարկվել է 23.07.2021 - 07.08.2021

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N1327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Մաքսային հսկողության գործընթացում հետբացթողումային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել և ներդնել մաքսային ստուգման ողջ ընթացքն ավտոմատացնող ծրագրային ապահովում, ինչի լիարժեք գործարկումը հնարավոր է իրավական հիմքերի ստեղծման (համապատասխան իրավական ակտերի մշակման) պարագայում: Նախագծի ընդունմամբ իրավական հիմքեր են ստեղծվում ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների բացթողումից հետո ռիսկերի պրոֆիլներին համապատասխան մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի և (կամ) միջոցների ընտրության ժամանակ մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների սահմանման համար:
0 3950

Քննարկվել է 09.07.2021 - 24.07.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1371-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրամադրվող համապատասխան տեղեկանքի ձևը սահմանել՝ հաշվի առնելով վերջինիս լիազորությունների շրջանակներում հասանելի տեղեկատվությունը։ Նախագծով առաջարկվում է լիազոր մարմին սահմանել նաև ՀՀ կենտրոնական բանկին, որի արդյունքում իր կողմից վարվող ռեեստրում ներառված ֆինանսական կազմակերպություններում կատարված ներդրումների վերաբերյալ համապատասխան տեղեկանքը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
0 3837

Քննարկվել է 08.07.2021 - 23.07.2021

«Օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները և օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն որոշման ընդունումը պայմանավորված է 05․05․2021 թվականին ՀՀ ԱԺ կողմից ընդունած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-190-Ն ՀՀ օրենքի պահանջներով, որով սահմանվում է, որ օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները, ինչպես նաև օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը սահմանվելու է ՀՀ կառավարության կողմից։  
0 3998

Քննարկվել է 06.07.2021 - 22.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Համատիրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններով, ըստ որի նախատեսվում է համատիրությունների կողմից տարեկան գործունեության մասին հաշվետվություններ հրապարակելու պարտադիր պահանջը, իսկ պարտադիր պահանջը խախտելու համար պատասխանատվություն։
1 3916

Քննարկվել է 06.07.2021 - 22.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ոչ առևտրային կազմակերպությունների ոլորտի նկատմամբ վերահսկողական գործառույթների իրավական հիմքերի ամրագրման անհրաժեշտությամբ։
1 5161

Քննարկվել է 02.07.2021 - 17.07.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ԹԻՎ 964-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի թիվ 964-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է հարկային/մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի թեստավորման փուլը կազմակերպել առանց հանձնաժողովի ձևավորման` պատասխանատուի կողմից: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի թիվ 964-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում հարկային և մաքսային ծառայությունների թափուր պաշտոնները համալրելու նպատակով կազմակերպվող մրցույթների իրականացումը կդառնա առավել արդյունավետ և կհամապատասխանեցվի գործող օրենսդրությանը:
0 4910

Քննարկվել է 01.07.2021 - 16.07.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 367-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ  «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 29-ի թիվ 367-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշման նախագծով  հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը լրացվում է ևս 7 մասնագիտություններով :     «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 29-ի թիվ 367-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշման նախագծի ընդունման արդյունքում կընդլայնվի հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը և հարկային ծառայություն որակյալ կադրերի որոնման շրջանակը:  
1 5315

Քննարկվել է 01.07.2021 - 16.07.2021

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N1468-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Նախագծով առաջարկվում է. 1) պարզեցված ընթացակարգի կիրառման համար ՀՀ կառավարության 24.10.2019թ. N1468-Ն որոշմամբ սահմանված չափանիշները կիրառել նաև 2021թ. հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով միասնական հաշվին մուտքագրման ենթակա ԱԱՀ-ի գումարների մասով, 2) ՀՀ կառավարության 24.10.2019թ. N1468-Ն որոշմամբ սահմանված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձման պարզեցված ընթացակարգը կիրառել նաև ամսվա կտրվածքով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար, 3) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի միասնական հաշվին մուտքագրման համար  պարզեցված ընթացակարգ կիրառելու վերաբերյալ դիմումների որոշմամբ սահմանված չափանիշներին համապատասխանությունը պարզելու ժամկետը սահմանվել է մինչև 3 աշխատանքային օր` գործող 1 աշխատանքային օրվա փոխարեն, հաշվի առնելով ամսական կտրվածքով հարկ վճարողների կողմից ներկայացվող դիմումների հնարավոր ծավալները:
0 3867