Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

44%56%
  • Տևողություն

    31.03.2025 15.04.2025
  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 656

Տպել

Առաջարկներ`

Հովհաննես Ստեփանյան

06.04.2025

1) 31-րդ կետում՝ ա․ առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ․ «Վերաքննություններին չմասնակցելու կամ որևէ առարկայի ավարտական քննություններից 1-7 միավոր (գնահատման 20 միավորային սանդղակից) ստացած լինելու դեպքում սովորողը ստանում է հիմնական կրթության վկայական և փոխադրվում է հաջորդ դասարան՝ տվյալ առարկայից կիսամյակային և տարեկան գնահատականների հիման վրա։» Կարծում եմ վերաքննություններին սովորողի չմասնակցելը հակասում է «Կրթության մասին » ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասին՝ «Կրթական ծրագրի մակարդակների և որակավորման աստիճանների ավարտին և պետական ամփոփիչ ստուգման դրական արդյունքի հիման վրա համապատասխան ուսումնական հաստատությունը անձին շնորհում է տվյալ աստիճանը կամ որակավորումը հավաստող փաստաթուղթ՝ ատեստատ, վկայական, դիպլոմ և դրանց ներդիր» ,ինչպես նաև՝ «Հանրակրթության մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին՝ «Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում» :

Նաիրա Խաչատրյան

05.04.2025

Հաշվի առնելով այն,որ ըստ նոր ՀՊՉ -ի չկա այլևս անբավարար գնահատական առաջարկում եմ ընդհանրապես աշակերտը ստանա ավարտական վկայական ըստ քննության ստացած միավորի և չմնա վերաքննության։

Ռուզաննա Նալբանդյան

04.04.2025

1․Նախագծով, փաստորեն, հնարավորություն է տրվում սովորողներին անկախ քննություններին մասնակցելուց, ստանալ ավարտական փաստաթուղթ; 2․Վերաքննությունների ժամկետ սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել ուսուցիչների ամենամյա արձակուրդում գտնվելու հանգամանքը։

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: