Ոստիկանություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.06.2021 - 08.07.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Առաջարկվող փոփոխությամբ պաշտոնների անվանումները կհամապատասխանեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոններին, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկով սահմանված խմբերին: Բացի այդ կապահովվի մինչև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ստեղծումը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ներկայումս գործող պարեկապահակակետային ոստիկանության գնդի ծառայողներին հավելումների վճարումը։
0 5271

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.06.2021 - 08.07.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունման արդյունքում Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև ոստիկանության բժշկական հաստատության ծառայությունից օգտվողների ցանկը կհապատատասխանեցվի գործող օրենսդրությանը:
0 6331

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 18.06.2021 - 03.07.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացը կազմակերպելու և կազմակերպության գործունեությունն անխափան շարունակելու անհրաժեշտությամբ։
0 5061

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.05.2021 - 04.06.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը նպատակ ունի ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշմամբ սահմանել այնպիսի կարգավորումներ, որի պայմաններում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի գողության և կորստի դեպքում վերջինիս օգտագործողին կհատկացվի նույն համարանիշի կրկնօրինակը։ Նախագծով առաջարկվող նմանօրինակ լուծում տրվել է նաև Հոլանդիայի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ինչպես նաև մի շարք այլ երկրների կողմից։
1 7076

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.05.2021 - 28.05.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են:
0 5787

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.04.2021 - 12.05.2021

««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունուման արդյունքում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերից առաջնային օգտվելու իրավասություն ստացած անձը, վաճառելով իր տրանսպորտային միջոցը, առավել երկար ժամանակ (1տարի 6 ամսվա փոխարեն) կունենա համարանիշերը հետ վերցնելու և օգտագործելու համար՝ այդպիսով ստիպված չլինելով կրել ֆինասական կորուստներ, այն է՝ կրկին վճարել մեծ պահանջարկ ունեցող նոր (կամ նույն) համարանիշերի համար կամ ստանալ հերթական կամ այլ վճարովի համարանիշ։
0 6058

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.04.2021 - 04.05.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2026-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  Նախագծի ընդունմամբ կապահովվի ավտոմատացված տեղեկատվական համակարգի  միաժամանակյա գործարկումը Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի հետ։
0 5365

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.04.2021 - 04.05.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունումանբ կապահովվի ՀՀ վարչապետի 2021 թվականի մարտի 29-ի թիվ 02/10.3/9970-2021՝ գործարքի կողմերի համաձայնության դեպքում տրանսպորտային միջոցի գործող համարանիշն էլեկտրոնային գրանցմամբ նոր սեփականատիրոջը տրամադրելու մասին հանձնարականի կատարումը, որի արդյունքում նոր ձեռք բերողը կազատվի «Պետական տուրքի մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ավտոմոբիլի հաշվառման համարանիշ (բացառությամբ տարանցիկ և ժամանակավոր համարանիշի) հատկացնելու համար վճարի 12.000 ՀՀ դրամ որպես պետական տուրք, իսկ այդ համարանիշը ցանկալի համարնիշ համարվելու դեպքում նաև դրա համար վճարման ենթակա օրենսդրությամբ հաստատագրված լրացուցիչ գումարի վճարումից։
1 6713

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.04.2021 - 29.04.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Որոշման նախագծի ընդունմամբ կվերացվի որոշման մեջ առկա տեխնիկական վրիպակը։ Մասնավորապես, որոշման մեջ նշված անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն կհամապատասխանեցվի ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում առկա տվյալներին, որի արդյունքում կապահովվի անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների անխոչընդոտ իրականացումը:
0 5614