Լրամշակման փուլում է Քննարկվել է 24.08.2022 - 08.09.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացված նախագիծը նպատակ ունի հստակեցնել կենսաթոշակը կամ նպաստ ստանալու վճարման եղանակը փոխելու՝ աշխատող կենսաթոշակառուի կամ նպաստառուի կողմից դիմումն առցանց ներկայացնելու ընթացակարգը։ 4 3 0 3313
Լրամշակման փուլում է Քննարկվել է 24.08.2022 - 08.09.2022 ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագիծը նպատակ ունի ապահովել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-78-Ն օրենքի կիրարկումը: Նախագծով սահմանվում է դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները՝ սկզբունքայնորեն պահպանելով մինչև 2022 թվականի ապրիլի 22-ը գործող կարգավորումները։ Նախագծով նախատեսվել է պետական պաշտոն զբաղեցրած անձի պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար իր նկատմամբ կայացված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում նրան «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դրույթ։ Նախագծով հստակեցվել է կենսաթոշակառուի ներկայացրած գրավոր դիմումի և լրացուցիչ փաստաթղթերի հիման վրա կենսաթոշակի չափը վերահաշվարկելու կարգը։ Նախագծով հստակեցվել է պետական պաշտոն զբաղեցրած անձի զոհվելու դեպքում նրա ընտանիքի համար նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում ընտանիքի մյուս անդամին կենսաթոշակ նշանակելու կարգը և ժամկետները։ Նախատեսվել է նաև զոհվածի ընտանիքի անդամների թիվը փոխվելու դեպքում բաժնեմասով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու կարգը և ժամկետները։ Նախագծով սահմանվում են նաև, դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող, մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց հաշվառելու համար դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, նրանց կենսաթոշակը հաշվարկելու կարգը։ 15 5 16 3988
Լրամշակման փուլում է Քննարկվել է 19.08.2022 - 05.09.2022 «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերը մշակվել են քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական վիճակի բարելավման և մատուցվող սոցիալական ծառայությունների որակի բարձրացման նպատակով և ի կատարումն ՀՀ կառավարության 2021թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» 8.1-ին կետի, համաձայն որի ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացվեն «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր։ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական աջակցության ոլորտը կարգավորող հիմնական օրենքը «Սոցիալական աջակցության մասին» օրենքն է, որն ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական աջակցության ոլորտում տեղի են ունեցել պետական մակարդակում մի շարք կառուցվածքային, գործառութային փոփոխություններ («Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-97 օրենքի, Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 251-Ն որոշման, Վարչապետի 2021 թվականի փետրվարի 26-ի N 172-Լ որոշման հիման վրա՝ սոցիալական պաշտպանության հիմնական 4 ոլորտների գործառույթները 2021 թվականի ապրիլի 1-ից իրականացնում է մեկ մարմին՝ Միասնական սոցիալական ծառայությունը՝ իր ստորաբաժանումների միջոցով), բացի այդ առկա են ոլորտներ, որոնք ենթակա են օրենսդրական կարգավորման (օրինակ, հրատապ արձագանք պահանջող իրավիճակների հետ կապված իրավահարաբերություններ և այլն) կամ վերանայման կամ զարգացման (օրինակ, սոցիալական աշխատանքի ոլորտը և այլն), անհրաժեշտություն է առաջացել մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ հիմք ընդունելով սոցիալական աջակցության ոլորտում առկա խնդիրները, բացերը, նախատեսվող բարեփոխումները և Հայաստանի Հանրապետության կառավարության առջև դրված խնդիրներն ու նպատակները, ներառյալ միջազգային ստանդարտներն ու պարտավորությունները։ Հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունների ծավալն՝ առավել նպատակահարմար է համարվել ոչ թե լրացումներ և փոփոխություններ կատարել «Սոցիալական աջակցության մասին» օրենքում, այլ գործողը ճանաչել ուժը կորցրած և ընդունել նոր օրենք։ Օրենսդրության ներդաշնակությունն ու համահունչությունն ապահովելու նպատակով՝ զուգահեռաբար համապատասխանեցման փոփոխություններ և լրացումներ են կատարվում նաև այլ՝ հարակից օրենքներում։ 7 4 36 8046
Քննարկվել է 18.08.2022 - 02.09.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծով նախատեսվում է ուժը կորցած ճանաչել աջակցող միջոցների պետական հավաստագրերի և առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների գնի հաշվարկի գործող գնագոյացման մեխանիզմները և թողնել նույն իրավակարգավորումը, որը գործում էր մինչև ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի N 1406-Ն որոշմամբ ընդունված փոփոխությունները: Նախագծով նախատեսվում է նաև աջակցող միջոցների պետական հավաստագրերի տրամադրման ընթացակարգերում իրականացնել որոշակի փոփոխություններ` ընթացակարգերի լավարկման նպատակով: Միաժամանակ,նախագծով նախատեսվում է երաշխիքային սպասարկման ժամկետից դուրս գտնվող ստորին վերջույթի պրոթեզները սահմանված ժամկետից շուտ տրամադրելու, երաշխիքային ժամկետում գտնվող ստորին վերջույթի պրոթեզների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերում (բացառությամբ բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզ ստացած շահառուների) տրամադրվել ծնկան հոդ, պրոթեզի ծայրատի ընդունիչ, սիլիկոնե լայներ, պրոթեզի թաթ՝ ՄՍԾ եզրակացության հիման վրա։ Նաև, ազդրի և սրունքի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզի (այդ թվում՝ սիլիկոնե լայներով պրոթեզի) փոխարեն շահառուին (բացառությամբ բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզ ստացած շահառուների) պրոթեզ ստանալու օգտագործման ժամկետը լրանալուց հետո կարող է տրամադրվել սիլիկոնե լայներ և(կամ) պրոթեզի ծայրատ՝ ՄՍԾ եզրակացության հիման վրա։ Բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզ ստացած շահառուին սիլիկոնե լայների հետ միաժամանակ տրամադրվում են նաև ծնկակալ և աղեկապ՝ հաշվի առնելով մասնագետների եզրակացությունը, համաձայն որի դրանք անհրաժեշտ են նման պրոթեզների դեպքում։ Նախագծով նաև լավարկվում են կիրարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրները։ Նախագծով նաև սահմանվում են տրամադրման ժամկետներ և թիրախ խմբեր նոր տեսակի աջակցող միջոցների համար, որոնք արդեն իսկ նախատեսվել են 2022 թ․ պետական բյուջեի հայտով և կտրամադրվեն դրանց կարիքն ունեցող անձանց։ Նախագծով նախատեսվում է զինծառայության ժամանակ ստացած վիրավորման կամ վնասվածքի հետևանքով վերին կամ ստորին վերջույթների անդամահատում ունեցող անձանց տրամադրել առավել բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզներ։ Միաժամանակ, իրականացված վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ 01.09.2021-31.03.2022 ժամանակահատվածում 35 անձ դիմել է Միասնական սոցիալական ծառայություն ժամկետից շուտ ազդրի և սրունքի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ սիլիկոնե լայներով ստանալու նպատակով՝ հիմնականում պրոթեզների սիլիկոնե լայներները և ծայրատները վնասվելու պատճառով։ Համաձայն վերլուծության շուրջ 27396000 դրամ արժեքով նոր պրոթեզ է տրամադրվել, մինչդեռ կարելի էր տրամադրել միայն պրոթեզների սիլիկոնե լայներներ և /կամ ծայրատներ կամ այլ օժանդակ պարագաներ՝ շուրջ 6 346 000 դրամ արժեքով։ Ուստի, նախագծով նախատեսվում է դրույթ, համաձայն որի պրոթզների փոխարեն շահառուին (բացառությամբ ֆունկցիոնալ պրոթեզներ ստացած շահառուների) կարող է տրամադրվել սիլիկոնե լայներ և պրոթեզի ծայրատ՝ ՄՍԾ եզրակացության հիման վրա։ 4 2 0 2689
Լրամշակման փուլում է Քննարկվել է 17.08.2022 - 01.09.2022 ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 302-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագիծը նպատակ ունի միասնականացնել զոհված` «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած և Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին և զոհված զինծառայողի ընտանիքին տրամադրվող պարգևավճարի իրավունքին առնչվող իրավակարգավորումները և դրանք սահմանել մեկ իրավական ակտով։ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշմամբ վերանայվել կամ հստակեցվել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 70‑րդ հոդվածով սահմանված մյուս պարգևավճարների իրավունքի իրացմանն առնչվող առանձին իրավակարգավորումներ, այդ թվում՝ զոհված զինծառայողի ընտանիքին, ընտանիքի անդամներին տրվող պարգևավճարների մասով։ Նախագծով նախատեսվում է, որ զոհված երկու զինծառայողի (երկու ծնողի, երկու զավակի, ամուսնու և զավակի, ծնողի և զավակի, ծնողի և ամուսնու) դեպքում՝ պարգևավճարի չափը սահմանել կրկնակի։ Նախագծով հստակեցվել է ընտանիքին տրվող պարգևավճարն ստանալու իրավունք ունեցող անձի (ում պարգևավճարը չի վճարվում բաժնեմասով) պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում այդ պարգևավճարի իրավունք ունեցող ընտանիքի մյուս անդամին պարգևավճար նշանակելու ժամկետները։ Նախատեսվել է նաև ընտանիքի անդամների թիվը փոխվելու դեպքում բաժնեմասով նշանակված պարգևավճարը վերահաշվարկելու ժամկետները։ Գործող կարգավորումները նախատեսում են միայն ընտանիքի անդամի մահվան դեպքը, որպես պարգևավճարը վերահաշվարկելու հիմք, մինչդեռ ընտանիքի անդամի պարգևավճար ստանալու իրավունքը կարող է դադարեցվել այլ հիմքերով։ 3 1 0 3034
Լրամշակման փուլում է Քննարկվել է 17.08.2022 - 01.09.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ․ ռազմավարությունը սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ Կառավարության առաջնահերթություններից ու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից բխող` ոլորտի զարգացման գերակայությունները և վերջիններիս հասնելու արդյունավետ ճանապարհը։ Ռազմավարության մշակման անհրաժեշտությունը բխում է պետության, հասարակության, սոցիալական պաշտպանության համակարգի ու մարդու առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու, ոլորտում մեկնարկած բարեփոխումները համակարգելու հրամայականից։ Ռազմավարության համար արժեբանական առումով հիմնաքարային են սոցիալական արդարության ու համերաշխության սկզբունքները և ՀՀ Սահմանադրությունը, որով տրվում են սոցիալական պետության սահմանները, սահմանվում սոցիալական պաշտպանության և աջակցության համակարգերը։ Ռազմավարության կարևորագույն ուղերձներն են՝ աշխատանքի ու սոցիալական երաշխիքների միջոցով անձի ներուժի իրացումը, ընտանիքի բարեկեցության ապահովումն ու հանրային բարիքի ստեղծումը։ Ռազմավարությամբ ուրվագծվող համակարգի առանցքում մարդն է, ուստի ռազմավարությունը կառուցված է մարդու կենսափուլերի տրամաբանությամբ՝ ընդգրկելով նախածննդյան շրջանից մինչև կյանքի ավարտը։ Այն ամրագրում է ոլորտի զարգացման տեսլականը ու ռազմավարական նպատակները, ինչպես նաև կանխատեսում բարեփոխումներից ակնկալվող արդյունքները և ազդեցությունը մարդու, ընտանիքի և հասարակության վրա։ Ռազմավարության մշակման գործընթացը եղել է առավելագույնս մասնակցային և թափանցիկ՝ այդպիսով ջանալով ստեղծել առաջարկվող բարեփոխումների շուրջ հանրային համաձայնություն։ Միաժամանակ, փաստաթղթով ամրագրվում է դրա վերանայման ճկուն համակարգ, ինչը հնարավորություն է ընձեռելու արձագանքել հարափոփոխ մարտահրավերներին և ունենալ բավարար ճկունություն ճգնաժամային իրավիճակներում։ Ավելին՝ իբրև առանցքային խնդիր է դիտարկվում հանրային լայն հաղորդակցումը՝ միտված մասնակցության ու հաշվետվողականության սկզբունքների պահպանմանը։ Առաջիկա 5 տարիներին Ռազմավարությունն ուղենիշային է լինելու ոլորտում մշակվող և խաչվող ռազմավարական այլ փաստաթղթերի ու քաղաքականությունների համար։ 9 5 11 5453
Լրամշակման փուլում է Քննարկվել է 15.08.2022 - 30.08.2022 ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023 թվականի տարեկան ծրագիրն ընդգրկում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն ապահովելու նպատակով 2023 թվականին իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը: Տարեկան ծրագրի նպատակն է ապահովել հավասար և մատչելի պայմաններ` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խթանելու համար: Մշակվել են հասարակական կյանքի բոլոր ոլորտներին (քաղաքաշինություն, տրանսպորտ, մշակույթ, սպորտ, սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, տեղեկատվություն) առնչվող` սոցիալական ներառման հասնելուն ուղղված` իրավական և գործնական բնույթի միջոցառումներ` հաշվի առնելով ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկությունները: 3 6 3 3358
Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.08.2022 - 29.08.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 743-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ազգային ժողովի կողմից 2022 թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-273-Ն օրենքը, որի հիման վրա Վարչապետի 2022 թվականի հուլիսի 26-ի N 869-Ա որոշմամբ հաստատվել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»: Նշված որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացումը ՀՀ վարչապետի աշխատակազմ: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը՝ անհրաժեշտ է Որոշումը և հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ: 2 1 7 3503
Քննարկվել է 04.08.2022 - 19.08.2022 ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի՝ երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներն իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերով: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ մշակել է ոլորտի տարեկան ծրագիրը՝ իրականացված և գնահատման արդյունքում ամրագրված խնդիրների հիման վրա նախանշված աշխատանքների ներառմամբ: 0 1 5 4697