Արդարադատության նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 20.09.2022 - 05.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է դատարաննների նախագահներին վերապահել նոր՝ այնպիսի լիազորություններ, որոնք, առավել համահունչ լինելով նրա կարգավիճակին, առաջին հերթին կապահովեն գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը: Միևնույն ժամանակ, վերոնշյալ, ինչպես նաև Երևանի առաջին ատյանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գերծանրաբեռվածության հաղթահարման նպատակներով առաջարկվում է Երևան քաղաքում քաղաքացիական և քրեական մասնագիտացված դատարանների առանձնացման միջոցով ապահովել այդ դատարանների բնականոն գործունեությունը: Նախագծերի ընդունման արդյունքում՝ դատարանների նախագահներին լիազորություն կվերապահվի հետևելու գործերի քննության ժամկետների պահպանմանը. դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի առկայությամբ պայմանավորված դատավորի անուն-ազգանունը բաշխման ցանկից ժամանակավորապես հանելը կամ բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ սահմանելը կկատարվի դատարանի նախագահի միջնորդությամբ. Երևան քաղաքում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի փոխորեն կգործեն երկու առանձին՝ քրեական և քաղաքացիական մասնագիտացված դատարանները:
1 4310

Քննարկվել է 07.09.2022 - 22.09.2022

««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացման կարգավորումների մասով առավել համապարփակ իրավակարգավորումներ:
0 3061

Քննարկվել է 29.08.2022 - 13.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 թ. ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է որպես հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոնների համար առաջադրվող պահանջ սահմանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ցանկացած մասնագիտությամբ բակալավրի և (կամ) մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան ունենալը կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելը, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, իսկ գլխավոր խմբի պաշտոնների համար՝ Նախագծում նշված մասնագիտություններով կրթական համապատասխան աստիճան ձեռք բերած լինելը։
0 2956

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.08.2022 - 13.09.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 173 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» Կառավարության 1998 թվականի մարտի 13-ի թիվ 173 որոշման մեջ՝ մի քանի կետերում ավելացնելով պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններին տնօրինելու ՀՀ արդարադատության նախարարության լիազորությունը։  
0 3241

Քննարկվել է 25.08.2022 - 09.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»   Կառավարության որոշման նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է Որոշմամբ նախատեսել միջին ռիսկայնության աստիճանի որոշ օբյեկտների շինարարության թույլտվության, ավարտական ակտի և շահագործման թույլտվության տրամադրման պարզեցված կարգ։ Մասնավորապես, ներկայումս շինարարության թույլտվության ստացման նպատակով կառուցապատողը պետք է դիմի իրավասու մարմնին ճարտարապետահատակագծային առաջադրանք (այսուհետ նաև` առաջադրանք) ստանալու և դրա հիման վրա նախագծային փաստաթղթեր մշակելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ  կառուցապատողին սեփականության կամ այլ (կառուցապատման իրավասություն տվող) իրավունքով պատկանող հողամասի վրա 200 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող ոչ ձեռնարկատիրական նպատակով (բացառությամբ պետական, համայնքային կամ բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվող) կառուցվող անհատական բնակելի տների (առանձնատների, մենատների) և դրանց օժանդակ նշանակության մինչև 50 քառ. մետր շինությունների կառուցման դեպքում առաջադրանք չի պահանջվում։ Փոխարենը, կառուցապատողը հնարավորություն կունենա լրացնել Նախագծի հավելվածով սահմանված նախագծային պայմանները և դրանք անմիջապես ներկայացնել կապալառուին` նախագծային փաստաթղթերի մշակման նպատակով։ Մշակված նախագծային փաստաթղթերի հաստատման և միաժամանակ շինարարության թույլտվության տրամադրման նպատակով կառուցապատողը հնարավորություն կստանա դիմել իրավասու մարմնին էլեկտրոնային համակարգի միջոցով։ Հարկ է նկատել, որ գործընթացի առավել արագ և դյուրին կազմակերպման նպատակով նախատեսվել է շինարարության թույլտվության տրամադրման էլեկտրոնային ընթացակարգ։ Կարևոր է նաև նշել, որ Նախագծով առաջարկվում է կարգավորում, ըստ որի` սահմանված ժամկետներում իրավասու մարմնի էլեկտրոնային ստորագրությամբ շինարարության թույլտվության չտրամադրման կամ շինարարության տրամադրման մերժման մասին որոշման չկայացման դեպքում կառուցապատողը կարող է շինարարության թույլտվությունը ներբեռնել էլեկտրոնային համակարգից: Նշված դեպքում շինարարության թույլտվությունը պարունակում է ավտոմատ նշում իրավասու մարմնի կողմից սահմանված ժամկետում էլեկտրոնային ստորագրությամբ շինարարության թույլտվության չտրամադրման հիմքով տրամադրման մասին: Միաժամանակ, Նախագծով առաջարկվում են շինարարության թույլտվության ընթացակարգը առավել պարզեցնելուն ուղղված նաև այլ իրավակարգավորումներ։ Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել ավարտական ակտի տրամադրման ժամանակ դիտարկվող ոչ էական շեղումների վերաբերյալ իրավակարգավորումները, ինչը թույլ կտա կանոնակարգել ավարտական ակտի ստացման ժամանակ ոչ էական շեղումների հստակեցումն ու հանձնաժողովի եզրակացության հիման վրա սահմանել շեղումների էական կամ ոչ էական լինելը` նվազագույնի հասցնելով հանձնաժողովի կողմից հայեցողական մոտեցման դրսևորման հնարավորությունը:
0 3445

Քննարկվել է 25.08.2022 - 09.09.2022

««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան մի շարք հարաբերություններ, կսահմանվեն բարձրագույն խմբի պաշտոններին համարժեք կոչումներ, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության համար:
1 3424

Քննարկվել է 19.08.2022 - 03.09.2022

Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենք Նախագծի ընդունմամբ կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեում առավել բանիմաց և հմուտ մասնագետների ընտրություն, առավել արդյունավետ կիրականացվի թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի առանց ֆիզիկական պատրաստականության պահանջի ընտրելու օպերատիվ ստորաբաժանման այնպիսի ծառայողների, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության և այլ բնագավառներում ունեն հատուկ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ։ Ինչպես նաև կկարգավորվի Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու կարգը, ինչը կնպաստի Կոմիտեի առջև դրված խնդիրների լուծմանը։
2 3674

Քննարկվել է 19.08.2022 - 03.09.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 979-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է հանրային տվյալների բազաների ցանկը, ինչպես նաև այդ տվյալների բազաներից տրամադրվող տվյալների տեսակները, ծախսերի փոխհատուցման հարցը, տվյալների տրամադրման կարգը, պայմանները և տրամադրման համար պատասխանատու մարմինը: Այս դրույթի հիման վրա գործում է Կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 979-Ն որոշումը, որով սահմանված է հանրային տվյալների բազաների ցանկը, որոնցից տվյալներ են տրամադրվում վարկային բյուրոյին, այդ տվյալների բազաներից տրամադրվող տվյալների տեսակները, ծախսերի փոխհատուցման հարցը, տվյալների տրամադրման կարգը, պայմանները և տրամադրման համար պատասխանատու մարմինները: Միևնույն ժամանակ, 2020 թվականի հունվարի 19-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքը, որի 7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Միասնական էլեկտրոնային գրանցամատյանի տեղեկությունները կարող են փոխանցվել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոյին: Տրամադրվող տեղեկությունների ցանկը, դրանց դիմաց վճարը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:»: Նշված դրույթի ուժով անհրաժեշտությունն է առաջացել մշակել «Կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 979-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:
0 3036

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.08.2022 - 02.09.2022

«Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագիծ: «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի ընդունման արդյունքում հնարավոր կլինի առավել ամբողջական կարգավորել իրավական փոխօգնության ոլորտում ծագող հարաբերությունները, ստեղծել օտարերկրյա պետությունների հետ իրավական փոխօգնության իրականացման լիարժեք և գործուն մեխանիզմներ՝ իրականցնելով ոլորտում լայն շրջանակի համագործակցություն:   
0 3341