Քննարկվել է 14.12.2023 - 29.12.2023 ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ 2 2 4 2031
Լրամշակման փուլում է Քննարկվել է 05.12.2023 - 21.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 970-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N 970-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հավանություն է տրվել Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր)։ Ծրագրին զուգահեռ նույն ուղղությամբ շինարարություն իրականացնող մի խումբ կառուցապատողների կողմից համախմբման սկզբունքով ձեռնարկվել են միջոցառումներ Ծրագրի 1-ին և 2-րդ փուլերով նախատեսված հիմնական ուղղությունների մի շարք ճյուղերով գազատարների կառուցման ուղղությամբ: 2 2 0 1660
Քննարկվել է 01.12.2023 - 17.12.2023 «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ Ներկայումս գործող իրավակարգավորումների համաձայն՝ համայնքի ղեկավարը կազմակերպում էարտադպրոցական կրթության իրականացումը համայնքի տարածքում, ինչը բավարար կերպով չիարտացոլում արտադպրոցական դաստիարակության հետ կապված մի շարք խնդիրների լուծմանիրավասություն ունեցող մարմինների գործառույթներն ու իրավասության շրջանակը:«Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարմանմասին» օրենքում կատարվող փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է Երևանի և մյուսհամայնքների ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների գործունեությանմեկ միասնական մոտեցմամբ կազմակերպման, արտադպրոցական դաստիարակության ոլորտում նորիրավակարգավորումների ներդրման անհրաժեշտությամբ:Նախագծերի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռվի համայնքի ավագանուհամապատասխան որոշման միջոցով կարգավորելու համայնքի ենթակայության արտադպրոցականդաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական, արվեստի դպրոցներ և այլն)ծառայություններից օգտվող սովորողների ընդունելության կազմակերպման և ավարտական քննություններիանցկացման գործընթացները: 5 2 0 1834
Քննարկվել է 29.11.2023 - 15.12.2023 «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ Ներկայումս՝ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրին համապատասխան, ծավալուն աշխատանքներ են տարվում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման գործառույթների իրականացման կայուն մեխանիզմների արմատավորման ուղղությամբ: Դրա հետ մեկտեղ, պետական շահագրգիռ մարմինների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների, ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՀՀ Ազգային ժողովի գործընկերների հետքննարկումներ են իրականացվել բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առավել սկզբունքային և երկրաժամկետ ռազմավարական լուծումների ձևավորման շուրջ: Քննարկումների արդյունքում արձանագրվել է բնագավառում համակարգային լուծումներ ամրագրելու, դրանից ելնելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքը նոր խմբագրությամբ շարադրելու և նախատեսվող բարեփոխումները մեկ միասնական նախագծի ներքո ամփոփելու անհրաժեշտությունը: Օրենքի ընդունմամբ կվերանա կարճ ժամանակահատվածում էլեկտրոնային հարթակի գործարկման նպատակով իրավական ակտերի և տեխնիկական նկարագրի կրկնակի մշակման անհրաժեշտությունը, ինչը կխնայի ժամանակային և ֆինանսական ռեսուրսներ: 4 2 1 1647
Լրամշակման փուլում է Քննարկվել է 24.11.2023 - 10.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ի N 1986-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է նաև Շինարարության Մեկնարկի Ամսաթիվը սահմանել որպես հստակ օր, որը Կողմերի համար կապահովի կանխատեսելիություն և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հնարավորություն կտա Լիցենզիայով սահմանելու կառուցապատման ժամանակահատված (երկու տարի ժամկետով), որը կսկսվի Համաձայնագրով սահմանված՝ Շինարարության Մեկնարկի Ամսաթվից։ Նախագծով նախատեսվում է նաև Համաձայնագրում կատարել փոփոխություն, որով Կառավարությունը Լիցենզիայի առնչությամբ Ֆինանսավորման Կողմերի հետ Ծրագրի կապակցությամբ կկնքի և կապահովի, որ Սեփականատերը հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի առնչությամբ Ֆինանսավորման Կողմերի հետ կնքի ուղղակի պայմանագիր՝ միջազգային ծրագրային ֆինանսավորմամբ Ծրագրին համանման էներգետիկ ծրագրերում ընդունված պրակտիկան արտացոլող ձևով, համաձայն որի` Ֆինանսավորման Կողմերն իրավունք կունենան ստանալու ծանուցում Համաձայնագրով և համապատասխանաբար որևէ Ծրագրի Փաստաթղթով ցանկացած սպառնացող դադարեցման մասին և ձեռնարկելու համապատասխան գործողություններ՝ խախտումը վերացնելու և Ծրագրի շարունակականությունն ապահովելու համար: 2 0 0 1741
Լրամշակման փուլում է Քննարկվել է 24.11.2023 - 10.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 398-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2022թ․ մարտի 24-ի «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագիրը», «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի» առաջին փուլի (2022-2024 թվականներ) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 398-Լ որոշմամբ նախանշված միջոցառումների իրականացման ընթացքում առաջացել են նոր իրողություններ և անհրաժեշտություն է առաջացել վերանայել և թարմացնել ծրագիր-ժամանակացույցը՝ համապատասխանեցնելով այն ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին: 2 0 0 1654
Քննարկվել է 20.11.2023 - 05.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՓԱԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել հանրապետության տարածքում առկա գործող աղբավայրերի և աղբանոցների բարեկարգման, շահագործման և փակման նվազագույն նորմերը՝ նպատակաուղղված էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովմանը, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբավայրերի բացասական և վտանգավոր ներգործության նվազեցմանն ու չեզոքացմանը։ 4 1 2 1677
Քննարկվել է 15.11.2023 - 01.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ ««ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ««Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքինախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է «Ավիացիայի մասին» օրենքով (այսուհետ՝Օրենք) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) վերապահված՝ օդային տրանսպորտիբնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայիգործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքայինանվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների ևմատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոնծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքներիվերահսկողության իրականացման լիազորությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանմիջազգային պայմանագրերով, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայով(այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) պետության ստանձնած պարտավորությունների պատշաճ և լիարժեքիրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Կոմիտեի առաջնային և հիմնական խնդրներից է մասնագետների ոչ բավարար քանակությունը,առկա սակավ մասնագետների որոշակի շրջանակի համապատասխան որակավորման բացակայությունը,ինչպես նաև ՀՀ գրացման ավիաընկերությունների քանակի ավելացմանը զուգահեռ համապատասխանորակավորում ունեցող մասնագետների տեղափոխությունն այդ ավիաընկերություններ: Այս հիմնախնդրի հիմնական պատճառներից է ներկայիս ֆինանսավորման ձևաչափը ևաշխատավարձերի բաշխման համակարգը, ինչպես նաև մասնագետների ներգրավման խոչընդոտները:Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող իրավակարգավորման անհրաժեշտությունըպայմանավորված է ՀՀ-ում ավիացիոն գործունեություն իրականացնող սուբյեկտների համար հրապարակելքաղաքացիական ավիացիայի բնագավառում ընդունված քաղաքականության և սահմանված պահանջներինհամապատասխանության ապահովման վերաբերյալ ուղեցույցներ, որոնք միտված են օգնելու և աջակցելուվերջիններիս կողմից ավիացիոն գործունեությունն անվտանգ և ապահով իրականացմանը: Օրենքով կարգավորման դաշտից դուրս է մնացել ընդհանուր ավիացիայի մեջ մտնող ներառվողմի շարք հարաբերություններ մասնավորապես՝ թեթև, գերթեթև օդանավերի, անօդաչու թռչող համակարգերիհաշվառման, թռիչքային պիտանիության պահպանման, նշված օդանավերի օդաչուներին և դրանցտեխնիկական սպասարկման մասնագետներին համապատասխան վկայականների տրամադրման,վերապատրաստման, լիազորությունների հետ կապված առկա է օրենսդրական բաց և գործողօրենսդրությամբ նշված դասակարգման մեջ մտնող որոշ օդանավերի համար սահմանված չէ որևէ մարմինկամ կազմակերպություն, որը լիազորված է իրականացնելու նշված լիազորությունները: Գործնականումնշված լիազորությունները փաստացի չեն իրականացվում, ինչը նպաստում է ավիացիոն անվտանգությանռիսկերի բարձրացմանը և գերթեև օդանավերի, անօդաչու թռչող համակարգերի անվերահսկելիշահագործմանը:Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորման նպատակը ավիացիայի առջևկանգնած այս լրջագույն խնդրի լուծումն է՝ սերնդափոխության ապահովման միջոցով, որի գործընթացը,հաշվի առնելով ավիացիոն մասնագետների սակավության հիմնախնդիրը պետք է սկսել որքան հնարավոր էշուտ: Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը պայմանավորված է Չիկագոյիկոնվենցիայի 83 բիս հոդվածի պահանջներից, ինչպես նաև ԻԿԱՕ դոկ 10059 փաստաթղթի 4․7․3 կետիապահովումից։Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքում կատարել համապատասխան լրացում: Հաշվիառնելով կարգավորման վերջնական նպատակը համապատասխան լիազորությունները իրականացնելուարդյունքում ընդհանուր ավիացիայի ոլորտի համակարգված զարգացմանը նպաստելը և ավիացիոնանվտանգության բարձրացումն է: 0 0 0 1903
Քննարկվել է 03.11.2023 - 19.11.2023 ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻN 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կապահովի բժշկական հաստատության արդյունավետ կառավարումը և ազգաբնակչությանը որակյալ բժշկական ծառայությունների տրամադրումը։ 4 3 0 2009