Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Շրջակա միջավայրի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

27.10.2025 11.11.2025
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Օրենքի նախագծի ընդոնումը կնպաստի Հողային և Ջրային օրենսգրքերում առկա անհամապատասխանությունների վերացմանը, Հողային օրենսգրքով ջրային ոլորտի լիազոր մարմինների իրավասությունների տարանջատմանն ուղղված կարգավորումների հստակեցմանը, ոլորտում առկա խնդիրների լուծման ապահովմանը։
Մնաց {days} օր
0 834

24.10.2025 08.11.2025
«Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» № 1902-Լ որոշմանբ հավելված № 1, 5-րդ «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 2-րդ կետով միջազգային պահանջներին և ԵՄ դիրեկտիվներին համապատասխանեցնելու նպատակով նախատեսվում է «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ նախագծերի փաթեթ) ընդունումը պայմանավորված Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման գործընթացի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերի տեսակների օգտագործման իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով: Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի օբյեկտների պահպանությունը, դրանց օգտագործումը, վերահսկողությունը և համապատասխան իրավախախտումների համար պատասխանատվության կիրառումը այս ոլորտում պատշաճ մակարդակի վրա չեն գտնվում: Ստեղծված իրավիճակում խնդրահարույց են մի քանի հարցեր: Վայրի բուսատեսակներից յուրաքանչյուրի թվաքանակի նվազումը կամ առավել ևս դրանց անհետացումը լուրջ վնաս են հասցնում կենսոլորտի պաշտպանական գործառույթին, խախտում էկոհամակարգի սնուցողական կապերն ու փոխազդեցությունները: Նման գործունեության կանխարգելման մեջ կենտրոնական ինստիտուտներից պետք է սահմանել վարչաիրավական պայքարը:
Մնաց {days} օր
1 970

Քննարկվել է 14.10.2025 - 03.11.2025

«Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N338–Ն որոշմամբ հաստատվել է «Արարատյան  ջրավազանային  տարածքի  2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» որոշումը, իսկ Կառավարության 2016 թվականի մարտի 31-ի նիստի N12 արձանագրության 32-րդ կետով հավանության է արժանացել  Արարատյան ջրավազանային տարածքի կառավարման պլանի 2016-2021 թվականների միջոցառումների ծրագիրը։ Կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N338–Ն որոշմամբ գործողության ժամկետը 2021 թվականին ավարտվել է, իսկ արձանագրային որոշումը ուժը կորցրած է ճանաչվել (Կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1728-Ն որոշում)։ Նախագիծը հանդիսանում է ջրավազանային կառավարման 2-րդ վեցամյա գործողության փաստաթուղթ։         Նախագծում ներառված են՝ ջրավազանային կառավարման տարածքի և ջրային ռեսուրսների   ընդհանուր նկարագիրը, օգտագործելի ջրային ռեսուրսների, ռազմավարական և ազգային ջրային պաշարների հաշվարկը, գետերի էկոլոգիական թողքերի հաշվարկները, ջրավազանում ճնշումների և ազդեցությունների վերլուծությունը, 2025-2030  համար ջրի առաջարկի կանխատեսման և ջրի պահանջարկի հետ համադրման միջոցով ջրային ռեսուրսի ավելցուկի և պակասուրդի գնահատումը, ինչպես նաև միջոցառումների ծրագիրը։ Նախագծի առանցքը միջոցառումների ծրագիրն է, որի նպատակն է հասնել մակերևութային ու ստորերկրյա ջրային ռեսուրսների և դրանց հարակից էկոհամակարգերի համար սահմանված էկոլոգիական «լավ» կարգավիճակի: Միջոցառումների ծրագիրը հիմնվում է ջրավազանի ելակետային պայմանների, ինչպես նաև էական մարդածին ճնշումների ու ջրային ռեսուրսների ազդեցության վերլուծության վրա: Շարժիչ ուժեր-ճնշումներ-ազդեցություններ վերլուծության արդյունքում բացահայտվում են խնդրահարույց տեղանքներն ու ռիսկային ջրային մարմինները: Յուրաքանչյուր ռիսկային ջրային մարմնի համար մշակվել է միջոցառումների ծրագիր, ինչը նշանակում է, որ միջոցառումների ծրագիրը հատուկ է տեղանքին ու ճնշմանը: Ջրավազանային կառավարման պլանի հիմնական խնդիրներն են. ջրային ռեսուրսների արդյունավետ բաշխման միջոցով՝ մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանությունը, բարելավել վատթարացված ջրային մարմինների կարգավիճակը (որակական և քանակական), կանխել բոլոր ջրային մարմինների հետագա վատթարացումը, խթանել կայուն ջրօգտագործումը:
Մնաց {days} օր
0 584

Քննարկվել է 26.09.2025 - 17.10.2025

«ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ, «ԶԱՆԳԵԶՈՒՐ», «ԽՈՒՍՏՈՒՓ», «ՍՈՍՈՒ ՊՈՒՐԱԿ», «ՍԵՎ ԼԻՃ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ ՄԱՍԻՆ Նախագիծը սահմանում է պահպանվող տարածքների կառավարման ռազմավարական նպատակներն ու գործողությունները՝ ուղղված բնական համակարգերի, կենսաբազմազանության և մշակութային ժառանգության պահպանմանը։ Այն ներառում է վարչական, պահպանության, գիտահետազոտական, էկոկրթական և էկոտուրիզմի զարգացման ծրագրեր։ Միաժամանակ նախատեսվում է մշտադիտարկման համակարգերի ներդրում, համայնքների ներգրավում և միջազգային համագործակցության խորացում։
Մնաց {days} օր
0 773

Քննարկվել է 26.09.2025 - 17.10.2025

«ԱՐԵՎԻՔ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ «ԲՈՂԱՔԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հաստատել «Արևիք» ազգային պարկի և «Բողաքար» պետական արգելավայրի 2026-2030 թվականների կառավարման պլանը՝ ամրագրելով կառավարման ռազմավարական ուղղությունները, էկոհամակարգերի պահպանման և վերականգնման միջոցառումները, վարչական կարողությունների զարգացումը, մոնիթորինգի և վերահսկողության մեխանիզմները, ինչպես նաև տեղական համայնքների ներգրավման և մասնակցության ձևերը։ Կառավարման պլանի իրագործումն ուղղված է ազգային պարկի բնական և մշակութային ժառանգության արդյունավետ պահպանությանը՝ միաժամանակ խթանելով էկոտուրիզմը, կրթությունը և հետազոտությունները։
Մնաց {days} օր
0 613

Քննարկվել է 26.09.2025 - 17.10.2025

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հաստատել «Սևան» ազգային պարկի կառավարման պլանը 2026-2030 թվականների համար՝ ամրագրելով կառավարման ռազմավարական ուղղությունները, տարածքային գոտևորման հիմքերը, էկոհամակարգերի պահպանման և վերականգնման միջոցառումները, վարչական կարողությունների զարգացումը, մոնիթորինգի և վերահսկողության մեխանիզմները, ինչպես նաև տեղական համայնքների ներգրավման և մասնակցության ձևերը։ Կառավարման պլանի իրագործումն ուղղված է ազգային պարկի բնական և մշակութային ժառանգության արդյունավետ պահպանությանը՝ միաժամանակ խթանելով էկոտուրիզմը, կրթությունը և հետազոտությունները։
Մնաց {days} օր
1 899

Քննարկվել է 26.09.2025 - 14.10.2025

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 865-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին   «2025 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին» N 865-Ն որոշման հավելվածի աղյուսակում 1-ին կետի «189» թիվը փոխարինվել է «809» թվով։
Մնաց {days} օր
0 794

Քննարկվել է 15.09.2025 - 30.09.2025

«Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները և դրա իրականացման ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է Փարիզյան համաձայնագրի ներքո իր Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները (ԱՍՀ 3.0) 2026-2035 թվականների համար: Փաստաթուղթը մշակվել է ըստ Փարիզյան համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ, 9-րդ և 11-րդ մասերի, ինչպես նաև 1/CP.21 որոշման 23 և 24 կետերի, Փարիզյան համաձայնագրի այլ համապատասխան դրույթների՝ առաջնորդվելով առաջին գլոբալ գնահատման 1/CMA.5 որոշման արդյունքներով։լ Կիմայի փոփոխությունը նշանակալի ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության վրա: Ավելանում է բնական աղետների քանակը և փոխվում են բնական ցիկլերը (երաշտների, վաղ ցրտահարությունների, անտառային հրդեհների և ջրհեղեղների թվի աճ), կրճատվում է կենսաբազմազանությունը: Այդ պատճառով, չնայած մարդածին ջերմոցային գազերի (ՋԳ) գլոբալ արտանետումներում Հայաստանի աննշան մասնաբաժնին՝ 0.02%, երկիրն ակտիվորեն մասնակցում է կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջազգային գործընթացներին։ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան (ՄԱԿ ԿՓՇԿ) 1993 թվականի մայիսին, Կիոտոյի արձանագրությունը՝ 2002 թվականի դեկտեմբերին և վերջինիս Դոհայի փոփոխությունը, ինչպես նաև Փարիզյան համաձայնագիրը (ՓՀ)՝ 2017 թվականի փետրվարին: Փարիզյան համաձայնագիրը կլիմայի փոփոխությանը վերաբերող իրավաբանորեն պարտավորեցնող առաջին գլոբալ պայմանավորվածությունն է, որը սահմանում է կլիմայի փոփոխությանը դիմակայման պլան՝ նպատակ ունենալով գլոբալ տաքացման աճը նախաարդյունաբերական մակարդակի համեմատ պահել 2°C-ից ցածր մակարդակում, միաժամանակ ձգտելով այն հասցնել մինչև 1.5 °C-ի:   ԱՍԳ ներդրման առաջին ցիկլի մեկնարկային տարին 2021թ. էր, ինչը ժամանակ է ապահովել վերանայելու իրենց սկզբնական ԱՍՆԳ-ները։ Այս նպատակով, ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի N610-Լ որոշմամբ հաստատվեց ՓՀ ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված գործողությունները (ԱՍԳ 2) 2021-2030 թվականների համար: ԱՍԳ 2 համաձայն 2030 թ. նպատակն է չգերազանցել ջերմոցային գազերի արտանետումների 15047 ԳգCO2 համարժեք չափը, այսինքն՝ նվազեցնել արտանետումները 40%-ով 1990թ. համեմատ: Փարիզյան համաձայնագրի 4-րդ հոդվածը սահմանում է, որ երկրները յուրաքանչյուր հինգ տարին մեկ նախապատրաստում և հաղորդում են ազգային մակարդակով սահմանված հանձնառության մասին՝ ներառելով հաջորդող տասնամյա ժամանակաշրջանը: Ի կատարումն այս պարտավորության՝ Կառավարությունը հաստատում է Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները (ԱՍՀ 3.0):  Միաժամանակ, նախագիծը ձևավորվել է ՓՀ իրականացման որոշումներով սահմանված ձևաչափին և բովանդակության նկատմամբ նախատեսված պահանջներին համապատասխան: Հայաստանի ԱՍՀ 3.0-ի մշակման հիմքում 2023 թ․ Գլոբալ գնահատման արդյունքներն են, որոնցում ընդգծվում են հավակնությունների մեծացման, թափանցիկության ընդլայնված շրջանակի կայուն համակարգեր ունենալու և արդարացի անցման անհրաժեշտությունը։ Օգտագործելով ՄԱԿ-ի ԿՓՇԿ 2024 թ․ համապատասխան զեկույցը՝ Հայաստանը համադրել է իր վերանայված ԱՍՀ-ն միջազգային միտումների հետ՝ արտացոլելով հավակնությունների բարձրացման ցիկլը։ Հիմնվելով Փարիզյան համաձայնագրի շրջանակներում նախկին հանձնառությունների վրա՝ Հայաստանի ԱՍՀ 3․0-ն կարևոր առաջընթաց է երկրի կլիմայական քաղաքականության ուղղությամբ՝ 2026–2035 թթ․ համար սահմանելով հստակ, ամբողջ տնտեսությունը ներառող մեղմման և հարմարվողականության նպատակներ։ Փաստաթուղթը սահմանում է ՋԳ արտանետումների կրճատման ինչպես ոչ պայմանական (44%), այնպես էլ պայմանական թիրախներ (52%) 1990 թ․ մակարդակի համեմատությամբ՝ արտահայտելով Հայաստանի ռազմավարական անցումը ցածր արտանետումներով և կլիմայի փոփոխությանը դիմակայուն զարգացող մոդելի՝ հանձնառու հասնելու  Փարիզյան համաձայնագրով սահմանված գլոբալ տաքացման 1.5°C-ից ցածր նպատակին։
Մնաց {days} օր
1 1365

Քննարկվել է 29.08.2025 - 13.09.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1343-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունման դեպքում հնարավոր կլինի մեկ ընդհանուր նորմատիվ իրավական ակտի շրջանակներում սահմանել թափոնների հաշվառման կարգը, ինչով սահմանվում են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ՀՀ-ում գոյացող բոլոր թափոնների հաշվառման ընթացակարգը, ինչպես նաև ՀՀ-ում գոյացող տարբեր թափոնների (հիմնականում՝ վտանգավոր թափոնների)  գործածության (հավաքման, փոխադրման, տեղադրման, պահման, մշակման, վերամշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման և թաղման) կանոններն ու պահանջները։
Մնաց {days} օր
0 1349
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: