Պետական եկամուտների կոմիտե

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 22.05.2024 - 06.06.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 37-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ      Նախագծով սահմանվում է Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի գործունեության դադարեցման կարգը, որով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության նպատակով տեղորոշման կապարակնիքների օգտագործման մասին» համաձայնագրին և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ ազգային օպերատորի գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները։
0 725

Քննարկվել է 17.05.2024 - 01.06.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N2114-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Որոշման նախագծի նպատակը ՀՀ կառավարության 07․12․2023թ․ N2114-Ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի համապատասխանեցումն է ՀՀ հարկային օրենսգրքով կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետին: Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 07․12․2023թ․ N2114-Ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը 2024 թվականի հուլիսի 1-ի փոխարեն սահմանել 2025 թվականի հունվարի 1-ը։  
0 853

Քննարկվել է 16.05.2024 - 31.05.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ի N 312-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ի N 2195-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման նպատակն է ապահովել Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման մասին» համաձայնագրով սահմանված Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման բոլոր ապրանքների դրոշմավորման համար ազգային օպերատորի առկայություն։ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 2195-Լ որոշումը, ինչպես նաև լրացում կատարել ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշման մեջ՝ սահմանելով լիազորված մարմին, լիազորված մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի հետ պայմանագիր կնքելու հետ կապված կանոնակարգումներ։
0 810

Քննարկվել է 15.05.2024 - 30.05.2024

«ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՉԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՌԵԵՍՏՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն վարչական և քրեական իրավախախտումների ցանկը, որոնք հիմք են հանդիսանում իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում չընդգրկման, նշված ռեեստրից իրավաբանական անձին հանելու, ինչպես նաև ռեեստրում ընդգրկված լիազորված տնտեսական օպերատորների վկայականների գործողության կասեցման համար։
0 610

Քննարկվել է 13.05.2024 - 29.05.2024

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով նախատեսված ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարը, քանի որ մաքսային մարմինների կողմից սահմանին իրականացվող հսկողության գործառույթի շրջանակներում «Պետական տուրքի մասին» օրենքով արդեն իսկ նախատեսված է պետական տուրքի գանձում՝ մաքսային գործառնությունների իրականացման համար։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է սահմանել ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարների վերադարձման հնարավորություն։ Նախագծի ընդունման արդյունքում՝ գործարար միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն նաև իրականացվող գործընթացի պարզեցմանը։
0 585

Քննարկվել է 08.05.2024 - 30.05.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 1-ի N155-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է 1) որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը 2024 թվականի հուլիսի 1-ի փոխարեն սահմանել 2025 թվականի հունվարի 1-ը, 2) որոշման հավելվածի 3-րդ կետի խմբագրությունը համապատասխանեցնել 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-111-Ն օրենքի 1-ին հոդվածով կատարված փոփոխությանը, որին համապատասխան ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների ռիսկային չափանիշների սահմանման համար հաշվի են առնվում նաև օրենսգրքով սահմանված հարկային հսկողության իրականացման համար կիրառվող ռիսկերի կառավարման համակարգը։
0 991

Քննարկվել է 07.05.2024 - 22.05.2024

«Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ձևակերպված պատվերների մասով տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնին իրենց կողմից ձևակերպված պատվերների քանակի, փոխադրողի վարորդական իրավունքի վկայականի (վարորդի անունը, ազգանունը, վարորդական վկայականի վավերականության ժամկետը) և տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի (տրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը, թողարկման տարեթիվը) վերաբերյալ տեղեկատվությանը,  իսկ հարկային մարմնին իրենց կողմից ձևակերպված պատվերների մասով էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի վրա պարտադիր տպագրման ենթակա տվյալների և տրանսպորտային միջոցի մակնիշի և հաշվառման համարանիշի վերաբերյալ տեղեկատվությանը հասանելի դարձնելու հետ կապված կարգավորումները:
0 746

Քննարկվել է 07.05.2024 - 22.05.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է հաստատել հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման կարգը և ժամկետները։ Մասնավորապես՝ նախատեսվում է, որ -   հսկիչ գնման (գնումների) արդյունքում հանձնարարագիրը ներկայացվելուց հետո, բայց ոչ ուշ, քան հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման համար սահմանված ժամկետները, հարկ վճարողին են վերադարձվում հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքը (ապրանքները), պայմանով, որ գնումից հետո չեն փոփոխվել դրանց ապրանքային տեսքը և սպառողական հատկանիշները՝ երկու օրինակից կազմելով հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձևով ապրանքների հետ ընդունման ակտ, -   հարկ վճարողը վերադարձնում է ստացված գումարը՝ կատարված գործարքի փաստացի պայմաններով՝ անկախ սահմանված կարգով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հանգամանքից կամ հաշվարկային փաստաթղթում նշված գումարից -   վաճառված ապրանքի հետ ընդունման համար կազմվող ապրանքների հետ ընդունման ակտը ստորագրում են հարկ վճարողը, հսկիչ գնում կատարած անձը (անձինք) և հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող) և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը, -   հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքների վերադարձը կատարվում է հետևյալ ժամկետներում. 1) մասնավորապես՝ դեղերի, հատկապես արագ փչացող սննդամթերքի, կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի վերադարձը կատարվում է անմիջապես հսկիչ գնման ժամանակ` հանձնարարագիրը ներկայացնելու պահին. 2) պիտանիության ժամկետ ունեցող ապրանքների վերադարձը կատարվում է մինչև թեմատիկ հարկային ստուգման ավարտը, բայց ոչ ուշ, քան ապրանքների պիտանիության համար սահմանված վերջնաժամկետից տասը օր առաջ կամ անմիջապես, եթե ապրանքների պիտանիության ժամկետը պակաս է տասը օրից. 3) հսկիչ գնում կատարելու պահին սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, փոխադրման, պահման, իրացման փուլերում անվտանգության համար օրենքով սահմանված պահանջները չբավարարող ապրանքների վերադարձը կատարվում է մինչև թեմատիկ հարկային ստուգման ավարտը։
0 740

Քննարկվել է 30.04.2024 - 15.05.2024

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, ԱՏԳ ԱԱ 8543 40 000 0 ծածկագրերին դասվող էլեկտրոնային սարքվածքը ենթակա է դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման։
0 948