Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 19.06.2017 - 05.07.2017

«Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդա-վորման ծրագրին, բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևին և ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ տրամադրվող հաշվետվության ձևին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Գյուղա­տնտե­սական հումքի մթե­րումների (գնում­ների) նպա­տակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրի իրականացման արդյունքում՝ նախադրյալներ կստեղծվեն ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակի բարձրացման համար, ինչը կհան­­գեցնի գյուղատնտեսական մթերքների գնման դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումները կարճ ժամկետներում կատարելուն, վերամշակողների և գյուղացիական տնտեսությունների միջև կհաստատվեն բերքի գնման պայմանագրային հարաբերություններ, որը գյուղացիական տնտեսություններին կտա բերքի իրացման կայուն երաշխիքներ, 5-ից 7 տոկոսով կբարձրանա ծրագրի շահառու վարկառուների կողմից պտուղբանջարեղենային պահածոների և գինեգործական արտադրանքի մրցունակության մակարդակը, որի արդյունքում կավելանան արտադրության ու արտահանման ծավալները, ինչը դրականորեն կանդրադառնա նոր աշխատատեղերի ստեղծման, ոլորտում զբաղվածների եկամուտների ավելացման և արտաքին ապրանքաշրջանառության բարելավման վրա, որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսական մթերքներ վերա­մշակող արդյունա­բե­րու­թյան ոլորտի գրավչու­թյան մակարդակը, էականորեն կմեղմվի գյուղատնտեսական մթերքների իրացման հիմնախնդիրը, կմեծանա գյուղատնտեսական հումքի պահանջարկը, որը կնպաստի գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացման:
0 10407

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 05.06.2017 - 21.06.2017

««Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ   Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կնպաստեն վերոնշյալ մշակաբույսերի ցանքատարածքների և արտադրության ծավալների ընդլայնմանը,ներքին արտադրողի համար հումքային բազայի ապահովմանը, ոլորտի այդ ենթաճյուղի բարելավմանը, տեղական արտադրության զարգացմանը` նոր աշխատատեղերի ստեղծմանը և հողօգտագործողների սոցիալ-տնտեսական վիճակի  բարելավմանը:
0 9193

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 26.05.2017 - 11.06.2017

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1897-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1897-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվեն միանման տերմիններ:
0 8574

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 19.05.2017 - 04.06.2017

«Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման համար»ծրագրի շրջանակներում սուբսիդիա տրամադրելու մասին որոշման նախագիծ Աջակցություն հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում (հողի բերրիության բարձրացման և հողօգտագործողների եկամուտների ավելացում):
0 8692

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 28.04.2017 - 13.05.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջոցների համալրումը հնարավորություն կստեղծի իրականացնել մի շարք անհետաձգելի միջոցառումներ և ծրագրեր՝ ուղղված ոլորտի կայունությանը և զարգացմանը:
0 10023

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.04.2017 - 13.05.2017

«Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար պետական աջակցության ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Տնկանյութի արժեքի սուբսիդավորումը կխթանի նոր ինտենսիվ այգիների հիմնման գործընթացը, կավելանան պտղատու այգետարածքները և հին ցածր բերքատու այգիներին կփոխարինեն բարձր բերքատու, թարմ սպառող (արտահանող) և վերամշակող ընկերությունների պահանջներին համապատասխանող սորտերի այգիները: Համայնքներում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր:    
0 8640

Քննարկվել է 26.04.2017 - 11.05.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 8-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ստեղծվում խաղողի տնկարկները հիմնել ՀՀ Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում խաղողի ֆիլոքսերադիմացկուն սորտերով և ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալների վրա պատվաստած տնկանյութերով: Նշված սորտերով հիմնված տնկարկները վարակված տարածքներում ավելի երկարակյաց կլինեն և կապահովեն ավելի բարձր և կայուն բերք:
0 8250

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.03.2017 - 11.04.2017

ՀՀ վարչապետի 16 դեկտեմբերի 2016 թվականի N 1208 - Ա որոշումը` «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին » ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին    Նախագծի ընդունումամբ կկարգավորվեն  սելեկցիայի հետ կապված իրավական փորձաքննությունների վիճելի հարցերը, կընդունվի որոշում հայտը նորության չափանիշին համապատասխանելու կամ արտոնագիր տալը մերժելու մասին:     
0 8513

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 24.03.2017 - 08.04.2017

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման ընդունման դեպքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ձեռք կբերի լրացուցիչ 2665 կգ թունանյութ, որով հնարավոր կլինի պայքարի միջոցառումներ իրականացնել մկնանման կրծողներով առավել վարակված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում: Պայքարի միջոցառումներ իրականացված տարածքներում մկնանման կրծողների կողմից գյուղատնտեսական մշակաբույսերին հասցված վնասը հնարավոր կլինի նվազեցնել շուրջ 85 տոկոսով:
0 9043