Քննարկվել է 01.11.2024 - 16.11.2024 «ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է ազդարարման համակարգի գործունեության արդյունավետությունը, զարգացումը, կատարելագործումը և ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Վերոգրյալի հաշվառմամբ Նախագծերով առաջարկվում է Օրենքում սահմանել լիազորված անձի հասկացությունը, արտաքին ազդարարման դեպքում նախատեսել ազդարարումը նաև լիազորված անձին ներկայացնելու իրավական հնարավորությունը։ Բացի այդ, առաջարկվում է հստակեցնել ներքին և արտաքին ազդարարման տեսակներով հաղորդումը ստանալուց հետո լիազորված անձի կողմից դրանք քննելու և լուծելու նպատակով՝ իրավասու մարմիններին ներկայացնելու կարգը, ինչպես նաև սահմանել ազդարարի հետ՝ իր ներկայացրած հաղորդման ընթացքի վերաբերյալ հետադարձ կապ ապահովող սուբյեկտին։ Միաժամանակ, ազդարարման դեպքերի վերաբերյալ արդյունավետ վիճակագրություն վարելու նպատակով առաջարկվում է ներդնել պարտադիր և միասնական կանոններ` ներառելով նաև ազդարարների նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև ընդգրկել կազմակերպություններին վիճակագրություն ներկայացնող սուբյեկտների ցանկում։ Ազդարարման համակարգը արդյունավետ գործարկելու համար, կարևորվում է ազդարարման բոլոր տեսակների զարգացումը։ Այս նպատակով առաջարկվում է նաև կատարելագործել հանրության ազդարարում տեսակը, նախատեսելով հնարավորություն՝ ազդարարել լրատվամիջոցներին՝ առանց սպառելու ազդարարման մյուս տեսակները։ 7 2 0 1203
Քննարկվել է 01.11.2024 - 16.11.2024 ««ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) ընդունման անհրաժեշտությունը բխում է հանրային ծառայության թափուր հաստիքների համալրման մրցութային և առաջխաղացման գործընթացներում թեկնածուների բարեվարքության ստուգման կառուցակարգերի, վերջիններիս ստուգելու համար կիրառվող գրավոր/բանավոր առաջադրանքների, ինչպես նաև հանրային պաշտոն ստանձնելու կամ առաջխաղացման համար թեկնածուների բարեվարքության գնահատման չափորոշիչների ներդրման պահանջից: Նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական ծառայության առանձին տեսակները կարգավորող ոլորտային օրենքներով ամրագրել «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված՝ պետական ծառայության առանձին տեսակներում թափուր հաստիքների համալրման մրցութային և առաջխաղացման գործընթացներում թեկնածուների բարեվարքությունը ստուգելու համար կիրառվելիք գրավոր/բանավոր առաջադրանքների, հանրային պաշտոնը ստանձնելու կամ առաջխաղացման համար թեկնածուների բարեվարքության ուսումնասիրության չափորոշիչների ներդրման օրենսդրական կարգավորումները և պետական մարմիններում, ՏԻՄ-երում պետական ծառայողների բարեվարքության ուսումնասիրության ստուգման պատշաճ և գործող կառուցակարգեր։ 5 5 0 1193
Քննարկվել է 01.11.2024 - 16.11.2024 Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի ««Յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքն` ըստ դատական փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների սահմանելու մասին» N 1864-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշում Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է պետության կողմից ձեռքբերվող փորձագիտական ծառայությունների արժեքների նվազում միջինացված 35 տոկոսի չափով։ 1 76 23 1478
Քննարկվել է 31.10.2024 - 16.11.2024 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է փոփոխել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-159-Ն սահմանադրական օրենքի, «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-163-Ն, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-161-Ն օրենքների անցումայի դրույթներով սահմանված բարեվարքության ուսումնասիրությունների իրականացման ժամկետները։ Մասնավորապես․ այն դատավորներն, որոնք մինչև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-159-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելը դատավորի պաշտոնում նշանակվելիս բարեվարքության ուսումնասիրություն չեն անցել, բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն անցնելու են 2025 թվականին։ այն դատախազները, որոնք մինչև «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-163-Ն ուժի մեջ մտնելը դատախազի պաշտոնում նշանակվելիս բարեվարքության ուսումնասիրություն չեն անցել, բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն անցնելու են 2025 թվականին։ 2024 թվականին բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնելու են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց 14 տոկոսը։ 2 1 0 1092
Քննարկվել է 31.10.2024 - 15.11.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսգրքերում և նախատեսել քաղաքացիական, վարչական և քրեական դատավարության ընթացքում հատուկ դիրքորոշում (amicus brief) ներկայացնելու ընթացակարգ: Նախագծերի փաթեթի համաձայն՝ հատուկ դիրքորոշումը կարող է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանի և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից: Ընդ որում, ոչ առևտրային կազմակերպությունները հատուկ դիրքորոշում կարող են ներկայացնել իրենց միջնորդությամբ և դատարանի թույլտվությամբ, իսկ քաղաքացիական և վարչական դատավարություններում՝ գործին մասնակցող անձի առաջարկությամբ և դատարանի որոշմամբ, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ դիրքորոշում կարող է ներկայացնել սեփական նախաձեռնությամբ՝ դատավարության ցանկացած փուլում: Հատուկ դիրքորոշում (amicus brief) ներկայացրած անձը գործի ելքով իրավական շահագրգռվածություն ունեցող անձն է, որը դատարանին ներկայացնում է տեղեկատվություն իրավունքի կամ գործի հետ առնչվող այլ հարցերի վերաբերյալ։ Հատուկ դիրքորոշում (amicus brief) ներկայացրած անձը սահմանափակված է գործի փաստերով և չի կարող վկայակոչել նոր փաստեր: Նախագծերի փաթեթով՝ ըստ դատավարական օրենսգրքերի, սահմանվել են, թե որ գործերի քննության շրջանակներում կարող է ներկայացվել հատուկ դիրքորոշում: Նախատեսվել են նաև որոշ պահանջներ, որոնց բավարարելու դեպքում ոչ առևտրային կազմակերպությունը կարող է համարվել շահագրգիռ, մասնավորապես, վերջինս շահագրգիռ է, եթե քննվող գործն առնչվելու է վերջինիս կանոնադրական խնդիրներին և նպատակներին կամ գործի լուծումը կարող է նպաստել տվյալ կազմակերպության շահառուների` կազմակերպության կանոնադրային նպատակների հետ կապված կոլեկտիվ շահերի պաշտպանությանը և հատուկ դիրքորոշում (amicus brief) ներկայացնելուն նախորդող առնվազն 2 տարվա ընթացքում գործունեություն է ծավալել այդ ոլորտում: Հատկանշական է նաև, որ որպես երաշխիք՝ սահմանվել է, որ վերը նշված անձինք հնարավորություն չեն ունենալու հատուկ դիրքորոշում ներկայացնել, եթե ունեն նյութաիրավական կամ դատավարական շահագրգռվածություն գործի ելքով, այդ թվում՝ եթե վերջինս կամ վերջինիս հետ անձնական, ազգակցական, աշխատանքային կամ այլ հարաբերություններով կապված անձն ունի անձնական, նյութական կամ այլ շահագրգռվածություն գործի ելքով կամ հանդես է գալիս որպես դատավարության մասնակից (քրեական դատավարությունում՝ վարույթի մասնակից, վարչական դատավարությունում՝ նաև դատավարությանը մասնակցող այլ անձ): Հարկ է ընդգծել նաև, որ ներկայացված հատուկ դիրքորոշումը դատարանի համար պարտադիր նշանակություն չի ունենալու և կրելու է խորհրդատվական բնույթ: 3 11 2 1444
Քննարկվել է 31.10.2024 - 15.11.2024 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ատելության խոսքի արգելքի վերաբերյալ կարգավորում նախատեսել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի «Հասարակական կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներ» վերտառությամբ 13-րդ գլխում: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել վարչական իրավախախտման առանձին տեսակ՝ խտրականություն կամ ատելություն հարուցող խոսքի համար, որի կիրառության համար սահմանված կլինի ոչ այնպիսի բարձր շեմ, ինչպես քրեական հանցագործության համար: 1 4 0 1870
Քննարկվել է 30.10.2024 - 14.11.2024 ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվել է «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածում ընդլայնել պետական տուրքից ազատման դեպքերը՝ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված վնասի հատուցման հայցերը և հաշմանդամության խումբ սահմանելու կամ հաշմանդամության խումբը վերականգնելու վերաբերյալ հայցերը: 3 0 2 1731
Քննարկվել է 30.10.2024 - 14.11.2024 «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում է բարեվարքության հարցերով կազմակերպիչների համար սահմանել կարգավորումներ՝ հստակեցնելով բարեվարքության հարցերով կազմակերպիչների կարգավիճակը՝ ապահովելով վերջիններիս անկախությունը և անկողմնակալությունը: Միաժամանակ, Նախագծերով առաջարկվում է, որ Բարեվարքության հարցերով կազմակերպիչները մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով պարբերաբար վերապատրաստում անցնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կազմված բարեվարքության հարցերով կազմակերպիչների տարեկան վերապատրաստումների ծրագրի հիման վրա, որը պետք է հաստատվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշմամբ: Բարեվարքության հարցերով կազմակերպչների համար վերապատրաստումները պետք է իրականացվեն անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման դեպքերի, ինչպես նաև նվերների ընդունման սահմանափակումների վերաբերյալ: Նախագծերով առաջարկվում է բարեվարքության հարցերով կազմակերպչի պաշտոնի ներառումը ղեկավար պաշտոնների ենթախմբում՝ ի դեմս տվյալ մարմնի Գլխավոր քարտուղարի տեղակալի կամ անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավարի՝ հաշվի առնելով, որ գործառույթները լիարժեք կատարելու համար բարեվարքության հարցերով կազմակերպիչը պետք է ծանոթ լինի ամբողջ անձնակազմին, իսկ բարեվարքության հարցերով կազմակերպչի գործառույթների կատարման և իրականացման մասով՝ հաշվետու լինի միայն գլխավոր քարտուղարին և մարմնի ղեկավարին: Նախագծերով նախատեսվում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է մեթոդական աջակցություն և մասնագիտական խորհրդատվություն տրամադրի բարեվարքության հարցերով կազմակերպչին իր գործունեության ընթացքում: 4 5 3 1072
Քննարկվել է 29.10.2024 - 13.11.2024 «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով կարգավորվում է պետական ծառայություն իրականացնող անձանց, համայնքի ավագանու, վարչական շրջանի ղեկավարի, համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնները խախտելու (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների) և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերի կապակցությամբ հնարավորինս կոլեգիալ, անաչառ, պրոֆեսիոնալ, բազմակողմանի, ինչպես նաև հետագա խախտումների կանխարգելմանն ուղղված ծառայողական քննության իրականացման և այդ սկզբունքներին համապատասխան օրենսդրորեն ամրագրված էթիկայի հանձնաժողովների ստեղծման, այդ հանձնաժողովի ստեղծման շրջանակներում իրականացվող ծառայողական քննության արդյունավետության բարձրացման, իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների լուծման, ծառայողական քննության շահագրգիռ կողմերի իրավունքների ապահովման և երաշխիքների ամրագրման, ինչպես նաև վարքագծի կանոնների՝ միասնական սկզբունքների հիման վրա սահմանելու անհրաժեշտությամբ: 3 3 0 1181