Շրջակա միջավայրի նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.09.2020 - 19.10.2020

«Սնդիկի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է կարգավորել Հայաստանի Հանրապետությունում սնդիկի, սնդիկի միացությունների և սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները, որի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությունն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից և արտազատումներից: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում լրացում կատարելու  մասին»  ՀՀ  օրենքի նախագծով վարչական պատժամիջոցներ են սահմանվել «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծով սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրության, ներմուծման և արտահանման նկատմամբ նախատեսված պահանջները չկատարելու համար։
0 7785

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 25.09.2020 - 11.10.2020

<<ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՆՎԱԾ ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի վաճառքի կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է ստեղծել իրավական հիմքեր ուղղված հողի բերրի շերտի արդյունավետ օգտագործմանը, շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի թույլատրելի վաճառքի համար։ Վերը նշված խնդիրը կարգավորելու համար, առաջարկվում է հաստատման ներկայացնել կարգ՝ հողի վաճառքի վերաբերյալ, ինչով կսահմանվի հողի բերրի շերտի վաճառքի թույլտվության ընթացակարգ, ինչպես նաև կնախատեսվի վաճառքի գումարները ուղղել պետական և համայնքային բյուջե։
0 5298

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.09.2020 - 25.09.2020

«Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվության էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունում առաքման թույլտվությունը (լիցենզիա, եզրակացություն) տրամադրվում է բացառապես թղթային տարբերակով, ինչը ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում բիզնեսի կազմակերպման համաշխարհային տեմպերին համարժեք չէ: Ուստի իրավական ակտի նախագծով փորձ է արվում կատարել քայլ առաջ՝ ապահովելով արագ, դյուրին և արդյունավետ իրավակարգավորում:
0 7879

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.09.2020 - 28.09.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված նախագծով առաջարկվում է լրացնել Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 1.2-րդ հոդվածը լրացնել նոր ենթակետով՝  սահմանելով «Բնապահպանական ծրագիր» հասկացությունը։ Հասկացության սահմանման համար հիմք են հադիսացել Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (OECD) և  ՄԱԿ-ի Բնապահպանական ծախսերի հաշվարկման համակարգի (SEEA) կողմից մշակված բնապահպանական ծրագրերի դասակարգիչները։
1 3181

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 31.08.2020 - 15.09.2020

"ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ" Կառավարության որոշման նախագիծ  «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին»  Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապված է լճի և դրա ջրհավաք ավազանի ներկայիս վիճակի բարելավման խնդրի հետ, որի համար անհրաժեշտ է  ապահովել Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանությունը, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի  բնական պաշարների կայուն օգտագործմանն  ուղղված 2020թ. նախատեսված  ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարումը: Կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվում է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների  տարեկան ծրագիրը»: Տարեկան ծրագրի ընդունման անհրաժեշտությունը բխում է  «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 13, 14 հոդվածների պահանջներից և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան  ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպատակներից ու խնդիրներից: Ներկայումս  առաջնային են Սևանա լճի մակարդակի բարձրացման և նրա ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության և կառավարման հարցերը, որոնք 2001 թվականից դրվել են օրենսդրական հիմքի վրա և կարգավորվում են «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան  ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 876-Ն որոշմամբ:
2 9011

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.08.2020 - 15.09.2020

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի    N90-Ն որոշմամբ սահմանված են ԵՏՄ մաքսային տարածքով արտահանման և ներմուծման համար սահմանափակ տեղափոխման ենթակա օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը, ինչպես նաև օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի ցանկը, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արգելված է: Այդ ցանկերում նշված են նաև նյութերի/արտադրանքների ծածկագրերն ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, որոնցում տեղի են ունեցել փոփոխություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել Կառավարության կողմից սահմանված ցանկերում առկա ծածկագրերը համապատասխանեցնել ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրերին։
0 5635

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 27.08.2020 - 15.09.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 597-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 597-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվել է ՀՀ կառավարության 23.04.2020թ. N 597-Ն որոշման 2-րդ և 4-րդ կետերում ներկայացված ժամկետները փոփոխել՝ համապատասխան տեղեկատվությունները ներկայացնել ըստ անհրաժեշտության։
1 6047

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.08.2020 - 10.09.2020

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագրի) տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ   Որոշման նախագծով նախատեսվում է սահմանել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագրի) տրամադրման կարգը, ներառյալ՝ եզրակացություն ստանալու համար իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրավասու մարմին ներկայացվող փաստաթղթերի ցանկը, եզրակացություն տրամադրելու կամ մերժելու ժամկետը, ինչպես նաև եզրակացության տրամադրման մերժման հիմքերը:
0 5892

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 17.08.2020 - 03.09.2020

Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիային» կից «Ջուր և առողջություն» արձանագրությունից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Նախագծով սահմանվել են Արձանագրության 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ազգային թիրախային նպատակները, որոնք ուղղված են Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման, զարգացման, պահպանման և օգտագործման համակարգերի արդյունավետության բարձրացմանը, միջազգային չափանիշներին համապատասխան ջրի որակի  ցուցանիշների ներդրմանը, խմելու ջրի հասանելիության ու որակի բարելավմանը, ջրի հետ կապված բռնկումների ու հիվանդությունների կրճատմանը, ջրահեռացման հասանելիությանը, կեղտաջրերի մաքրմանը, կեղտաջրերի մաքրման կայաններից արտահոսող կեղտաջրերի որակի բարելավմանը։ Ինչպես նաև սահմանվել են այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ միջոցառումներն ու դրանց կատարման համար պահանջվող ժամկետները։
16 8304