Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Էկոնոմիկայի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 05.12.2022 - 25.12.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի թիվ 977-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» «Մեկ կանգառ, մեկ պատուհան» ՀՀ արտաքին առևտրի հարթակի և պետական կառավարման մարմինների միջև հարթակի ներդրմամբ պայմանավորված՝ հայտատուների կողմից ՀՀ և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան կից փաստաթղթերի ներկայացման և ՀՀ և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան համապատասխանության գնահատման փաստաթղթերի տրամադրման գործընթացը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով»։ Այս համատեքստում, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասության շրջանակներում, ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի թիվ 977-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ ներառված՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի «Համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգը սահմանելու մասին» N 552-Ն որոշման մասով։ Նախագծով նախատեսվում է «ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի «Համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգը սահմանելու մասին» N 552-Ն որոշման»» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը, չափանիշները և դեպքերը հաստատելու մասին»» N 623-Ն որոշման բառերով։ Նշյալի համատեքստում տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի «Համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգը սահմանելու մասին» N 552-Ն որոշմամբ կարգավորվում են միայն ՀՀ ազգային տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հայտարարագրերի մասով էլեկտրոնային եղանակով գործընթացը, ինչի արդյունքում էլեկտրոնային եղանակով գործընթացի կարգավորման հարթակից դուրս է մնում ՀՀ ազգային տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատների, ինչպես նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հայտարարագրերի և համապատասխանության սերտիֆիկատների, պետական գրանցման վկայկաննների մասով էլեկտրոնային եղանակով գործընթացի ապահովումը։ Հաշվի առնելով նշյալը՝ մշակվել է սույն Նախագիծը, որով նախատեսվող պահանջներին համապատասխան հարթակում ներառվելու է հայտատուների կողմից ՀՀ և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան կից փաստաթղթերի ներկայացման և ՀՀ և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան բոլոր համապատասխանության գնահատման փաստաթղթերի (միաժամանակյա համապատասխանության գնահատման փաստաթղթի թղթային տարբերակի պահպանմամբ) տրամադրման էլեկտրոնային եղանակով գործընթացը։ Այս համատեքստում տեղեկացնում ենք, որ համաձայն ԵԱՏՄ շրջանակներում համապատասխան ոլորտը կանոնակարգող օրենսդրական միասնական իրավակարգավորումների՝ համապատասխանության գնահատման փաստաթղթերի թղթային տարբերակի առկայությունը պարտադիր է։ Բացի այդ, հաշվի առնելով այն, որ ներկա փուլում համապատասխանության գնահատման փաստաթղթեր գրանցող և տրամադրող հավատարմագրված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմիններն ապահովված չեն էլեկտրոնային ստորագրությամբ և բացակայում է համապատասխան իրավական կարգավորումը, ուստի Նախագծով առաջարկվում է «ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի  N 552-Ն որոշման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի N 623-Ն որոշման» բառերով։
Մնաց {days} օր
0 4660

Քննարկվել է 29.11.2022 - 14.12.2022

«2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Հայաստանի Հանրապետությանը 2023 թվականի համար հատկացվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա 8․0 հազ․ հատ չափաքանակով, որի շրջանակներում նախատեսվում է կիրառել ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։
Մնաց {days} օր
0 5018

Քննարկվել է 24.11.2022 - 09.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 310-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն Նախագծի ընդունման արդյունքում Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգի դրույթները կհամապատասխանեցվեն «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում Օրենքով փոփոխված դրույթներին։ Բացի այդ, գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմինը ևս հնարավորություն կստանա կարճ ժամանակահատվածում մշակելու և գրանցման ներկայացնելու շուրջ 10 անվանում աշխարհագրական նշումով ապրանքների հայտեր։
Մնաց {days} օր
0 5371

Քննարկվել է 23.11.2022 - 08.12.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել փոխհատուցում նաև մի շարք արդյունաբերական նպատակներով կազմակերպությունների կողմից օգտագործվող այն յուղերի ակցիզային հարկի համար, որոնք չեն ընդգրկվել փոխհատուցման ենթակա յուղերի ցանկում։ 
Մնաց {days} օր
1 5194

Քննարկվել է 21.11.2022 - 06.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Նախագծի նպատակն է ստեղծել կանխատեսելի իրավական պայմաններ շրջանառելի` բազմակի օգտագործման տարաների հնարավորինս շատ շրջանառելու համար: Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում` դրանում նախատեսելով, որ շրջանառելի` բազմակի օգտագործման տարան, որով տարայավորված է ապրանք, չի համարվում օտարված, եթե այդպիսի տարայով տարայավորված ապրանքի շրջանառության բոլոր փուլերում պայմանագրով (պայմանագրերով) կամ հաշվարկային փաստաթղթով սահմանված է, որ տարայի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանում է ապրանք արտադրողը և որ տարան ենթակա է վերադարձման ապրանք արտադրողին` ուղղակի կամ ապրանքը վերավաճառած անձի միջոցով:
Մնաց {days} օր
0 5432

Քննարկվել է 21.11.2022 - 06.12.2022

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Նախագծի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահույթի բաշխման հաճախականությունն ինքնուրույն որոշելու համար: Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում` դրանում սահմանելով, որ Ընկերությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված հաճախականությամբ, բայց ոչ հաճախ քան եռամսյակը մեկ անգամ, իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև:
Մնաց {days} օր
0 7482

Քննարկվել է 21.11.2022 - 06.12.2022

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Նախագծի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ ՍԵՅՖ (SAFE) պայմանագրի միջոցով ՀՀ ընկերություններում ներդրումների ներգրավման համար: Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում` դրանում սահմանելով ՍԵՅՖ (SAFE) պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձևավորված գործարար պրակտիկան:
Մնաց {days} օր
0 6938

Քննարկվել է 18.11.2022 - 05.12.2022

ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Սույն օրենքով կկանոնակարգվի բուծողի իրավունքները, սելեկցիայի և սերմնաբուծության զարգացման համար նոր հնարավորություններ կստեղծվեն, Հայաստանի Հանրապետություն կներմուծվի բարձրարժեք սորտերի լավորակ սերմեր ու տնկանյութ և կավելանան բուսաբուծական արտադրանքի ծավալները, կմեծանան ներդրումները, ինչպես նաև սերմնարտադրության և տնկանյութի արտադրության նպատակով կընդլայնվեն համագործակցության հնարավորություններ:
Մնաց {days} օր
12 4582

Քննարկվել է 16.11.2022 - 06.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Էկոնոմիկայի նախարարությունը հանդիսանում է օրենսդրական չափագիտության ոլորտում որպես քաղաքականություն մշակող մարմին։ Ներկայումս հաշվի առնելով  այն, որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը վերազինվել է այնպիսի տեխնիկական կարողություններով, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել  արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքում առկա չափման միջոցների ստուգաչափման գործընթացը, ուստի առաջարկվում է տվյալ սարքում առկա չափման միջոցները ներառել ՀՀ կառավարության 2016թ փետրվարի 11-ի «Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանելու մասին» N 113-Ն որոշմամբ սահմանված ցանկում։
Մնաց {days} օր
0 4374
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: