Քննարկվել է 22.02.2023 - 09.03.2023 «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների փաստաթղթավորման կարգն ու արտահանման ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների փաստաթղթավորման կարգն ու արտահանման ժամկետները։ Նախատեսվում է սահմանել, որ ՀՀ ներմուծվող ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքները մինչև ՀՀ տարածք ներմուծելը ակցիզային դրոշմանիշերով չեն դրոշմավորվում, եթե այդ ապրանքները ներմուծմանը հաջորդող 30 օրվա ընթացքում ներմուծողի կողմից արտահանվելու են ՀՀ-ից։ 5 3 0 2810
Քննարկվել է 21.02.2023 - 08.03.2023 «ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՉԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՌԵԵՍՏՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն վարչական և քրեական իրավախախտումների ցանկը, որոնք հիմք են հանդիսանում իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում չընդգրկման, նշված ռեեստրից իրավաբանական անձին հանելու, ինչպես նաև ռեեստրում ընդգրկված լիազորված տնտեսական օպերատորների վկայականների գործողության կասեցման համար 3 8 0 3054
Քննարկվել է 21.02.2023 - 08.03.2023 «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծով առաջարկվում է հարկային հաշվառման նպատակով սահմանել անհատ ձեռնարկատերերի կողմից ակտիվների և պարտավորությունների հաշվառման վարման կարգը։ 159 19 15 6484
Քննարկվել է 14.02.2023 - 01.03.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1133-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 174-րդ և 177-րդ հոդվածներին: 1 4 0 2832
Քննարկվել է 14.02.2023 - 01.03.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 171-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի N 171-Ն որոշման հավելվածներում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերը համապատասխանեցնել Եվրասիական տնտեսական միությունում կիրառվող արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին։ 3 4 1 2870
Քննարկվել է 13.02.2023 - 28.02.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Որոշումը 01.07.2022թ.-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) կանոնակարգումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: 1 3 0 2731
Քննարկվել է 13.02.2023 - 28.02.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1131-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 176-րդ և 177-րդ հոդվածներին: 1 3 0 2670
Քննարկվել է 03.02.2023 - 18.02.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N184-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է էլեկտրոնային առևտրի շրջանակներում ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին (այսուհետ՝ ֆիզիկական անձ) ապրանքների մատակարարման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը հարկային մարմնում հաշվառել պարզեցված ընթացակարգով՝ կիրառելով ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվառման համար սահմանված համանման կարգավորումները։ Մասնավորապես, նախագծով նախատեսվում է հետևյալը․ 1) էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց ապրանք մատակարարող` ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հարկային մարմնում հաշվառվում է Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (http:// www.petekamutner.am) ստեղծված ոչ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկ (e-VAT) համակարգի միջոցով (այսուհետ` էլեկտրոնային ԱԱՀ համակարգ), 2) ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հղման ակտիվացմամբ էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանք մատակարարող՝ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հարկային մարմնում հաշվառվելու համար բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում` կցելով ռեզիդենտության երկրում գրանցումը հավաստող հիմնադիր փաստաթղթի պատճենը` առանց նոտարական վավերացման, 3) ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած դիմումի հիման վրա հարկային մարմինը, ոչ ուշ քան դիմումը ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը հաշվառում է հարկային մարմնում` էլեկտրոնային եղանակով տրամադրելով հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), օգտվողի անուն և գաղտնաբառ, եթե առկա չեն դիմումի ընթացքի կասեցման՝ որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետով նախատեսված հիմքերը: Միաժամանակ, ներկայացվող նախագծով հստակեցվում է օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին և 9.2-րդ մասերին համապատասխան ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմնում հաշվառման համար ներկայացվող փաստաթղթերում տեղեկատվության ոչ ամբողջական (թերի) լինելու կամ անհամապատասխանությունների առկայության դեպքերում ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման դիմումի ընթացքը կասեցնելու, ինչպես նաև կասեցման հիմքերը վերացնելու դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման գործընթացը։ 0 5 0 2236
Քննարկվել է 01.02.2023 - 16.02.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 886-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի N 886-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 212-րդ հոդվածին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությանը։ 1 3 0 2495