Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Արդարադատության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 15.04.2025 - 01.05.2025

««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվող փոփոխությամբ Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը կխմբագրվի, որով կսահմանվի, որ Օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման համար հատկացված ֆի­նան­­սա­կան միջոցների ծախսերի նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է օպերատիվ-հետախուզական գոր­ծունեություն իրականացնող պետական մարմնի ղեկավարի, ինչպես նաև ՀՀ օրենս­­դրությամբ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից։ Բացի այդ, պետական մարմնի ղեկավարի իրական ակտով սահմանվելու է օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման, նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերի կարգը։ Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի խմբագրմամբ՝  առաջարկվում է Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով, 436-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող անձանց նկատմամբ՝ առերևույթ հիմքերի առկայության դեպքում: Նախագծով կատարվող մյուս փոփոխությամբ նախատեսվում է օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում դատարանի թույլտվությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներում լրացնել նաև օպերատիվ հարցումը, եթե միջոցառման կատարմամբ ակնկալվում է ստանալ բաժանորդի նախկինում կատարված ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի մուտքային և ելքային զանգերը, բաժանորդի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը, ինչպես նաև հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների տեղակայումը։ Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող փոփոխության համատեքստում  առաջարկվում է օրենքի 37-րդ հոդվածը լրացնել նոր 1․1–ին մասով, որով կսահմանվի, թե ինչ տվյալներ պետք է ներառվեն «օպերատիվ հարցում» օպերատիվ հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունում։ Վերոգրյալը հաշվի առնելով՝ միաժամանակ անհրաժեշտ կլինի լրացում կատարել նաև օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման մեջ նախատեսվող տեղեկությունների ցանկում ներառելով նաև օրենքի 37-րդ հոդվածի 1.1–ին մասը։  
Մնաց {days} օր
0 2372

Քննարկվել է 15.04.2025 - 01.05.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագիծ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու համար պատասխանատվություն նախատեսող՝ 482-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման դեպքում հնարավոր ծանրացնող հանգամանքների նախատեսման և դրանք օրենսդրական ամրագրման հրամայականով:
Մնաց {days} օր
0 2266

Քննարկվել է 11.04.2025 - 26.04.2025

«ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Կառավարության որոշումների ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Հանրային խորհրդի ժամանակավոր հանձնաժողովի՝ Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ապահովումը: Մասնավորապես, Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ - սահմանել, Փաստահավաք հանձնաժողովի անդամին հատուցում վճարելու կարգը և չափը, - սահմանել Փաստահավաք հանձնաժողովում ընտրվելու նպատակով ոչ առևտրային կազմակերպությունների կողմից թեկնածուների ներկայացման կարգը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման և մրցույթի անցկացման կարգը, Փաստահավաք հանձնաժողովում ոչ առևտրային կազմակերպությունների կողմից թեկնածուների առաջադրման հայտի ձևը, թեկնածուների կողմից ներկայացվող հայտարարության ձևը, թեկնածուների գնահատման թերթիկի ձևը, - սահմանել Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը՝ հստակեցնելով Փաստահավաք հանձնաժողովի կողմից Հանրային խորհրդի հաստատմանը եզրափակիչ զեկույց ներկայացնելու ժամկետը, լսումների և քննարկումների իրականացման ընթացակարգերը, Փաստահավաք հանձնաժողովի կողմից նիստերի միջոցով աշխատանքների կազմակերպման ընթացքը և որոշումներ ընդունելու կարգը, Փաստահավաք հանձնաժողովի անդամների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ապահովման միջոցները և գործավարության կարգը:
Մնաց {days} օր
0 1430

Քննարկվել է 08.04.2025 - 24.04.2025

««Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ ««Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է ՀՀ պետական այլ մարմիններում կոչումով ծառայության ստաժը հաշվարկել Պրոբացիայի ծառայությունում հերթական կոչում շնորհելու համար ծառայության ստաժը հաշվարկելիս, ինչպես նաև Պրոբացիայի ծառայողների, որպես խրախուսանք հնարավորություն ընձեռնել շնորհելու զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից 1 աստիճանով ավելի բարձր կոչում, բացառությամբ` արդարադատության գնդապետի կոչումից բարձր կոչումների։
Մնաց {days} օր
0 1851

Քննարկվել է 08.04.2025 - 24.04.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի նպատակն է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման վերաբերյալ նախագծերն այլևս չեն ներկայացվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կարծիքի, ինչը հնարավորություն կտա Արդարադատության նախարարությանը ապահովելու օրենքով սահմանված՝ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի արդյունավետ փորձաքննության իրականացումը:
Մնաց {days} օր
0 1701

Քննարկվել է 07.04.2025 - 28.04.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1223-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Որոշման հավելվածում լրացնել դրույթ, որի համաձայն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետների շուրջօրյա հերթապահության աշխատանքները կներառվեն առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկում:
Մնաց {days} օր
0 1619

Քննարկվել է 07.04.2025 - 23.04.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարությանի 2009 թվականի ապրիլի 30-ի № 550-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 30֊ի թիվ 550֊Ն որոշման Հավելվածում նշված մարմինների և Հակակոռուպցիոն կոմիտեի  պաշտոնների համապատասխանությունը։
Մնաց {days} օր
0 1636

Քննարկվել է 01.04.2025 - 16.04.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել Կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը, ինչպես նաև քրեակատարողական, պրոբացիայի, փրկարարական և էկոպարեկային ծառայողների կատարողականների գնահատման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման մեջ:
Մնաց {days} օր
0 1955

Քննարկվել է 01.04.2025 - 16.04.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել Կառավարության 2017 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամային պարտավորությունների մասով պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին» N 1517-Ն որոշման մեջ:
Մնաց {days} օր
0 1707
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: