Էկոնոմիկայի նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 12.11.2019 - 10.12.2019

«Հայաստանի զբոսաշրջության ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության հիմքում ընկած է ոլորտի տեսլականը և ռազմավարական նպատակները։ Հայաստանի Զբոսաշրջության զարգացման 2020-2030 ռազմավարությամբ նախատեսվում է էլ ավելի արդյունավետ դարձնել զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության իրականացումը, ներգրավելով նաև այլ շահագրգիռ կողմերին։ Ռազմավարությամբ սահմնվել է Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, առաքելությունը և հետագա աճի հնարավորությունները մինչև 2030 թվականը։ Զբոսաշրջության զարգացման այս փաստաթղթի նպատակն է ձևավորել նպատակներ և գործողությունների ծրագիր, որը կսահմանի թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության: Ռազմավարության կարգավորման նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել. Հայաստան այցելուների թվի ավելացմանը  և ներքին զբոսաշրջության խթանմանը զբոսաշրջային առաջարկների բազմազանեցմանը և զբոսաշրջիկների փորձառությունների ընդլայմանը Հայաստանում զբոսաշրջիկների գտնվելու ժամանակահատվածի երկարածգմանը և ծախսի հնարավորությունների ընդլայնմանը ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը համաշխարհային զբոսաշրջային քարտեզում Հայաստանի դիրքը բարելավմանը զբոսաշրջության ոլորտի կրթության և մասնագիտական որակավորման համակարգի ամրապնդմանը։
9 14730

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.11.2019 - 03.12.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի կարգավորման առարկան  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-31-Ն օրենքի ընդունմամբ և  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշմամբ սահմանված դրույթներով պայմանավորված`  Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն որոշման գործնական կիրառման ընթացքում ծագած խնդիրների լուծման նպատակով համապատասխան կարգավորումների և դրույթների սահմանումն ու հստակեցումն է` ըստ գործունեության համապատասխան ոլորտների :
0 7387

Քննարկվել է 24.10.2019 - 15.11.2019

ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարմամբ:  
0 7368

Քննարկվել է 24.10.2019 - 08.11.2019

Ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի, մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի, կաթի և կաթնամթերքի, ձվի, մեղրի, անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին Նախագծի ընդունումը թույլ կտա բացառել որոշման տարբեր դրույթների հակասությունները և թերությունները, որոշման տարբեր դրույթների ոչ միատեսակ ընկալումը և կիրարկումը, այդ գործընթացում կրճատել փաստաթղթավորումները և վարչարարությունը, վերանայել սպառողների առողջությունը չերաշխավորող  դրույթները, ունենալ բովանդակալից և լիարժեք նմուշառման ակտի միասնական ձև, որը կգործի, թե նմուշառման, թե նմուշները փորձաքննության նպատակով ներկայացման գործընթացներում, իսկ վերանայված փորձաքննության կարգը կապահովի հավասարաչափ պայմաններ փորձաքննություն կատարող բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար (մասնավոր և պետական)՝ անկախ նրանց կարգավիճակից և պատկանելիությունից՝ ապահովելով վտանգավոր մթերքի բացահայտման հետագծելիությունը, ինչպես նաև մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի, ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի, կաթի և կաթնամթերքի, մեղրի, ինչպես նաև ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգերը ուժը կորցրած ճանաչելու և նոր կարգ հաստատելու գործընթացը իրականացնել մեկ որոշմամբ, որպեսզի դրանց կիրառումը դյուրին լինի սպառողների և տնտեսավարողների համար:
7 7211

Քննարկվել է 23.10.2019 - 12.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 52-րդ հոդվածի պահանջի դրույթով, որի համաձայն ԵԱՏՄ անդամ պետություններին չի թույլատրվում իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի թիվ 526 որոշում):
0 7339

Քննարկվել է 21.10.2019 - 05.11.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N1769-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հաշվի առնելով ոլորտում իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը` Նախագծով առաջարկվում է փոփոխել կորպորատիվ կառավարման կանոնոգիրքը ամբողջությամբ, ինչպես նաև սահմանել կորպորատիվ կառավարման գնահատման թերթիկը, կորպորատիվ կառավարման ուղեցույցը և գնահատման չափորոշիչները՝ թափանցիկության, վստահության, բարեվարքության և հաշվետվողականության միջավայրի ձևավորման միջոցով տնտեսություն երկարաժամկետ ներդրումների ներգրավմանը աջակցելու, գործարար հատվածի կայունությունը ապահովելու, տնտեսական աճը խթանելու, ինչպես նաև տնտեսական որոշումների կայացման գործընթացում հանրության ներգրավվածությունը ապահովելու նպատակով:
1 7831

Քննարկվել է 17.10.2019 - 02.11.2019

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ  Արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարություն Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ դեռևս խորհրդային տարիներից մեծ դերակատարում է ունեցել արդյունաբերության ճյուղը: Ներկայումս էլ ճյուղը պահպանում է իր դերակատարումը: Հանրապետության տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու, արդյունաբերական ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, տեղական արտադրությունը խթանելու, նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը», որը միտված էր տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորմանն ու զարգացմանը` ի հաշիվ արտահանող և արտահանման ներուժ ունեցող ոլորտների զարգացման: Հաշվի առնելով համաշխարհային շուկայում ընթացող գործընթացները, միջազգային համագործակցության տենդենցները և այն, որ զարգացումն ինքնին դինամիկ գործընթաց է, արդյունաբերության ճյուղը զարգացման մեկ այլ մակարդակ փոխելու նպատակով, անհրաժեշտություն է առաջանում նոր լրացուցիչ ռազմավարական մոտեցումների կիրառման, որտեղ հաշվի կառնվեն ներկա ժամանակաշրջանի ներքին և արտաքին մարտահրավերները: Նոր` արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարության (այսուհետ` ռազմավարություն) անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև Հայաստանի առանձնահատկություններով, մասնավորապես փոքր շուկայի առկայությունը, արտահանման հետ կապված լոգիստիկ բարդությունները՝ պետք է շեշտադրում կատարել այն ճյուղերի զարգացմանը, որոնք կարող են ապահովել առավել բարձր ավելացված արժեք ստեղծող արտադրանք (գիտատար, նորարարական), ինչպես նաև արտահանման տեսանկյունից առավել հեշտ լոգիստիկա ունեցող:
0 8103

Քննարկվել է 17.10.2019 - 01.11.2019

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագիծը մշակվել է սպառողների շահերի պաշտպանության նպատակով, համաձայն որի Վաճառողը սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն՝ սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու և վերադարձնելու պայմանների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը։
1 12276