Առողջապահության նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 31.07.2023 - 15.08.2023

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակը ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ, ԵԱՏՄ կարգերին համապատասխան,  ԲԱ շրջանառության պետական կարգավորման համակարգի ներդրման անցումային դրույթները կհամապատասխանեցվեն Համաձայնագրով սհմանված պահանջներին:
0 3507

Քննարկվել է 31.07.2023 - 15.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 429-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակը  Որոշման պատշաճ կարգով կիրարկումն ապահովելն է, քանի որ Պետական եկամուտների կոմիտեի կողմից նկատվել են կիրառման տեսանկյունից որոշ խնդիրներ և 30.11.2022թ. թիվ 01/3-2/86643-2022 գրությամբ ՀՀ Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել նոր դիրքորոշում՝ որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտության վերաբերյալ:
0 3205

Քննարկվել է 28.07.2023 - 13.08.2023

««ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Ներկայումս դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույտվություններ ստանալու համար ներկայացված հայտերի ուսումնասիրության համար պետական տուրք սահմանված չէ: Ներկայացված օրենսդրական նախագծով առաջարկվող իրավակարգավորումները պայմանավորված են դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույտվություն տրամադրող լիազոր մարմնի` Առողջապահության նախարարության աշխատանքային ռեսուրսների և աշխատաժամանակի առավել նպատակային և արդյունավետ օգտագործմանը: Գովազդի թույտվություն ստանալու մասին հայտի ուսումնասիրության համար պետական տուրքի սահմանումը կհանգեցնի հայտ ներկայացնողների կողմից մի շարք գործողությունների իրականացմանը` այդ թվում համապատասխան մասնագետների ներգրավում, իրավական դաշտի ուսումնասիրություն, առավել պատշաճ և պատասխանատու մոտեցում գործընթացին:
1 3829

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 21.07.2023 - 05.08.2023

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը (այսուհետ` ՀՄԿ) աճել է վտանգավոր բարձր մակարդակների ամբողջ աշխարհում` վտանգելով վարակիչ հիվանդությունների բուժման արդյունավետությունը և խաթարելով առողջապահական համակարգի բազմաթիվ առաջընթացները: Ներկայումս ՀՄԿ-ը անվանում են նաև «Լուռ համաճարակ» և դրա կանխարգելումը պահանջում է համատեղ գործողություններ պետական բոլոր ​​մակարդակներում և արդյունավետ աշխատանք «Մեկ առողջություն» գաղափարի շուրջ` ներգրավելով  հասարակության ակտիվ մասնակցությունը: ԱՀԿ-ի տվյալների համաձայն, եթե վարակների, ինչպես նաև ՀՄԿ զարգացման կանխարգելման, հակամանրէային դեղերի ռացիոնալ  նշանակման և օգտագործման բարելավման  ուղղությամբ պետական մակարդակով  միջոցառումներ չձեռնարկվեն, հետևանքները կլինեն կործանարար:  Մասնավորապես ՀՄԿ հետևանքով հնարավոր չի լինի ապահովել վարակիչ հիվանդությունների արդյունավետ բուժումը: Ըստ միջազգային տվյալների, ՀՄԿ - ը մինչև  2050 թվականը  պատճառ կհանդիսանա տարեկան 10 միլիոն մահվան դեպքերի, իսկ տնտեսական բեռը կկազմի 100 տրլ դոլար: Համաձայն ԱՀԿ-ի` եվրոպական տարածաշրջանի 28 երկրներում իրականացված տնտեսական հաշվարկի, հակամանրէային դեղերի ռացիոնալ կիրառման դեպքում 51%-ով նվազում է մահացությունը և տնտեսվում է 2.3 մլրդ եվրո, պատշաճ ձեռքերի հիգիենայի իրականացումը նվազեցնում  է մահացությունը 43%-ով և տնտեսում է 2,97 մլրդ եվրո, իսկ ՀՄԿ խնդրի վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացումը 2%-ով  նվազեցնում է մահացությունը և տնտեսում է 60 մլն եվրո:    Գյուղատնտեսության  և անասնաբուժության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական նպատակներով, այլև վարակների կանխարգելման, իսկ որոշ երկրներում` նաև կենդանիների աճը խթանելու համար: Մանրէները, ներառյալ դրանց դեղակայուն ձևերը, կարող են կենդանիներից մարդկանց փոխանցվել ուղղակի կամ անուղղակի ճանապարհներով` տարածում գտնելով բնակչության շրջանում: Աշխարհում հակամանրէային դեղերի օգտագործման 70%-ը ընկնում է գյուղատնտեսության ոլորտի վրա: Գործողությունների ազգային ծրագիրը կնպաստի հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության ժամանակին և արդյունավետ կառավարմանը և հետագայում կապահովի երկրում համընդհանուր առողջապահական ծածկույթի նպատակներին հասնելուն: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը գլոբալ խնդիր է, որը պահանջում է գործողություններ դրա դեմ պայքարելու համար` բոլոր մակարդակներում:  Ռազմավարական գործողությունների ծրագիրը կներառի  բազմաթիվ ոլորտներ` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված «Մեկ առողջություն» մոտեցման ներքո:
0 3304

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 18.07.2023 - 02.08.2023

ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ ՆԵՐԴՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հետբուհական բժշկական մասնագիտական կրթության ոլորտի հիմնական նորմերը սահմանված են «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներով, որոնք չափազանց ընդհանրական ձևով են կարգավորում այս ոլորտը, իսկ հատուկ կարգավորումներ ունեցող ՀՀ կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշումը՝ Հայաստանի Հանրապետությունում բժիշկների և պրովիզորների հետդիպլոմային մասնագիտական կրթության համակարգի բարեփոխման մասին, ժամանակավրեպ է և որոշակիորեն տարբերվում է հետբուհական բժշկական կրթության կազմակերպման առկա գործընթացներից: Ներկայում Հայաստանի Հանրապետությունում առկա է մի իրավիճակ, երբ հետբուհական բժշկական մասնագիտական կրթությունը համալիր կարգավորող իրավական ակտեր ընդունված չեն և և օրենսդրական առկա բազան սահմանում է միայն հատվածական կարգավորումներ, ինչը բնականաբար չի կարող չանդրադառնալ հետբուհական բժշկական կրթության համակարգի և այդ կրթության մրցունակության վրա: Հայաստանի Հանրապետությունում բժշկական հետբուհական կրթությունը իրականացվում է առանց համապետական նվազագույն չափանիշների, չափելի ցուցանիշների, խորհրդային ժամանակաշրջանում ձևավորված մոտեցումներին համապատասխան՝ առանց էական փոփոխությունների: Նախագծով առաջարկվում է ՀՀ հետբուհական բժշկական կրթության բարեփոխումների ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով իրականացնել փորձարարական ծրագիր՝ «Մանկաբուժություն» մասնագիտությամբ: Կարգավորման արդյունքում սահմանելու է փորձարարական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը, ժամկետները, ներգրավված պետական մարմինները և կազմակերպությունները, ծրագրի ընդհանուր նկարագիրը, ֆինանսավորման աղբյուրները և ծրագրի իրականացման արդյունքներով համապատասխան հանձնարարություններ են տրվում իրավասու պետական մարմիններին առաջարկություն ներկայացնել փորձարարական ծրագրի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում կլինիկական ռեզիդենտուրայի համակարգի ներդրման վերաբերյալ: Փորձարարական ծրագրի միջոցով որոշել կլինիկական ռեզիդենտուրայի համապետական ներդրման համար անհրաժեշտ կարիքները (իրավական, կրթական, նյութական, մարդկային) և ապահովել կլինիկական օրինատուրայից կլինիկական ռեզիդենտուրան անցնցում անցման պայմանները:
0 3597

Քննարկվել է 17.07.2023 - 01.08.2023

«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ օրենսդրական ամրագրում կստանա կենսաբանական մահի հասկացությունը, ինչպես նաև օրենսդրական հիմք կսահմանվի Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին կողմից մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը հաստատելու համար: Բացի այդ, առողջապահության ոլորտում կիրառվող հասկացությունների մասով կկատարվեն անհրաժեշտ համապատասխանեցումներ:
0 3328

Քննարկվել է 03.07.2023 - 19.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1156-Ն ՈՐՈՇՈԻՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվող Նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվի բժշկական  կազմակերպություններում ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման և տրամադրման գործընթացը:
0 3392

Քննարկվել է 15.06.2023 - 30.06.2023

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԲՈՒՅՍԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԲՈՒՍԱԽԵԺԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Նախագծի ընդունման նպատակը 2021 թվականի հունիսի 25-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-277-Ն օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կամ արդյունաբերական նպատակներով արտադրական կանեփի օրինական շրջանառությունն ապահովելու համար արտադրական կանեփի բույսերի նմուշառումը և լաբորատոր փորձաքննություն իրականացնելն է:
0 3646

Քննարկվել է 12.06.2023 - 27.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 420-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 30-ի թիվ 420-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնելը պայմանավորված է  «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 8-րդ կետով՝ համաձայն որի առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապևտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման և գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից առողջության առաջնային պահպանման բժշկին փոխելու ընթացակարգը, առողջության առաջնային պահպանման, նեղ ու դիսպանսերային ծառայություններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը հաստատում է լիազոր մարմինը: Հետևաբար անհրաժեշտություն է առաջանում ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 30-ի թիվ 420-Ն որոշումը և առողջապահության նախարարի հաստատմանը ներկայացնել նշված ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտի նախագիծ:
0 3128