Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Էկոնոմիկայի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

07.05.2026 22.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 387-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝ -  բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 90 օր և ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում՝ մինչև բյուջետային երաշխիքի ժամկետի լրանալը, -  ՖԿ-ի կողմից գրավադրված գույքի նկատմամբ իրականացվում է իրացման  արդյունքում առաջացող գումարի ՖԿ-ի կողմից հատկացված վարկի գծով գոյացած պարտավորությունների ծավալի գերազանցող մասն ուղղվում է վարկի բյուջետային երաշխիքով ապահովված մասի մարմանը, - Ֆինանսների նախարարության կողմից բյուջետային երաշխիք տրամադրելու մասին միջնորդությունն ստանալուց հետո քննարկման և որոշման կայացման համար սահմանված 14 աշխատանքային օրը փոխարինվում է 10 աշխատանքային օրով։
Մնաց {days} օր
0 249

06.05.2026 21.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻՆԻՍԻ 27-Ի N 971-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Շշալցված կոնյակի արտահանման ծավալների կրճատումը կոնյակի սպիրտի արտահանման ծավալների հաշվին լրացնելու նպատակով Նախագծով առաջարկվում է 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը կոնյակի սպիրտներ  արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրել աջակցություն՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի  սպիրտներ արտադրողի կողմից 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման համար տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարված Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 3-րդ պարբերությամբ սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի շրջանակներում արտահանված արտադրանքներին համարժեք տուրքի չափով։
Մնաց {days} օր
0 425

05.05.2026 21.05.2026
63 և բարձր տարիքի քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիր Նախագծի մշակումը պայմանավորված է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2026 թվականի հունվարի 9-ի N ԿԱ/2-2026 նիստի արձանագրության 8.1-ին կետով տրված հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ, որով առաջարկվել է մշակել և ներկայացնել ավագ սերնդի անձանց զբաղվածության և տնտեսական ակտիվության խթանմանն ուղղված գործնական նշանակություն ունեցող առաջարկություններ՝ վարչապետի հանձնարարականի նպատակային կատարումն ապահովելու համար։  Նախագծով առաջարկվում է սահմանել ավագ սերնդի քաղաքացիների տնտեսական ակտիվության խթանմանն ուղղված պետական աջակցության նոր գործիք։ Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝ ·  ծրագիրը նախատեսված է 63–72 տարեկան քաղաքացիների համար, ·  աջակցությունը տրամադրվում է ներկայացված գործարար գաղափարների գնահատման արդյունքում ձևավորված վարկանիշային ցանկի հիման վրա, ·  մեկ շահառուի համար նախատեսվում է մինչև 2,000,000 ՀՀ դրամ աջակցություն, ·  իրականացումը փուլային է՝ տարածքային առաջնահերթություններով։  
Մնաց {days} օր
1 440

30.04.2026 17.05.2026
«Չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման կարգը, տեսակի հաստատման համար ներկայացվող հայտի, չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևերը, տեսակի հաստատման նշանի պատկերը սահմանելու մասին»   «Չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման կարգը, տեսակի հաստատման համար ներկայացվող հայտի, չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևերը, տեսակի հաստատման նշանի պատկերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2025 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-374-Ն օրենքի պահանջներով, ինչպես նաև նշված օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի փետրվարի 5-ի N 87-Ա որոշման հավելվածի 10-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
1 652

30.04.2026 25.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1935-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության (այսուհետ՝ Պետական գանձարան) լուծարումից հետո թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, ինչպես նաև տարբերանիշերի և անվանանիշերի ձևերի, չափերի, նկարագրության, դրանց պատրաստման, հաշվառման և տնօրինման գործառույթների 2024 թվականի 25 ապրիլի N 578-Ն Կառավարության որոշմամբ լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Լիազոր մարմին)։ Ելնելով վերոգրյալից,  hիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը և գործառույթների պատշաճ իրականացման անհրաժեշտությունը՝ նպատակահարմար է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում) ներկայացնել նոր խմբագրությամբ։
Մնաց {days} օր
0 714

29.04.2026 14.05.2026
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Տարածական տվյալների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծերով նախատեսվում է քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատկանող գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող վարելահողերի աստիճանական վերադարձ գյուղատնտեսական շրջանառության մեջ՝ ստեղծելով գործարկելի իրավական մեխանիզմ, որի միջոցով համայնքները կունենան կանխատեսելի գործիքակազմ՝ չօգտագործվող հողամասերի արդյունավետ օգտագործումը խթանելու համար:
Մնաց {days} օր
0 513

28.04.2026 15.05.2026
Չինաստանի ժողովրդական հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8511 10 000 1 և 8511 10 000 9 ծածկագրին դասվող կայծից բոցավառումով վառքի մոմերի՝ առանց հակագնագցման տուրքի վճարման Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2026 թվականի ապրիլի 7-ի N 46 որոշման 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության համար սահմանվել է հակագնագցման տուրքի վճարումից ազատում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող (սպառման նպատակով) Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8511 10 000 1 և 8511 10 000 9 ծածկագրերին դասվող կայծից բոցավառումով վառքի մոմերը՝ տարեկան 500 հազար հատ չափաքանակով: Վերոնշյալ արտոնությունը գործելու է 5 տարի ժամկետով։
Մնաց {days} օր
0 212

25.04.2026 10.05.2026
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է զբոսաշրջության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարձրացման, տվյալների ամբողջականության ապահովման և ոլորտի կարգավորման գործընթացների թվայնացման անհրաժեշտությամբ։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի N 136-Ն որոշմամբ ներդրված՝ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց գործունեության ծանուցման համակարգի լիարժեք գործարկման համար անհրաժեշտ է հաստատել տվյալների շտեմարանի կանոնակարգը, որը կապահովի ոլորտի վերաբերյալ տեղեկատվության կենտրոնացված հավաքագրում, պահպանում և մշակում։
Մնաց {days} օր
0 630
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: