Առողջապահության նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 30.07.2024 - 14.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N2344-Ն որոշմամբ 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ի լրումն թվով 7 միջոցառումների՝ փորձարարական կարգով ևս թվով 17 միջոցառումների փոխհատուցումն սկսվեց իրականացվել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով՝ 6 ամիս ժամկետով: Փոփոխության արդյունքում վերացավ բժշկական օգնության և սպասարկման ֆինանսական սահմանափակումները՝ կապված պայմանագրային գումարների ամսական համամասնությունների հետ, վերացավ պարբերաբար իրականացվող բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարների հաճախակի վերաբաշխման անհրաժեշտությունը: Ներկայումս սահմանված կարգով հերթագրումները իրականացվում են միայն ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի «Վերականգնողական բժշկական օգնություն մինչև 18 տարեկան անձանց» ու «Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ մինչև 18 տարեկան անձանց»  ենթամիջոցառումների մասով: Թվով 17 միջոցառումների շրջանակներում 2024 թվականի մայիսի 31-ի դրությամբ փաստացի մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 36,5 մլրդ ՀՀ դրամ, կամ տվյալ տարեկան հատկացված ֆինանսական միջոցների 48,1 %-ը: Ըստ կանխատեսումների 2024 թվականի առաջին կիսամյակի համար սահմանված հերթագրման ցուցանիշները /տվյալ ժամանակահատվածի համար հատկացված ֆինանսական միջոցների 30%-ի չափով/ չեն գերակատարվի, իսկ երկրորդ կիսամյակի համար հերթագրման անցման ցուցանիշների գնահատում իրականացվում է ամենամսյա կտրվածքով՝ եթե հաշվետու ամսվա վերջի դրությամբ փաստացի մատուցված ծառայությունների ծավալը գերազանցում է տվյալ եռամսյակի համար հատկացված միջոցները 1/3-ի չափով (առաջանցիկ կատարողականը առավելագույնը մեկ ամսվա չափով): Հերթագրման ոչ ենթակա ծառայությունների աճը մեծամասամբ պայմանավորված է դիմելիության աճով՝ պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման հասանելիության ավելացմամբ, ինչպես նաև Արցախից տարհանված բնակչությանը մատուցված ծառայությունների աճով: Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի թվով 17 միջոցառումների շրջանակներում փորձարարական կարգով պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով իրականացվող աշխատանքները երկարաձգել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:
0 2097

Քննարկվել է 26.07.2024 - 10.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հանրային առողջապահության մասին»  օրենքի ընդունման արդյունքում նախատեսվում է կատարելագործել հանրային առողջապահության ոլորտի իրավական դաշտը: Սույն նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն, ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն, ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն, ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 219-Ն,  ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 777-Ն և ՀՀ կառավարության 2015 թվականի  փետրվարի 12-ի N 108-Ն որոշումներում՝ դրանց նախաբանում սահմանելով լիազորող նորմեր՝ հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի լիազորող դրույթները
0 2268

Քննարկվել է 24.07.2024 - 08.08.2024

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2024-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային առողջապահության բնագավառում նախատեսվող հիմնական միջոցառումները,  պատասխանատու կատարող և համակատարող պետական կառավարման համակարգի մարմինները: Նախատեսված  միաջոցառումների իրականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային առողջապահության անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգի մարմինների արտակարգ իրավիճակներին նախապատրաստության ու արձագանքման հնարավորությունները՝ հատկապես կենսաբանական գործոնով պայմանավորված դեպքերում:
0 2316

Քննարկվել է 24.07.2024 - 08.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախատեսվում է ավելի դյուրին դարձնել վրահուղարկավորումների և վերահուղարկավորումների թույլտվության ստացման գործընթացը, կրճատել  եզրակացության տրամադրման փաստացի ժամկետը:
0 2116

Քննարկվել է 22.07.2024 - 06.08.2024

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՍԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում (այսուհետ` Օրենք) ՀՕ-338-Ն օրենքով լրացվել է 7․1-ին հոդված, որով ամրագրվել են բնակչության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը կանոնակարգող դրույթներ (ուժի մեջ է 2024 թվականի հունվարի 1-ից): Օրենքի 7.1-ին հոդվածի 1-ին մասով Կառավարությանը վերապահվել է լիազորություն սահմանելու տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման կարգը: «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման արդյունքում կապահովվի օրենքի պահանջները և բժշկական կազմակերպությունների համար կսահմանվեն օրենքից բխող այն պահանջները, որոնք վերջիններս պարտավոր կլինեն ապահովել իրենց կազմակերպությունների որոշ տարածքներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման դեպքում: Մասնավորապես` կսահմնավեն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի աշխատանքը ապահովող համակարգի գործունեության և դրա մշտադիտարկման, այդ սարքերի միջոցով ստացված տեսագրությունների հասանելիության, օգտագործման, պահպանման և ոչնչացման վերաբերյալ կարգավորումներ:
0 2192

Քննարկվել է 11.07.2024 - 26.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է` պահպանելով բուժաշխատողների վարձատրության չափը, համապատասխանացնել բուժաշխատողների աշխատաժամանակը բժշկական ծառայությունների պահանջարկին, ինչպես նաև համապատասխանեցնել բուժաշխատողների աշխատանքի ռեժիմի գործող կարգավորումները ներկա ժամանակի պահանջներին՝ հաշվի առնելով բնագավառում տեղի ունեցած գիտատեխնիկական նվաճումները:
0 2002

Քննարկվել է 01.07.2024 - 16.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N2344-Ն որոշմամբ 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ի լրումն թվով 7 միջոցառումների՝ փորձարարական կարգով ևս թվով 17 միջոցառումների փոխհատուցումն սկսվեց իրականացվել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով՝ 6 ամիս ժամկետով: Փոփոխության արդյունքում վերացավ բժշկական օգնության և սպասարկման ֆինանսական սահմանափակումները՝ կապված պայմանագրային գումարների ամսական համամասնությունների հետ, վերացավ պարբերաբար իրականացվող բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարների հաճախակի վերաբաշխման անհրաժեշտությունը: Ներկայումս սահմանված կարգով հերթագրումները իրականացվում են միայն ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի «Վերականգնողական բժշկական օգնություն մինչև 18 տարեկան անձանց» ու «Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ մինչև 18 տարեկան անձանց»  ենթամիջոցառումների մասով:          Թվով 17 միջոցառումների շրջանակներում 2024 թվականի մայիսի 31-ի դրությամբ փաստացի մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 36,5 մլրդ ՀՀ դրամ, կամ տվյալ տարեկան հատկացված ֆինանսական միջոցների 48,1 %-ը: Ըստ կանխատեսումների 2024 թվականի առաջին կիսամյակի համար սահմանված հերթագրման ցուցանիշները /տվյալ ժամանակահատվածի համար հատկացված ֆինանսական միջոցների 30%-ի չափով/ չեն գերակատարվի, իսկ երկրորդ կիսամյակի համար հերթագրման անցման ցուցանիշների գնահատում իրականացվում է ամենամսյա կտրվածքով՝ եթե հաշվետու ամսվա վերջի դրությամբ փաստացի մատուցված ծառայությունների ծավալը գերազանցում է տվյալ եռամսյակի համար հատկացված միջոցները 1/3-ի չափով (առաջանցիկ կատարողականը առավելագույնը մեկ ամսվա չափով): Հերթագրման ոչ ենթակա ծառայությունների աճը մեծամասամբ պայմանավորված է դիմելիության աճով՝ պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման հասանելիության ավելացմամբ, ինչպես նաև Արցախից տարհանված բնակչությանը մատուցված ծառայությունների աճով:          Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի թվով 17 միջոցառումների շրջանակներում փորձարարական կարգով պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով իրականացվող աշխատանքները երկարաձգել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:
0 1697

Քննարկվել է 28.06.2024 - 13.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2144-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է հաստատել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը  և կարգավորել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի կուտակման նորմերը և, ժամանակացույցիը:  Առողջապահության նախարարության կողմից մշակվել է ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների նոր անվանացանկ,:Նոր անվանացանկը մշակվել է նեղ մասնագետների հետ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով 44 օրյա պատերազմի ժամանակ առաջացած կարիքները: Ցանկում ներառվել են ՀՀ-ում պետական գրանցում ունեցող դեղեր:
0 1960