Ներքին գործերի նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.08.2024 - 07.09.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1816-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և կից ՀՀ կառավարության որոշումների նախագծեր։ նախագծերի ընդունումը պայմանավորված է Ոստիկանության կազմում գործող հաշվառման-քննական ստորաբաժանումները ՆԳՆ տեղափոխելու և դրանով իսկ ոստիկանության ծառայությունից քաղաքացիական ծառայության անցնելու գործընթացի կազմակերպմամբ։
0 813

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.08.2024 - 31.08.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կարգավիճակը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև  2025 թվականի  դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ, և նրանց հնարավորություն կտրվի ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում ժամանակավոր պաշտպանության փախստականի վկայականով առանց խոչընդոտ մուտք գործել ՀՀ տարածք։  
0 787

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 12.08.2024 - 27.08.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հսկողություն կսահմանվի մի շարք պրեկուրսորների նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը:
0 915

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 12.08.2024 - 27.08.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Կսահմանվի մի շարք պրեկուրսորների զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը:
0 1315

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 09.08.2024 - 25.08.2024

«Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագիրը և դրանից բխող՝ 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ     Նախագծի ընդունմամբ կհաստատվի Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունը, կնախանշվեն ոլորտում առկա առաջնահերթությունները, հիմնական զարգացումները և հստակ կսահմանվեն ոլորտային քաղաքականությունը մշակող մարմնի՝ Ներքին գործերի նախարարության առաջնորդությամբ առաջիկա երեք տարիների ընթացքում նախանշված առաջնահերթությունների ուղղությամբ հաջողություններ գրանցելու նպատակով կատարման ենթակա միջոցառումները՝ պատասխանատու մարմինների, վերջնաժամկետների և չափելի ու հստակ վերստուգիչ արդյունքների ամրագրմամբ։
1 1175

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 09.08.2024 - 25.08.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-72-Ն օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հունիսի 26-ի  N 603-Ա որոշմամբ հաստատված N 6 հավելվածի 1-ին կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։
1 869

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.07.2024 - 03.08.2024

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվեն Հայաստանի Հանրապետության տարածքում առավել խիստ հսկողական մեխանիզմներ համացանցի, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում։
0 1258

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.07.2024 - 03.08.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանի համապատասխանեցումը «Ոստիկանության մասին» օրենքին:  
0 1001

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 18.07.2024 - 02.08.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի N 1152-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կկատարվեն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջները, որի արդյունքում ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը հնարավորություն կունենա լիարժեք իրականացնելու ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները։
0 887