Քննարկվել է 01.05.2024 - 22.05.2024 «Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրաման Նախագծի ընդունմամբ կանոնակարգվի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ, վտանգված կամ անհետացման եզրին գտնվող արժեքավոր կենդանատեսակների օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև կնպաստի այդ գործընթացում վարչարարության նվազեցմանը։ 2 5 0 1534
Քննարկվել է 01.05.2024 - 22.05.2024 «Հայաստանի հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման կարգը և պայմանագրեր կնքելու կարգը սահմանելու մասին»» շրջակա միջավայրի նախարարի հրաման Հաշվի առնելով Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանատեսակների կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման գործում առանձնահատուկ կարգավիճակը՝ հրամանի նախագծով նախատեսվում է սահմանել այդ կենդանատեսակների գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակով օգտագործման և օգտագործման մասին պայմանագիր կնքելու հստակ ընթացակարգ: 3 4 0 1767
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 26.04.2024 - 11.05.2024 ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2007թ. հոկտեմբերի 23-ի 2007/60/ԵՀ հեղեղումների ռիսկերի գնահատման և կառավարման մասին դիրեկտիվի սկզբունքներին և մոտեցումներին համահունչ մոտարկման նպատակով Նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներին ներկայացվող պահանջները և բովանդակությունը։ 0 0 0 1775
Քննարկվել է 22.04.2024 - 07.05.2024 Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1548-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագծի ընդունման նպատակն է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի դիմումի հիման վրա ուժը կորցրած ճանաչել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2011 թվականի նոյեմբերի 14-ին տրված «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության» լիցենզիայի տրամադրման իրավական հիմքը, իսկ լիցենզավորող մարմնի որոշմամբ դադարեցնել լիցենզիայի գործողությունը։ 5 4 0 1466
Լրամշակման փուլում է Քննարկվել է 16.04.2024 - 01.05.2024 «Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքը՝ հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով սույն իրավական ակտով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք: 2 1 0 1673
Քննարկվել է 16.04.2024 - 01.05.2024 Շրջակա միջավայրի նախարարության տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին Շրջակա միջավայրի նախարարության տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգՖոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման «Տարածական տվյալների մասին», «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների, այլ օրենքների և իրավական ակտերի պահանջների համաձայն 4 2 0 1419
Քննարկվել է 16.04.2024 - 01.05.2024 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Շրջակա միջավայրի նախարարության տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոններՍույն կանոններով կարգավորվում են միջազգային ISO 19115, ISO 19119 և ISO 19139 ստանդարտների հիման վրա շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների (այսուհետ՝ Մետատվյալներ) ստեղծման, պահպանման և թարմացման հետ կապված հարաբերությունները 4 1 0 1547
Քննարկվել է 12.04.2024 - 06.05.2024 Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման կարգի սահմանելու մասին Շրջակա միջավայրի պահպանության, էկոհամակարգերի հավասարակշռության վերականգնման, կենդանական տեսակների պահպանության, կենսաանվտանգության տեսանկյունից կարմիրգրքյան կենդանիների օգտագործումն համարվում է ոլորտի ռազմավարական առաջնահերթ ուղղություններից մեկը: Ելնելով վերոգրյալից՝ նախատեսվում է կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործումն իրականացնել Լիազորված մարմնի կողմից թույլտվության տրամադրման դեպքում: 1 12 1 1564
Քննարկվել է 04.04.2024 - 26.04.2024 ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԹՏ-ների որոշումը և առանձնացումը հանդիսանում է BirdLife International միջազգային կազմակերպության նպատակային խնդիր, որին անդամակցում է նաև մեր երկիրը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնապահպանական ազգային քաղաքականությունը ձևավորվում է հիմք ընդունելով նաև այն միջազգային պարտավորությունները, որոնք երկիրը ստանձնում է համապատասխան միջազգային պայմանագրերին մասնակցելու շնորհիվ, ինչպես նաև հաշվի առնելով թռչունների պահպանության միջազգային միության (BirdLife International) կողմից մշակված՝ ԿԹՏ-ների որոշման միջազգայնորեն ճանաչված չափորոշիչները տեղայնացնելու և ազգային օրենսդրական կարգավորումներում արտացոլելու հանգամանքը՝ մշակվել է սույն հրամանի նախագիծը: 3 6 1 1769