Քննարկվել է 15.03.2021 - 30.03.2021 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 992-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության «Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի օրինակելի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու և կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի թիվ 992-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական մասնակցությամբ առողջապահական կազմակերպությունների տնօրենների ընտրության և նշանակման գործընթացում ի հայտ եկած տարաբնույթ խնդիրները օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև Որոշման նախագծի ընդունումը բխում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից: 0 0 0 5418
Քննարկվել է 04.03.2021 - 19.03.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1711-Ն որոշմամբ նոր խմբագրությամբ է շարադրվել որոշումը, որի համաձայն սահմանվել են բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնք բժշկական օգնության և սպասարկման բնույթին և առանձնահատկություններին համապատասխան կարող են իրականացվել նաև լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս, որի համաձայն էլ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել մինչ նոր խմբագրությամբ ընդունված նորմատիվ իրավական ակտերում, ինչը վկայում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Նախագծով առաջարկվում է սահմանել բժշկական օգնության և սպասարկման այն տեսակների համար անհրաժեշտ սարքավորումների և գործիքների, ինչպես նաև` կադրային հագեցվածությունը, որոնք բժշկական օգնության և սպասարկման բնույթին և առանձնահատկություններին համապատասխան կարող են իրականացվել նաև լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս: 0 0 0 6940
Քննարկվել է 02.03.2021 - 17.03.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1632-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1632-Ն որոշմամբ նախատեսված կարգավորումների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել գործող որոշման N 3 հավելվածով հաստատված ցանկում ընդգրկված, սակայն Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղեր: Սույն նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել չգրանցված դեղերի ներմուծման վերաբերյալ դրույթը` պայմանավորված վերջինիս անհրաժեշտության բացակայությամբ: Նախագծի ընդունմամբ արդյունքում ակնկալվում է արգելել չգրանցված դեղերի` ՀՀ ներմուծումը և գործող որոշման մեջ ուղղել «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը: 2 0 0 6115
Քննարկվել է 01.03.2021 - 16.03.2021 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՌԵՖԵՐԵՆՍ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Բժշկական ռեֆերենս լաբորատորիայի ճանաչման անհրաժեշտությունն առաջանում է հանրային (բնակչության) առողջության, ինչպես նաև պետական անվտանգության համար սպառնալիք հանդիսացող մարդու հիվանդությունների ախտորոշման լաբորատոր ցուցանիշների մեծության արժեքի որոշման և տրամադրման, այլ լաբորատորիաների կողմից իրականացվող հետազոտությունների միատեսակ արդյունքների ապահովման, որակի կառավարման և տեխնիկական աջակցության տրամադրման, ինչպես նաև արբիտրաժային խնդիրների լուծման համար։ Բժշկական ռեֆերենս լաբորատորիաների նկատմամբ միջազգային և ազգային պահանջները սահմանված են ՀՍՏ ԻՍO 15195։2020 «Լաբորատոր բժշկություն․ Ռեֆերենս չափման ընթացակարգեր իրականացնող տրամաչափարկման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող պահանջներ» ստանդարտում, որի պահանջներից է էտալոնային և/կամ էտալոնի հետ համեմատելի և հետևելի աշխատանքային ստանդարտ նմուշների, ռեֆերենս նյութերի և հետազոտական ռեֆերենս մեթոդների կիրառումը: Մեկ կամ մի քանի ցուցանիշով բժշկական ռեֆերենս լաբորատորիայի ճանաչումը կապահովի առողջապահության ոլորտում իրականացվող հետազոտությունների նկատմամբ չափումների իրականացման որակի բարձր մակարդակը, չափման արդյունքների հավաստիությունը, ճշգրտությունը և հետևելիությունը, ինչը ունի կարևոր առողջապահական նշանակություն: 0 0 0 7758
Քննարկվել է 01.03.2021 - 16.03.2021 «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն հանել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից` այն թողնելով պետական մասնակցությամբ, բաժնետոմսերի կառավարումը հանձնելով Առողջապահության նախարարությանը և ապահովելով ուռուցքաբանական ծառայության բարելավումը և շարունակական զարգացումը: 0 0 0 6052
Քննարկվել է 01.03.2021 - 16.03.2021 «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է օրենքի 8-րդ հոդվածում կատարել լրացում, ըստ որի` օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պայմանները չեն տարածվելու ծրագրով սահմանված «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲ ընկերության նկատմամբ` հնարավորություն տալով Ընկերությանը մասնավորեցման գործընթացի ավարտից հետո գործունեություն ծավալել այլ ուղղություններով: 0 0 0 5144
Քննարկվել է 01.03.2021 - 16.03.2021 «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է օրենքի 8-րդ հոդվածում կատարել լրացում, ըստ որի` օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պայմանները չեն տարածվելու ծրագրով սահմանված «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նկատմամբ` հնարավորություն տալով Ընկերությանը մասնավորեցման գործընթացի ավարտից հետո գործունեություն ծավալել այլ ուղղություններով 0 0 0 5066
Քննարկվել է 19.02.2021 - 06.03.2021 ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ «Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների և դրանց օգտագործման դեմ պայքարի 2021-2025 թվականի» ռազմավարությունը ուղղված է ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցման միջոցով հանրային առողջության պահպանմանը և ամրապնդմանը: Ռազմավարության հիմքում ընկած է ոլորտի տեսլականը և ռազմավարական նպատակներին հասնելու ուղղությունները և միջոցառումները։ Ռազմավարությամբ նախատեսված է բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում` ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործման և ծխախոտի երկրորդային ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի վերաբերյալ, ինչպես նաև ծխելու դեմ պայքարի իրականացման հարցում հասարակության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր ոլորտի և մյուս շահագրգիռ կողմերի ուղղակի և անուղղակի կերպով ներգրավում։ Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման դեմ պայքարի 2021-2025 թվականների ռազմավարության հիմնական նպատակներից է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը, պաշտպանելով ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունից և նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության ցուցանիշները` կրճատելով ծխախոտի օգտագործումը։ 7 1 0 7665
Քննարկվել է 17.02.2021 - 04.03.2021 ԱՐՅԱՆ ՌԵԵՍՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Արյան ռեեստրի ստեղծման արդյունքում արյան ծառայության ստորաբաժանումները և փոխներարկումային բուժօգնություն իրականացնող բուժհաստատությունները մշտապես տեղեկացված կլինեն օգտագործման համար պիտանի առկա արյան բաղադրամասերի մասին և ժամանակին կլրացնեն արյան պաշարները, ինչը կարևորվում է հատկապես արտակարգ իրավիճակների դեպքում: Հնարավոր կլինի վաղաժամ հայտնաբերել վարակակիր դոնորներին և ձեռնարկել անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ վարակի տարածման դեմ: Դոնորի մոտ հակացուցումների հայտնաբերման փաստը հասանելի կլինի արյան ծառայության այլ ստորաբաժանումներին, ինչն էլ թույլ կտա բացառել դոնորի արյունատվությունը այլ տեղերում: Արյան ռեեստրի ստեղծումը թույլ կտա վերահսկել դոնորների արյունատվությունների հաճախականությունը և նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչը կնպաստի դոնորի առողջության պահպանմանը: 3 0 0 5588