Էկոնոմիկայի նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 25.06.2021 - 16.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի       N2209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով շտկվում է տեխնիկական վրիպակը, ինչպես նաև կատարվում է ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության բաշխման ժամկետների փոփոխություն։
0 5622

Քննարկվել է 23.06.2021 - 11.07.2021

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 7-ի N 541-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ կետի կատարմամբ և շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակների կանոնակարգմամբ։ Քանի որ կանոնակարգման նման մոտեցումը կարևորվում է նաև ԵԱՏՄ անդամ այլ պետություններում, ԵՏՀ խորհրդի 2011 թ․ հունվարի 28-ի «Արտադրանքի միասնական ցանկի մասին, որի նկատմամբ սահմանվում են Մաքսային միության շրջանակներում պարտադիր պահանջներ» N 526 որոշմամբ սահմանված ցանկում ավելացվել է տվյալ արտադրանքը՝ 67-րդ տողով «67․ Նիկոտին պարունակող արտադրանք. նիկոտինի մատակարարման համակարգերի կուտակիչ/լցանյութ, այդ թվում, առանց նիկոտինի»։
0 5146

Քննարկվել է 15.06.2021 - 30.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության կողմից մի շարք նոր տեխնիկական կանոնակարգերի ընդունմամբ, որոնց մի մասն արդեն իսկ ուժի մեջ են մտել, սակայն մյուս մասը՝ ընդունված են, բայց մոտակա ժամանակահատվածում են ուժի մեջ մտնելու։
0 4798

Քննարկվել է 15.06.2021 - 30.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 134-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգման ոլորտի կանոնակարգման անհրաժեշտությամբ, մասնավորապես,  տեխնիկական կանոնակարգման ոլորտը կանոնակարգող ԵԱՏՄ օրենսդրությամբ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքը, որի ԱՏԳԱԱ ծածկագիրն առկա է տվյալ տեխնիկական կանոնակարգին կից ցանկում, մաքսային հայտարարագրման ժամանակ ներմուծելիս պետք է ուղեկցվի համապատասխանության գնահատման փաստաթղթով։ Մինչդեռ ՀՀ-ում գործող նշված կառավարության որոշումը  հակասության մեջ է մտնում ԵԱՏՄ  օրենսդրության հետ՝ թույլատրելով այն ներմուծել առանց ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման փաստաթղթերի ներկայացման՝ հետագա արտահանման պայմանով։ Նշված կառավարության որոշումը հնարավորություն է ընձեռնում անբարեխիղճ տնտեսավարողներին ներմուծել արտադրանքը ու չապահովել հետագա արտահանման գործընթացը։ Տվյալ դեպքում ստեղծված իրավիճակում առկա չէ հսկողության/վերահսկողության որևէ մեխանիզմ, որը հնարավորություն ընձեռնի պետական կառավարման մարմնին ապահովել տվյալ արտադրանքի տեղաշարժի (շուկայահանման և իրացման բացառման տեսանկյունից) հետևելիությունը։
0 4461

Քննարկվել է 15.06.2021 - 30.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 483-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արդյունաբերական պարկերին վերաբերող  սահմանումներ/հասկացություններ առկա չեն։  Տվյալ դեպքում հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս  Նախարարության կողմից մշակվող տնտեսական քաղաքականությունը նախատեսում  է դրանց կառուցում, ուստի անհրաժեշտ է որպես առաջին քայլ սկսել համապատասխան ստանդարտներ մշակելու գործընթացից։  Նշված նորարարական ենթակառուցվածքային օբյեկտների կազմակերպման և գործարկման միասնական պահանջներ ձևավորելու ու ազգային ստանդարտով հաստատելու, դրա հիման վրա հետագայում նորմատիվ իրավական ակտ, ինչպես նաև արտոնությունների և պետական ​​աջակցության տրամադրման թափանցիկ մեխանիզմներ նախատեսող օրենսդրություն մշակելու համար  անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 483-Լ որոշման մեջ կատարել փոփոխություն։
0 4259

Քննարկվել է 10.06.2021 - 27.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔԻ ՄԱՍԻՆ ՛՛Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին՛՛ ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է ևս 6 ամսով երկարացնել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։
4 4602

Քննարկվել է 09.06.2021 - 01.07.2021

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում լիցենզավորման ենթակա գործունեության՝ վայրի պահանջ չնախատեսող տեսակներով զբաղվելու համար օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից օտարերկրյա պետությունների տված համապատասխան լիցենզիայի (կամ համարժեք թույլտվության) առկայության դեպքում Հայաստանի Հանրապետությունում համապատասխան լիազոր մարմնին դիմելու և պարզեցված ընթացակարգով թույլտվություն ստանալու օրենսդրական կարգավորում սահմանելու անհրաժեշտությամբ: 
0 4078

Քննարկվել է 26.05.2021 - 10.06.2021

««Արագեյթ» ներդրումային ծրագրին և «Արագեյթ Ինվեսթմենթս» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքվելիք կոնցեսիոն պայմանագրի նախագծին հավանություն տալու, ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն և կառուցապատման նպատակով անհատույց օգտագործման իրավունքով հողամաս տրամադրելուն համաձայնություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ծրագիրն ուղղված է Արագածոտնի մարզում զբոսաշրջության համար հասարակական ենթակառուցվածքների զարգացմանը, բնակչության առողջարանային և ազատ հանգստի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի, ֆիզիկական դաստիարակության խթանմանը և տարբեր սպորտաձևերի, մասնավորապես դահուկային սպորտի զարգացմանը։ Ծրագրի նպատակն է օգտագործել Արագածոտնի մարզի տեղագրական ակտիվները և կառուցել տարածաշրջանում դեռևս նմանը գոյություն չունեցող հանգստավայր, ինչպես նաև զարգացնել Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունը, բարելավել Արագածոտնի մարզը և բնակչությանն ապահովել բազմաթիվ աշխատատեղերով։
0 6780

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.05.2021 - 14.06.2021

«Զբոսաշրջության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր «Զբոսաշրջության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով՝ հստակեցվել են զբոսաշրջության բնագավառում օգտագործվող հասկացությունները և սահմանվել են նոր հասկացություններ, զբոսաշրջության բնագավառում ճշգրիտ վիճակագրության վարման, որակյալ հետազոտությունների և վերլուծությունների իրականացման և ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև նոր, մրցունակ զբոսաշրջային արդյունքի ձևավորման ու հայկական զբոսաշրջային արդյունքի և զբոսաշրջային շուկաների դիվերսիֆիկացման գործընթացին նպաստելու նպատակով նախատեսվել են դրույթներ ոլորտի վարչական ռեգիստրի ներդրման և զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանի վարման վերաբերյալ, զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավման, ծառայությունների նկատմամբ չափանիշերի սահմանման և պահպանման, սպառողի իրավունքների լիարժեք իրականացման ապահովման և այդպիսով Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման  նպատակով նախատեսվել է զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների, հյուրանոցային ծառայությունների, զբոսաշրջային ավտոտրանսպորտային ուղևորափոխադրողների,  զբոսավարների և ուղեկցորդների գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա, ինչպես նաև նախատեսվել են պահանջներ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների նկատմամբ, Զբոսաշրջության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների  խախտումների կանխարգելման և վերացման նպատակով նախատեսվել են օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողությանը և խախտումների համար վարչական պատասխանատվության միջոցների հստակեցմանը վերաբերող դրույթներ:
1 8815