Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Առողջապահության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 21.12.2025 - 05.01.2026

ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ), ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԻ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կսահմանվի լաբորատոր հետազոտությունների (ծառայությունների) եվ հիվանդանոցային բժշկական ծառայությունների ծախսերի դիմաց ապահովագրական հատուցման եվ համավճարների չափերի սահմանման համար ծառայությունների գնի կամ ծախսերի նորմատիվի հաշվարկման մեթոդաբանությունը՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքին համապատասխան։
Մնաց {days} օր
0 874

Քննարկվել է 21.12.2025 - 05.01.2026

ՉԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ, ՆՐԱՆՑ ՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ակնկալվում է ապահովել Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի կիրարկումը, օրենսդրական հիմքեր ստեղծել չապահովագրված անձանց համար՝ պետության կողմից փոխատուցման եղանակով որոշակի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար։
Մնաց {days} օր
0 886

Քննարկվել է 17.12.2025 - 01.01.2026

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԴԵՂԵՐԸ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԱՅԴ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՅԴ ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԴԵՂԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ակնկալվում է բարձրացնել սոցիալական խոցելի խմբերի և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց դեղերով ապահովման մակարդակը, մատչելիությունը և հասանելիությունը և բուժման շարունակականությունը Առաջարկվում է բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուների թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի հասանելիությունը և բուժման շարունակականությունը բարձրացնելու նպատակով, շարունակել իրականացնել թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի տրամադրումը` ԱԱՊ կազմակերպությունների միջոցով, հաշվի առնելով դեղերի հասանելիության խնդիրները: Տարանջատել և կարգավորել պետական բյուջեի հաշվին իրականացվող դեղերի փոխհատուցումը և առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում իրականացվող հատուցումը
Մնաց {days} օր
0 809

Քննարկվել է 16.12.2025 - 31.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1080 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կնպաստի առողջապահական համակարգի բարեփոխմանը և առողջության համընդհանուր ապահովագրության արդյունավետ կիրառմանը։
Մնաց {days} օր
0 755

Քննարկվել է 09.12.2025 - 24.12.2025

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՈՐԱԿԻ) ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող պայմանագիր կնքելու կարգավորումների արդյունքում ակնկալվում է նաև ապահովել միատեսակ, թափանցիկ և կանխատեսելի պայմանագիր կնքելու իրավական ընթացակարգ, բարձրացնել առողջապահական ծառայությունների մատուցման որակը, ապահովել ապահովագրված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմներ, այդ թվում՝ որակի, հասանելիության և անվտանգության մասով, չընդգրկել ցանկում այն կազմակերպություններին, որոնք չեն բավարարում սահմանված պահանջներին, ստեղծել լիարժեք գործարկելի պայմանագրային հարաբերություններ, որոնք հիմք կծառայեն առողջության համընդհանուր ապահովագրության արդյունավետ ներդրման և շարունակականության համար։
Մնաց {days} օր
0 1553

Քննարկվել է 09.12.2025 - 24.12.2025

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԴԵՂԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել ապահովագրական փաթեթում ներառված դեղերի փոխհատուցման կարգը։
Մնաց {days} օր
0 1242

Քննարկվել է 08.12.2025 - 23.12.2025

ՍՆՆԴԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՋՐԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կսահմանվեն սննդարդյունաբերության, առևտրի և հանրային սննդի կազմակերպությունների, ջրային կառույցների, բուժական և կանխարգելիչ կազմակերպությունների, ինչպես նաև մանկական դաստիարակչական բնագավառների աշխատողների շրջանում նվազագույն հանրային առողջապահական գիտելիքների ուսուցման իրականացման իրավական մեխանիզմները։ 
Մնաց {days} օր
0 967
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: