Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Շրջակա միջավայրի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 25.08.2025 - 09.09.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 583-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ   Իրավական ակտի նախագծով նախատեսվում է Էլեկտրատեղակայանքների անվտանգ շահագործումը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտում՝ Կառավարության 2023  թվականի ապրիլի 21-ի «Էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 583-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ՝ առանձին գլխով սահմանելով  պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող էլեկտրական մեկուսիչ յուղերի և դրանք պարունակող սարքավորումների գործածությանը ներկայացվող պահանջները։ Նախատեսվում է սահմանել պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող էլեկտրական մեկուսիչ յուղերի և դրանք պարունակող սարքավորումների անվտանգ գործածությանը, մասնավորապես՝ մեկուսիչ յուղերի նմուշառմանը և լաբորատոր փորձաքննությանը, սարքավորումների և մեկուսիչ յուղերի հաշվառմանը, սարքավորումների շահագործմանը, նորոգմանը, պահպանությանը, պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող արտադրանքի շահագործումից հանմանը ներկայացվող պահանջները։
Մնաց {days} օր
0 1196

Քննարկվել է 15.08.2025 - 05.09.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ 2025-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը (2025-2030 թվական) հաստատելու մասին»  Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետությունը լինելով Միավորված ազգերի կազմակերպության «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) կողմ, պարտավորվել է պարբերաբար վերանայել և արդիականացնել իր ազգային ռազմավարությունը՝ Կոնվենցիայի շրջանակներում մշակված գլոբալ նպատակներին համապատասխան։ Վերջիններս ամրագրված են 2022 թվականին ընդունված Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության պահպանման գլոբալ շրջանակով (GBF), որը պահանջում է շտկել և վերակառուցել ազգային ռազմավարությունները՝ մինչև 2030 թ․ նպատակների իրագործման համար։
Մնաց {days} օր
8 1753

Քննարկվել է 12.08.2025 - 27.08.2025

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծի  մշակման համար հիմք են հանդիսացել Վարչապետի 2023 թվականի մարտի 27-ի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N343-Ա որոշման հավելվածի 8-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 666-Լ որոշմամբ սաhմանված ԵՄ օրենսդրությանը  մոտարկման պանաջները։ Վերջին շրջանում տարբեր ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից իրականացվում է մթնոլորտային օդի որակի գնահատում կամայական տեղադիրք ունեցող կամայական  սարքավորումների միջոցով և ստացված տվյալները հանրայնացվում է որպես մթնոլորտային օդի որակի ցուցանիշներ, ստացված տվյալները հրապարակվում է նաև   միջազգային տարբեր հարթակներում։ Այս սարքերից ստացված տեղեկատվությունը անմիջապես հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի կայքում, ինչպես նաև օդի որակի համաշխարհային հարթակներում (https://waqi.info/, https://www.clarity.io/air-quality-monitoring-solution/cloud/openmap և այլն) և թեժ կետերում չափված տվյալները հանրության կողմից ընկալվում են որպես Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ ցուցանիշներ։ Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել վերահսկելի և կառավարելի դարձնել նաև մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տեղեկատվության հանրայնացման և միջազգային հարթակներում հրապարակման գործընթացները։
Մնաց {days} օր
0 1141

Քննարկվել է 31.07.2025 - 15.08.2025

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական հաշվառման ենթակա են այն իրավաբանական անձինք և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք, որոնց գործունեության հետևանքով առաջացող աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված օդի պահանջվող օգտագործումը  տարեկան կտրվածքով գերազանցում է երկու հարյուր միլիոն խորանարդ մետր չափանիշը։ Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող պետական հաշվառման  ցանկը մշակվում է տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունների տվյալների հիման վրա՝ համաձայն 2024 թվականի հունվարի 4-ի N 23-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի։
Մնաց {days} օր
0 1063

Քննարկվել է 30.07.2025 - 14.08.2025

2025-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներից, համաձայն որի լիազոր մարմնի իրավասությունն է որսի կենդանիների ցանկի հաստատումը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների սահմանումը։
Մնաց {days} օր
0 3579

Քննարկվել է 24.07.2025 - 08.08.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 182-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին   Նախագծով առաջարկվում է արտադրական վտանգավոր օբյեկտ համարվելու համար «ՀՀ կառավարության 2006  թվականի փետրվարի 16-ի «Վնասակար նյութերի սահմանաքանակները հաստատելու  մասին» N 182-Ն որոշման  հավելվածով սնդիկի համար սահմանված՝ 5կգ, իսկ սնդիկի միացությունների համար՝ յուրաքանչյուրը 2կգ,  սահմանաքանակները փոխարինել  «Առկայությունը» գրառմամբ, ինչը հնարավորություն կտա ցանկացած քանակությամբ սնդիկի և սնդիկի նշված միացությունների առկայության դեպքում տվյալ օբյեկտը դիտարկելով որպես արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ապահովել այդ խիստ թունավոր նյութերի հաշվառումը և անվտանգ պահպանությունը։  
Մնաց {days} օր
0 1299

Քննարկվել է 24.07.2025 - 08.08.2025

Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգերը սահմանելու մասին Նախատեսվում է «Սնդիկի  մասին» օրենքի պահանջներին համապատասխան սահմանել սնդիկի արտահանման կարգ, սնդիկի ներմուծման կարգը համապատասխանեցնել կոնվենցիայի պահանջներին։
Մնաց {days} օր
0 1063

Քննարկվել է 24.07.2025 - 08.08.2025

ՍՆԴԻԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ         Նախագծով նախատեսվում է  «Սնդիկի մասին» օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝     Օրենքով սահմանված՝ սնդիկի միացություններ եզրույթի բացատրական մասից հանել թվարկվող սնդիկի միացությունների անվանումները,    Օրենքով սնդիկի արտահանման համար նախատեսված շրջակա միջավայրի նախարարության համաձայնության տրամադրումը փոխարինել սնդիկի արտահանման մեկանգամյա լիցենզիայի տրամադրման գործընթացով՝ ԵՏՀ և ՀՀ էկոնոմիկայի նախ. առաջարկությամբ, ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու համար,    Օրենքով ամրագրել սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց պարտավորությունները՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» և   «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքների  պահանջներին համապատասխան,     Օրենքով արգելել՝ որպես անհատ ձեռնարկատեր չհաշվառված ֆիզիկական անձանց կողմից սնդիկի գործածությունը։
Մնաց {days} օր
0 904

Քննարկվել է 15.07.2025 - 30.07.2025

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՄ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ծառայողի զոհվելու կամ էկոպարեկային ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում տրվող միանվագ դրամական օգնության չափը և վճարման կարգը։
Մնաց {days} օր
0 974
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: