Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 27.04.2018 - 13.05.2018

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ <<Փախստականների և ապաստանի մասին>> ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու եղանակով` ապաստանի հայցի վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած բացասական որոշումների դատական կարգով բողոքարկման ժամկետը համապատասխանեցնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցը դատարան ներկայացնելու ժամկետին: Սահմանել փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց  բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցում ստանալու իրավունքը: Բացառել ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց ՀՀ-ում փախստականի կարգավիճակի և ապաստանի տրամադրումը:
0 9909

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 10.04.2018 - 26.04.2018

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Հայաստանի Հանրապետությունում արևային և հողմային էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործմանն ուղղված ներդրումային գործունեության համար վարչարարական ընթացակարգերի պարզեցման նպատակով առաջարկվում է՝ արևային և հողմային էլեկտրակայանների կառուցման համար օգտագործվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված համարել պարզեցված կարգով՝ միայն համայնքի ղեկավարի կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ որոշում ընդունելուց և շինարարության թույլտվություն տալուց հետո: Իսկ գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքների, արոտների և այլ հողատեսքերի փոփոխության դեպքում՝ եռամսյա ժամկետում համայնքային բյուջե որպես հողամասի կադաստրային արժեքի տարբերության մուծում առաջարկվում է սահմանել՝ 1 մ2 դիմաց 50 ՀՀ դրամի չափով: Առաջարկվում է՝ աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմի բարձրացում, որի արդյունքում կավելանան համայնքի սեփական եկամուտները, կապահովվի բաց դասական եղանակով աճուրդ կազմակերպելու և անցկացնելու հնարավորությունը, աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հնարավորություն հստակ նախավճարը վճարելու, մասնավորապես՝  տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց այդ կապակցությամբ կտրվի  մասնակցի վկայական, կազմակերպչի կողմից հրապարակման ենթակա տեղեկություններում տեղ կգտնեն նաև նախավճարի և քայլի չափի մասին տեղեկությունները:
0 10846

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.01.2018 - 06.02.2018

<<ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N562-Ն որոշմամբ սահմանվել են ընդհանրական չափորոշիչներ, որոնց շրջանակներում գնահատող մարմինների կողմից հաստատվել են աշխատանքների գնահատման մեթոդաբանություններ: ՀՀ կառավարության գործող որոշմամբ նախատեսված գնահատման չափորոշիչներում բացակայում են չափելի արդյունքները, որոնք մասամբ լրացվել են մեթոդաբանություններով: Բացի նշվածից՝ գործող չափորոշիչները չեն բնութագրում ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության կատարման ուղղությամբ կատարված աշխատանքների որակը: ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությամբ նախատեսվել են հետևյալ ռազմավարական չափորոշիչները՝ 2025թ.-ի դրությամբ առանձին վերցված յուրաքանչյուր մարզում  մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60 տոկոսը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70%-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավել քան 30%-ը ։ 2025թ.-ի դրությամբ բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների և ակտիվ ձեռնարկությունների  թվաքանակը կաճի առնվազն 10 տոկոսով ` համեմատած 2014թ.-ի հետ: Ելնելով վերը նշվածից՝ ներկայացված որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել այնպիսի չափորոշիչներ, որոնց չափելի ցուցանիշների կիրառմամբ կգնահատվի հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության կատարման գործընթացում ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքի արդյունավետությունը: Նախագծի ընդունման արդյունքում կշեշտադրվի ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության կատարման ուղղությամբ մարզպետների կատարած աշխատանքների գնահատումը:  
0 9824

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 01.12.2017 - 16.12.2017

«Թափոնների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին եվ «Աղբահանության եվ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է հանրապետությունում կոշտ կենցաղային թափոնների կառավարման և աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների համակարգված և արդյունավետ իրականացման և ոլորտի գործառույթների պետական կանոնակարգման անհրաժեշտությամբ:
0 10856

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 01.12.2017 - 16.12.2017

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ Կարևորելով հանրապետությունում աղբահանության և սանիտարական մաքրման բնագավառի բարելավումը և կարգավորումը, այդ թվում թափոնների հավաքման, փոխադրման, վերամշակման և անվտանգ հեռացման գործընթացներում անհրաժեշտ գործիքակազմի հստակեցումը, անհրաժեշտություն է առաջանում նշված գործընթացների արդյունավետութան բարձրացման: Մասնավորապես. առաջարկվում է գործող Վարչական իրավախախտումների  վերաբերյալ ՀՀ օրենսգրքով համապատասխան պատժամիջոցներ սահմանել՝ աղբահանության և սանիտարական մաքրման համար չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելու համար:
0 10656

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 14.11.2017 - 29.11.2017

«Տարածքային կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին» Սույն հայեցակարգի նպատակն է սահմանել տարածքային կառավարման համակարգի նկարագրությունը, որը հիմք կհանդիսանա հետագա օրենսդրական և կառուցվածքային փոփոխությունների համար։
0 9130

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 13.11.2017 - 28.11.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պետական բյուջեից համայնքներին տրվող սուբվենցիաների արդյունավետության բարձրացման, ընթացակարգերի հստակեցման, տեղական բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման, ծրագրային բյուրջետավորման սկզբունքներին համապատասխան պլանավորման հրամայականներով:
0 10506

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 01.11.2017 - 16.11.2017

«Տարածքային աճի բևեռների զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշում Հայեցակարգի հիմնական նպատակն է մշակել տարածքային աճի բևեռների ձևավորման և զարգացման ընդհանուր հայեցակարգային մոտեցումներ` կայուն զարգացող բազմաբևեռ տնտեսության և հավասարաչափ տարածքային զարգացման ապահովման նպատակով:  Հայեցակարգը սահմանում է տարածքային աճի բևեռների ձևավորման սկզբունքները և մեխանիզմները և դրանց կիրառելիությունը: Հայեցակարգով առաջարկվում է ՀՀ տարածաշրջաններում ձևավորել <<տարածքային աճի բևեռներ>>, որոնք կունենան ուժեղ <<գրավման էֆեկտ>> և կձևավորեն <<զարգացման գոտիներ>>  տարածաշրջանում և երկրում: Տարածքային աճի բևեռներում գործարար ակտիվության մակարդակի բարձրացումը կապահովի տեղական և օտարերկրյա ներդրումների անընդհատ ներհոսք,  պետության կողմից տարածքային աճի բևեռներում իրականացնող ուղղակի ներդրումների արդյունքում կբարելավվեն տեղական ենթակառուցվածքները, կարձանագրվի կյանքի որակի և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում՝  ի հաշիվ գործազրկության և աղքատության նվազեցման, կլուծվեն տրանսակցիոն և արտադրական ծախքերի նվազեցման խնդիրները՝ ի հաշիվ տարածաշրջանի սուբյեկտների ինտեգրացիայի և ինովացիոն ենթակառուցվածքների զարգացման և կնպաստի  տարածաշրջանի և երկրի մրցակցային առավելությունների ստեղծմանը:  Հայեցակարգի նախագծով  առաջարկվում է հնարավորություն ընձեռել բևեռային քաղաքներում որոշումների կայացման վրա ազդեցություն ունեցող բոլոր կողմերին՝ միասնական մշակելու համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը և դրանից բխող նպատակային ծրագրերը:        
1 10436

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 31.10.2017 - 15.11.2017

«Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշում Հայեցակարգով սահմանվում է  անդրսահմանային տարածքային համագործակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների նպատակները, սկզբունքները և գործունեության ուղղությունները` հաշվի առնելով ՀՀ մարզերի և համայնքների  անդրսահմանային երկկողմ համագործակցության ոլորտում կուտակված փորձը:
0 10099