Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 11.06.2024 - 27.06.2024

ՏԿԵ նախարարի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի օգոստոսի 11-ի N 06-Ն հրամանի մեջ լրացումներ կատարելու մասին» հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետությունում ինչպես հայտնի է առկա են խմելու, տեխնիկական և հանքային ստորերկրյա ջրերի բազմաթիվ հանքավայրեր և երևակումներ, սակայն դրանց առանձնահատկությունների և բնական պայմանների ուսումնասիրմանը ներկայացվող պահանջները հանրապետությունում բացակայում են։ Մինչ այժմ խմելու, տեխնիկական և հանքային ստորերկրյա ջրերի հանքավայրերը ուսումնասիրվել են կիրառելով նախկին ԽՍՀՄ հրահանգները և մասնագիտական գիտելիքները, սակայն որպես ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ դրանց բացակայությունը հնարավորություն չի տալիս պետական ընդերքաբանական փորձաքննության իրականացման ժամանակ կատարված աշխատանքների արժանահավատությունը գնահատել մեկ միասնական մոտեցմամբ։
0 1104

Քննարկվել է 11.06.2024 - 27.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) թիվ 17 «Անվտանգություն, միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» նոր 12-րդ խմբագրությամբ սահմանված (կետ 2.5) պայմանների ներդրմանը, ինչպես նաև Հայաuտանի Հանրապետության օդանավակայաններում ուղբեռների արագ և որակյալ սպասարկման ապահովման նպատակով նորագույն տեխնիկական լուծումների և ուղեբեռների զննման նորագույն անվտանգության համակարգերի կիրառմամբ, որը հնարավորություն կտա ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքներում ներդնել նորագույն տեխնոլոգիաներ ու նորարարական գործընթացներ և ապահովել դրանց գործառնական ընթացակարգերի իրականացումը։
0 1088

Քննարկվել է 07.06.2024 - 23.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 89-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կապահովի հայազգի օդաչուների վերադարձը հայրենիք, ինչպես նաև կկարգավորի հայկական ավիաընկերությունների օդաչուական անձնակազմերի պահանջարկի խնդիրները։ Պատք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նշված հայազգի օդաչուները ներկայումս աշխատում են բավականին հայտնի ավիաընկերություններում և դրա շնորհիվ ստացել են բարձր մակարդակի որակավորում։ Նույն խնդիրը կարող է առաջանալ արտերկրում այլ մասնագիտություններ և որակավորումներ ստացած քաղաքացիների դեպքում։  Նախագծի ընդունմամբ կխթանվեն հայկական ավիացիայի և այլ ոլորտների բարձրակարգ մասնագետներով համալրման զարգացման հարցերը։
0 1510

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 06.06.2024 - 24.06.2024

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      Նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության պետական կարգավորման՝ օրենսդրությամբ սահմանված գործառույթների արդյունավետ իրականացումը, հաշվի առնելով բնագավառի աճող զարգացումներն ու  մարտահրավերներին լուծում տալու անհրաժեշտությունը:      Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության պետական կարգավորմանն ուղղված՝ օրենսդրությամբ սահմանված գործառույթների իրականացման համար սահմանել Միջուկային անվտանգության կարգավորման պարտադիր վճար: Նախագծով սահմանվում են նաև վճարի չափը, վճարման կարգը, ժամկետները և վճարման հետ կապված այլ հարցեր։
0 1220

Քննարկվել է 31.05.2024 - 30.06.2024

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ Սույն օրենսդրական փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքներում, որով նախատեսվում է՝ 1) սահմանել պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հասկացությունը, ինչպես նաև պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկը հաստատելու իրավասություն վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ 2) լիազորել ՀՀ կառավարությանը սահմանելու ռազմական դրության ժամանակ պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների  օգտագործման, պահպանման, վերականգնման կարգը, ինչպես նաև երևթևեկության սահմանափակումների առանձնահատկությունները։ 3) «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 13-րդ հոդվածը լրացնել նոր մասերով՝ սահմանելով, որ ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ընդհանուր օգտագործաման ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար գանձվում է վճար՝ ավտոճանապարհների սեփականատերերի հետ կառուցապատվող շինությունը ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար կնքվող պայմանագրի հիման վրա: Նշված օբյեկտները ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար թույլտվության ստացման կարգը և գանձվող վճարի չափը կսահմանի ՀՀ կառավարությունը։
4 1184

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.05.2024 - 12.06.2024

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակը սպառված էլեկտրական էներգիայի կամ բնական գազի դիմաց վճարների ստացման արդյունավետ իրավական միջոցների ապահովումն է, ինչպես նաև վճարումից խուսափելու նպատակով հնարավոր չարաշահումների կանխումը։
3 1497

Քննարկվել է 24.05.2024 - 09.06.2024

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեվան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման 1-ին Հավելվածի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 16.1-ին կետի պահանջի կատարման անհրաժեշտությունից: Բխում է նաև Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանի (2023 թվականի մայիսի 11-ի N 730-Լ որոշում) 2.2 թիրախային ուղղության 2.1 կետի 3-րդ ենթակետով նախատեսված պահանջից, որի համաձայն անհրաժեշտ է սահմանել ընդերքօգտագործողների կողմից սոցիալական մեղմացման նպատակով համայնքներին կատարվող հատկացումների միանման և արդարացի բաշխման մեխանիզմ:
1 1254

Քննարկվել է 22.05.2024 - 07.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման N 1 հավելվածի 72-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության համայնքի գլխավոր հատակագծի նախագծային փաստաթղթերի փաթեթը կազմված է գրաֆիկական և տեքստային մասերից, որոնցում ներառվող պարտադիր ելակետային դրույթներն ու տեղեկությունները նախատեսված են նույն հավելվածի 73-րդ և 74-րդ կետերում: Որոշման ընդունման պահից մինչ այսօր Որոշման մեջ կատարվել են մի շարք փոփոխություններ, սակայն 2011 թվականից սկսված գլխավոր հատակագծում ներառվող պարտադիր ելակետային դրույթների համակարգային վերանայում չի կատարվել, մինչդեռ մի շարք ելակետային տվյալների նախատեսման անհրաժեշտությունը օբյեկտիվորեն բացակայում է, իսկ մի շարք ելակետային տվյալներ արդեն իսկ ներառված են ներկայացվող այլ տվյալների/ տեղեկությունների կազմում, ուստի դրանց առանձին ներկայացման անհրաժեշտությունը բացակայում է: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման անհրաժեշտությունը, ինչպես նաև գործող Կարգում նախատեսված՝ գլխավոր հատակագծի տեքստային և գրաֆիկական մասում ներառվող տեղեկությունների և ելակետային դրույթների վերանայման օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ գլխավոր հատակագծերի մշակման և հաստատման գործընթացն ապահովելու նպատակով Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ:
0 1201