Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Արդարադատության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 19.12.2025 - 04.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում Արդարադատության նախարարության փոխարեն յուրաքանչյուր մարմին կկնքի իր գործառույթների պատվիրակման վերաբերյալ պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների հետ պայմանագրեր, յուրաքանչյուր պետական մարմին ինքնուրույն կիրականացնի իր կողմից պատվիրակված գործառույթների մասով բովանդակային հսկողություն և ընդհանուր գործընթացի մշտադիտարկում, ամեն մարմնի հնարավորություն կտրվի ինքնուրույն ընտրել այն սուբյեկտներին, ում հետ նպատակահարմար է համագործակցությունը, ամեն մարմնի հնարավորություն կընձեռնվի ինքնուրույն ընտրել այն ծառայությունները, որոնք կոնկրետ դեպքով նպատակահարմար է պատվիրակել, պետական մարմինները հնարավորություն կունենան արագ արձագանքել անկանխատեսելի իրավիճակներում:
Մնաց {days} օր
0 1055

Քննարկվել է 17.12.2025 - 05.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023թ․ մարտի 16-ի թիվ 354-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության համակարգում էլեկտրոնային հսկողության պայմանների պատշաճ ապահովման համար անհրաժեշտ իրավահարաբերությունները:
Մնաց {days} օր
0 1231

Քննարկվել է 17.12.2025 - 05.01.2026

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է լուծել Պրոբացիայի ծառայողներին երկարամյա զինվորական թոշակ նշանակելու և տրամադրելու ընթացակարգային իրավական բացերը: Մասնավորապես, նախատեսվում է, որ առաջարկվող իրավակարգավորումներով կհստակեցվի զինծառայողներին հավասարեցված անձանց շրջանակը, ինչպես նաև կապահովվի Պրոբացիայի ծառայողների զինվորական կենսաթոշակների նշանակում ու վճարումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման միջոցով:
Մնաց {days} օր
0 868

Քննարկվել է 16.12.2025 - 01.01.2026

«ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է նպաստել ազդարարման համակարգի գործունեության արդյունավետության ապահովմանը, զարգացնել ազդարարման դեպքերի վերաբերյալ վիճակագրություն վարելու համակարգը՝ ներդնելով առավել գործուն մեխանիզմներ։
Մնաց {days} օր
0 1362

Քննարկվել է 15.12.2025 - 31.12.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի N 1377-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է նախատեսել միասնական մոտեցում՝ Նախագծով թվարկված մի խումբ պաշտոնատար անձանց ունեցած սոցիալական երաշխիքների նկատմամբ։
Մնաց {days} օր
0 1241

Քննարկվել է 12.12.2025 - 28.12.2025

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից նախագծեր Ներկայացված Նախագծերի ընդունմամբ հնարավոր կլինի շարունակել Հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը իրականացնել թղթային եղանակով՝ այդպիսով ապահովվելով Հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց աշխատանքային իրավունքների իրացումը:
Մնաց {days} օր
1 1563

Քննարկվել է 05.12.2025 - 21.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1188-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծով առաջարկվող փոփոխություններով հնարավորություն կստեղծվի ՔԿԱԳ համակարգը դարձնել առավել միասնական, իսկ քաղաքացիների համար հնարավոր կլինի  ապահովել առավել լայն շրջանակի և որակյալ ծառայություններ՝ ապահովելով հարմարավետության, բարձր որակի, հերթերի և ժամանակի արդյունավետ կառավարման սկզբունքները:  
Մնաց {days} օր
0 1405

Քննարկվել է 03.12.2025 - 19.12.2025

««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները, անկախ հանցանքի ծանրության աստիճանից, իրականացնել նաև կաշառք տալու կամ ստանալու ենթադրյալ հանցանք նախապատաստրող կամ կատարած անձանց նկատմամբ:  Նախագծի ընդունմամբ կընդլայնվի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի գործիքակազմը։
Մնաց {days} օր
0 1473

Քննարկվել է 24.11.2025 - 09.12.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի կարգավորման նպատակն է հաստատել ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը և դրանց հիմնավորումները նոր խմբագրությամբ՝ համապատասխան մարմիններից ստացված առաջարկությունների հիման վրա: Նախագծի ընդունման արդյունքում կլրամշակվի ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը և դրանց հիմնավորումները:
Մնաց {days} օր
2 1249
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: