Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Քաղաքաշինության կոմիտե

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 03.10.2025 - 18.10.2025

ՀՀՇՆ - «ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՏԵՍԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակել արդի, միջազգային փորձին  համահունչ նոր ազգային  «Բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր ախտորոշիչ տեսակով գործունեություն իրականացնող կազմակերպությունների շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմեր:
Մնաց {days} օր
0 829

Քննարկվել է 25.09.2025 - 10.10.2025

ՀՀՇՆ XX-01-2025 «ՄԵԿՈՒՍԻՉ ԵՎ ՀԱՐԴԱՐՄԱՆ ՊԱՏՎԱԾՔՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն նորմերը սահմանում են նոր կառուցվող և վերակառուցվող բնակելի, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների (շենքերի ու շինությունների), ինչպես նաև բաց տիպի մարզական, կրթական, մշակութային և հասարակական այլ օբյեկտների խաղահրապարակների, մարզահրապարակների, ավտոկայանատեղերի, կենցաղային սպասարկման և առևտրի օբյեկտների, բակային հրապարակների մեկուսիչ և հարդարման պատվածքների ընտրության, նախագծման և աշխատանքների իրականացման պահանջները։
Մնաց {days} օր
0 823

Քննարկվել է 12.09.2025 - 27.09.2025

«ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն շինարարական նորմերը տարածվում են բնակավայրերում ավտոկայանատեղի շենքերի ու շինությունների (այսուհետ՝ ավտոկայանատեղի) նախագծման վրա, որոնք նախատեսված են ավտոմոբիլների (մինչև 3,5 տ-ն ներառյալ տեխնիկապես թույլատրելի առավելագույն զանգվածով) և այլ մոտոտրանսպորտային մոջոցների կայանման (պահման) համար:
Մնաց {days} օր
0 1284

Քննարկվել է 25.07.2025 - 09.08.2025

ՀՀՇՆ - «ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ․ ԲԵՏՈՆԵ ԵՎ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է հիդրոտեխնիկական կառուցվածքների, բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների նոր տեխնոլոգիաների, ժամանակակից մեթոդների օգտագործման, ինչպես նաև նոր մարտահրավերներով պայմանավորված՝ հիդրոտեխնիկական կառուցվածքներին ներկայացվող պահանջների ապահովմամբ: Նորմատիվ նոր փաստաթղթի մշակումը կարևորվում է ճարտարապետական և քաղաքաշինական  նոր լուծումների ապահովման համար:    
Մնաց {days} օր
0 1128

Քննարկվել է 08.07.2025 - 23.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի N 21-Ն հրամանի հավելվածում կատարվել է համապատասխան փոփոխություն՝ աշխատանքների կատարման պարզեցված կարգագրի օրինակելի ձևի սահմանման նպատակով:
Մնաց {days} օր
0 1191

Քննարկվել է 02.07.2025 - 17.07.2025

ՀՀԿՀ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՉ ԿՈՇՏ ՊԱՏՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ» Սույն կանոնների հավաքածուն սահմանում է տարբեր կարգերի նոր կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, արտադրական և գյուղատնտեսական կազմակերպությունների մոտեցման և ներքին ճանապարհների, քաղաքային և գյուղական բնակավայրերի փողոցների և ճանապարհների ոչ կոշտ ճանապարհային պատվածքների նախագծման ժամանակ կոնստրուկտավորման և հաշվարկման պահանջները։Սույն կանոնների հավաքածուն պետք է օգտագործել ոչ կոշտ ճանապարհային պատվածքով նոր կառուցվող ճանապարհների, ճանապարհների վերակառուցվող տեղամասերի, ընդհանուր ճանապարհային ցանցի նախագծերի և տիպարային նախագծերի մշակման ժամանակ։
Մնաց {days} օր
0 1381

Քննարկվել է 02.07.2025 - 17.07.2025

«ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ․ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն շինարարական նորմերը (այսուհետ՝ նորմեր) սահմանում են տարածքների և նրանց սահմաններում հողատարածքների ռացիոնալ և անվտանգ օգտագործման նպատակով բնական պայմանների և տեխնածին գործոնների ազդեցության ուսումնասիրման համար կատարվող ինժեներական հետազննությունների կազմակերպան ու կարգի դրույթներն ու պահանջները։Սույն նորմերի պահանջները տարածվում են տարածքային պլանավորման փաստաթղթերի նախապատրաստման, տարածքի հատակագծման փաստաթղթերի մշակման, միջինից բարձր ռիսկայնության աստիճանի՝  նոր կառուցվող, վերակառուցվող, վերականգնվող, հիմնանորոգվող, արդիականացվող (վերազինվող), ընդլայնվող, նորոգվող, կոնսերվացվող, կազմաքանդվող շինարարության օբյեկտների, այդ թվում՝ գծային ենթակառուցվածքների նախագծային փաստաթղթերի մշակման համար, և այդ օբյեկտների շահագործման ժամանակ ինժեներական հետազննությունների իրականացման վրա։Սույն նորմերի պահանջները պարտադիր են պետական վերասկողական ծառայության և բոլոր կազմակերպությունների (անկախ դրանց սեփականության և պատկանելիության ձևից)  համար, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում լիազորված են իրագործել ինժեներական հետազննություններ շինարարության համար։
Մնաց {days} օր
0 1369

Քննարկվել է 02.07.2025 - 17.07.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ակնկալվում է պետական և համայնքային ենթակայության շենքերի և շինությունների մատչելիության նախագծային աշխատանքների պատվիրակում՝ ըստ առաջնահերթ խնդիրների:
Մնաց {days} օր
0 1621

Քննարկվել է 30.06.2025 - 15.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Արդյունաբերական (արտադրական)  օբյեկտների սանիտարապաշտպանական գոտիների չափերի հստակեցում և կանոնակարգում։
Մնաց {days} օր
0 1230
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: