Քննարկվել է 25.01.2023 - 09.02.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Աշխատանքային օրենսգրքի գործող իրավակարգավորումները ենթադրում են, որ աշխատանքից ազատելու վերաբերյալ անհատական իրավական ակտը դատական կարգով վիճարկվելու և այն անվավեր ճանաչվելու արդյունքում որպես հետևանք աշխատողին (այդ թվում նաև՝ հանրային ծառայողին) հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար պետական բյուջեից վճարում է կատարվում (աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար), սակայն վերջինս այդ ընթացքում այլ աշխատանք կատարած և դրա համար վարձատրված է լինում: Այլ կերպ ասած՝ չնայած նրան, որ տվյալ գործատուի մոտ աշխատակիցն ազատվել է աշխատանքից, ընդունվել է աշխատանքի այլ գործատուի մոտ, կատարել է այլ աշխատանք, որի արդյունքում, ըստ էության, հարկադիր պարապուրդում չի գտնվել (լինում են նաև դեպքեր, երբ նոր աշխատանքը շատ ավելի բարձր վարձատրվող է լինում): Մինչդեռ, նման մոտեցումն արդարացված չէ՝ հաշվի առնելով այն, որ հարկադիր պարապուրդը տվյալ գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների դադարման ուժով աշխատանքային հարաբերությունների դադարման օրվանից մինչև դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը զրկված է եղել իր աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունից՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով, ոչ իր մեղքով և դրա համար չի վարձատրվում: Իսկ նշված ժամանակահատվածում այլ աշխատանքի անցնելիս աշխատողը փաստացի կատարում է իր աշխատանքային պարտականությունները՝ արդեն այլ գործատուի մոտ, որի համար վարձատրվում է: Նման պայմաններում, անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը, որով լուծում կտրվի այս հարցին, և հարկադիր պարապուրդի ընթացքում այլ աշխատանքի անցած լինելու դեպքերի համար կսահմանվի հարկադիր պարապուրդի համար վճարի հաշվարկման առանձին կարգ: 16 27 11 7405
Քննարկվել է 25.01.2023 - 10.02.2023 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում օրենքով սահմանված կարգով կապահովվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացումը և սպասարկման կենտրոնների բնականոն գործունեությունը: 3 2 0 2788
Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 29.12.2022 - 13.01.2023 «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով առաջարկվում է. սահմանել արբիտրին բացարկ հայտնելու նվազագույն հիմքերը, արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի առկայության, ինչպես նաև արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի առկայության դեպքերում դիմումները մեկ վարույթի շրջանակում քննել, «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում և Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարել որոշ եզրույթների շտկումներ և կարգավորումների հստակեցումներ՝ ապահովելով օրենսդրության պատշաճ կիրառումը, և այլն: 0 3022
Քննարկվել է 22.12.2022 - 06.01.2023 «ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծում առաջարկվող իրավակարգավումները միտված են ռազմական դրության իրավական ռեժիմի առավել արդյունավետ կանոնակարգմանը: 13 95 12 12231
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 20.12.2022 - 04.01.2023 «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ԼՈՒԾԱՐՈՂ) ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության նոր քրեակատարողական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք), որը նախատեսել է բազմաթիվ նոր իրավակարգավորումներ, սահմանել նոր ինստիտուտներ և մոտեցումներ, անհրաժեշտություն է առաջացել ընդունել ոլորտի առաձին ուղղությունները համակարգող և կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ: Օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 28-ի N 1114-Ա որոշումը, որով ի թիվս այլ իրավական ակտերի նախատեսվել է նաև իրավաբանական անձի հարկադիր լուծարման նպատակով լուծարման հանձնաժողովի ձևավորման, լուծարման հանձնաժողով (լուծարող) նշանակելու կարգը, լուծարման կարգը և ժամկետները սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունուման անհրաժեշտությունը, որը բխում է Օրենսգրքի 129-րդ հոդվածի կարգավորումներից: 4 4 1 3155
Լրամշակման փուլում է Քննարկվել է 13.12.2022 - 28.12.2022 ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը Նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-L որոշման հավելված N 2-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների» ծրագրի 16-րդ կետով, որով, ի թիվս այլնի, նախատեսված է «Քրեակատարողական ծառայության կադրային քաղաքականության վերանայում» միջոցառումը, իսկ որպես քննարկվող միջոցառման իրականացման ուղղություններ՝ նախատեսված են կադրերի ընտրության և առաջխաղացման հարցում գործուն մեխանիզմների սահմանումը: Նշված հրամայականով պայմանավորված՝ նախագծերով նախատեսվող կարգավորումներն ուղղված են` 1. Քրեակատարողական հիմնարկներում նոր Անվտանգային կառավարման ստորաբաժանման ստեղծմանը, որն իր մեջ կներառի անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների գործառույթները, ինչը նաև հնարավորություն կտա նոր ստեղծված ստորաբաժանման ծառայողների ուժերն արդյունավետ օգտագործել ըստ անհրաժեշտության, թե՛ արտաքին պահպանության և թե՛ քրեակատարողական հիմնարկի ներսում անվտանգության ապահովման խնդիրներն իրականացնելիս։ 2. Քրեակատարողական ծառայության մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող նոր կադրերի պատրաստմանը, ինչպես նաև նրանց սոցիալական ապահովության անհրաժեշտ մակարդակի սահմանմանը, որը կնպաստի քրեակատարողական համակարգն ավելի գրավիչ դարձնելուն՝ այդպիսով երաշխավորելով ինչպես թափուր հաստիքների համալրումը, այնպես էլ որակյալ կադրերի ներգրավումը: Ընդ որում՝ հաշվի առնելով գործընթացի աննախադեպ և բովանդակային առումով խրթին լինելու հանգամանքը, նախատեսվում է՝ ոստիկանությունում Պարեկային ծառայության ներդրման օրինակով, սկզբնական շրջանում Անվտանգային կառավարման ստորաբաժանումը ներդնել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որին հաջորդելու է մյուս քրեակատարողական հիմնարկներում նշված ստորաբաժանումների ներդրման շարունական բարեփոխումները: 3. Քրեակատարողական ծառայության անցնելու և ծառայությունը շարունակելու համար սոցիալական երաշխիքներ և լրացուցիչ խթաններ նախատեսող կառուցակարգերի նախատեսմանը: Մասնավորապես նախագծերով առաջարկվում է քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների (բացառությամբ քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանման ծառայողների) համար սահմանել ատեստավորման համակարգ, որի արդյունքներով պայմանավորված քրեակատարողական ծառայողին կհաշվարկվի հավելավճար: Նախագծերով նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ատեստավորման կարգ, որի համաձայն՝ կներդրվի քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգը, կսահմանվեն համապատասխան հավելավճարների չափերը, վճարման և հաշվարկման կարգերը, հաշվարկվող հավելավճարների դադարման պայմանները: Օրենքով նախատեսվող կարգավորումների ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ քրեակատարողական ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձիք պարտավոր են լինելու անցնել ատեստավորում երեք տարվա ընթացքում: Միաժամանակ, հավելավճարի հաշվարկման և վճարման հնարավորությունը առկա է լինելու բացառապես քրեակատարողական ծառայողի կողմից ատեստավորման դրական արդյունքների արձանանգրման դեպքում: Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած քրեակատարողական ծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից: 4. Ոլորտային հարցերը կարգավորող օրենքի դրույթներում այլ փոփոխություններ կատարելուն: 3 3 0 3112
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 30.11.2022 - 16.12.2022 «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՀՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության նոր քրեակատարողական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք), որը նախատեսել է բազմաթիվ նոր իրավակարգավորումներ, սահմանել նոր ինստիտուտներ և մոտեցումներ, անհրաժեշտություն է առաջացել ընդունել ոլորտի առաձին ուղղությունները համակարգող և կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ: Այս առումով, կարևորելով քրեակատարողական հիմնարկներում էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման խիստ անհրաժեշտությունը, կարիք է առաջացել ընդունել Կառավարության որոշում, որով կսահմանվեն էլեկտրոնային հսկողության կազմակերպման և իրականացման կանոնակարգումներ, որոնց արդյունքում համապարփակ կսահմավեն էլեկտրոնային հսկողություն իրականացնող անձանց ցանկը, էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, էլեկտրոնային հսկողության համար տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների կիրառման կարգը, էլեկտրոնային հսկողության արդյունքով ստացված տվյալների օգտագործման, պահպահման և ոչնչացման պայմանների հետ կապված իրավահարաբերությունները: 5 5 0 3192
Քննարկվել է 25.11.2022 - 11.12.2022 «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախագծով առաջարկվում է սահմանել դատախազին, որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, պաշտոնային դրույքաչափի հարյուր տոկոսի չափով հավելում տրամադրելու հնարավորություն: 113 17 0 5023
Քննարկվել է 18.11.2022 - 03.12.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է բացառել նույնաբովանդակ հարաբերությունների կարգավորումը տարբեր իրավական ակտերով և ապահովել իրավական ակտերի դրույթների միջև համապատասխանությունը՝ բացառելով առկա անհամապատասխանությունները: 1 4 0 2754