Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 09.10.2020 - 24.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Օրենսգրքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե երկու կամ ավելի անձ դիմում են ներկայացրել ընդերքի միևնույն տեղամասի համար, ապա նախապատվություն է տրվում այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել: Սակայն շատ հաճախ լինում են դեպքեր, երբ երկրորդ (կամ երրորդ և ավելի) դիմած դիմումատուի ներկայացրած երկրաբանական ուսումնասիրության ծրագրի կամ  օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման  եզրակացությունը կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը ստացվում է ավելի շուտ, քան առաջինը դիմումատուինը: Օրենսգրքի համաձայն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման դրական եզրակացությունն ստանալուց հետո 20 օրվա, իսկ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փորձաքննական եզրակացությունը ստանալուց հետո մինչև 25-օրյա ժամկետում լիազոր մարմինը պետք է որոշում է ընդունի դիմումի վերաբերյալ: Նշված դեպքերում առաջացած բացթողումը կարգավորելու նպատակով առաջարկվում է հետևյալ իրավակարգավորումը՝ «Եթե երկու կամ ավելի անձ դիմում են ներկայացրել ընդերքի միևնույն տեղամասի համար՝ անկախ հայցվող իրավունքի տեսակից, ապա նախապատվություն է տրվում այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել: Այն դեպքում, երբ առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման կայացման համար բոլոր փուլերը դեռ չեն ավարտվել, իսկ մյուս դիմումատուի դեպքում՝ ավարտվել են, մյուս դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման կայացման ժամկետը կասեցվում է մինչև առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման ընդունումը:»: Միաժամանակ հաշվի առնելով, որ ներկայումս նախատեսվում է կարգավորել օգտակար հանածոյի արդյունահանման համար անհրաժեշտ հողհատկացման հետ կապված խնդիրները Օրենքի նախագծով առաջարկվում ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների վերագնահատման պահանջը սահմանել հանքավայրերի՝ 2021 թվականից հետո հաստատված պաշարների համար, քանի որ հանքավայրերի մակերեսների հողատարածքները սեփականության իրավունքով պատկանում են տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց, որի պատճառով էլ ներկայումս առաջանում են հողհատկացման  հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են օգտակար հանածոների պաշարների վերագնահատման և հաստատված պաշարների ողջ ծավալով արդյունահանման իրականացման գործընթացներին:  
0 6160

Քննարկվել է 05.10.2020 - 21.10.2020

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 ԻՍԱԿՈՎ ՊՈՂՈՏԱ - ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի շրջանակներում հնարավոր կլինի ապահովել  Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի իրականացումը, որը կհանգեցնի Երևան քաղաքի կենտրոնի բեռնաթափման՝ էապես կրճատելով երթևեկության տևողությունն և նվազեցնելով խցանումները:
0 5765

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.09.2020 - 13.10.2020

«ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների առանձնահատկությունների մասին» oրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով ընդերքի տրամադրման սկզբունքներն ու կարգը, կարգավորվում են ընդերքն օգտագործելիս բնակչության առողջությունը, բնությունը և շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանության, աշխատանքների կատարման անվտանգության ապահովման, ինչպես նաև նավթային գործունեության ընթացքում պետության և անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները:  
0 7033

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 25.09.2020 - 10.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունման նպատակն է ՀՀ  ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կահավորանքի տարր հանդիսացող պարսպող հարմարանքների՝ մետաղական արգելափակոցների պահպանման աշխատանքները ներառել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացնող սպասարկող կազմակերպությունների ծավալներում, ինչպես նաև սահմանել սպասարկման աշխատանքների  վերաբերյալ տվյալները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Երթուղային ցանցի մոդելավորման և ճանապարհային ցանցի ակտիվների կառավարման և սպասարկման աշխատանքների պլանավորման և վերահսկման» համակարգին փոխանցելու պահանջ:
0 5698

Քննարկվել է 08.09.2020 - 24.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով ԻԿԱՕ-ի կողմից քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի կանխման և հակազդման նպատակով անդամ պետությունների կողմից քրեական պատասխանատվության սահմանման կարևորությունը, նախագծով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքը լրացնել նոր հոդվածներով և դրանց դրույթների խախտման համար սահմանել քրեական   պատասխանատվություն:
0 6187

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.08.2020 - 13.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ճանապարհային վճարի գանձման էլեկտրոնային համակարգի ստեղծում
7 9924

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.08.2020 - 11.09.2020

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջների և միջպետական փոխադրումներ իրականացնելու հետ կապված առանձնահատկությունների սահմանում: Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող որոշ կարգեր ունեցող վարորդների պարբերական մասնագիտական վերապատրաստման գործընթացին ներկայացվող պահանջները:
2 7258

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.08.2020 - 07.09.2020

«Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040թ.) հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն ռազմավարությունը հիմք է հանդիսացել Էներգետիկայի բնագավառի ծրագիր-ժամանակացույցի մշակման համար, որում մինչև 2040 թվականը ժամանակահատվածի համար սահմանվել են ռազմավարության իրագործումն ապահովող առանձին թիրախային ցուցանիշներ և գործողությունների ցանկ։ Որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվեն մինչև 2040թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական ուղղությունները և դրա իրագործումն ապահովող միջոցառումները՝ Կառավարության որդեգրած քաղաքականությանը համահունչ:
0 7513

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.08.2020 - 04.09.2020

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծով  նախատեսվում են հետևյալ  հիմնական փոփոխությունները՝ Ներդրվել է աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն է տալիս  մի քանի պետական մարմինների միաժամանակյա հասանելիություն ապահովել, ունենալ վիճակագրություն, թույլ չտալ աշխատանքային իրավունքների ոտնահարումներ, չարաշահումներ, վերահսկել աշխատաշուկան։ Փոխվել  է աշխատանքի թույլտվություն հասկացությունը, որը դառձել է էլեկտրոնային հարթակում տրվող հաստատաում, որի հիմքով օտարերկրացին ստանում է ժամանակավոր կացության կարգավիճակ։  Սահմանվել է նոր պարզեցված ընթացակարգ՝ օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվության  հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու, հաշվառելու, աշխատանքային պայմանագիր կնքելու հետ կապված, գործող՝ աշխատանի թույլտվությունը գործատուին տրամադրելու փոխարեն։  Կարգավորվել են օտարերացու կողմից աշխատանքի թույտվության հիմքով կացության կարգավիճակ ստանալու դեպքում՝ նրա ընտանիքի անդամների հետ կապված իրավահարաբերությունները և երաշխիքները։ Կարգավորվել են օտարերկրացու աշխատանքային իրավունքների պաշտպանության հետ կապված իրավահաբերությունները։ Միաժամանակ, կարգավորվել և փոփոխվել են տարբեր տարընթերցման տեղիք տվող հոդվածներ,  հստակեցվել  միասնական էլէկտրոնային հարթակում աշխատանքային թույտվություն տրամադրելու հարցում պետական լիազոր մարմնի գործառույթները, ինչպես նաև դրա հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշակվող ենթաօրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտությունը՝ օրենքի կիրարկման և իրավահարաբերությունների հստակեցման մասով։
0 7391