Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ինգա Վարդանյան 01.04.2025 22:39:42 | 31․ ա կետը հարկավոր է վերանայել։ Ստացվում է, որ եթե սովորղը տարեկան գնահատկանը ստացել է 4, իսկ ավարտական քննությանը՝ 2(10 միավորից), ապա իր վկայականում պետք է դրվի 4։ Կարծում եմ կա հակասություն։ | Նախագծով առաջարկվում է 31-րդ կետով սահմանել, որ «Վերաքննություններին չմասնակցելու կամ որևէ առարկայի ավարտական քննություններից 1-7 միավոր (գնահատման 20 միավորային սանդղակից) ստացած լինելու դեպքում սովորողը ստանում է հիմնական կրթության վկայական և փոխադրվում է հաջորդ դասարան՝ տվյալ առարկայից կիսամյակային և տարեկան գնահատականների հիման վրա։» Սույն փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է հանրակրթության պետական նոր չափորոշչի տրամաբանությամբ: | |
2 | Սամվել Եսայան 03.04.2025 23:31:31 | Այն առարկանները, որոնք շաբաթական մեկ (34 ժամ) կամ երկու (68 ժամ) դասաժամով են անցնում, սովորողների բացակայությունները բացասական ազդեցություն են ունենում ուսման առաջադիմության վրա, սակայն առարկայի մասնագետները չեն կարողանում (օրենքի բացակայության պատճառով) բացակայած սովորողին, ով շատ է բացակայել, բայց 200 ժամը չի անցել, որևէ կերպ գիտելիքների ստուգման քննություն անցկացնել։ Հնարավոր է սովորողը ամբողջ 34 ժամն էլ բացակայի։ Օրենքում չկա այս բացը կարգավորող որևէ դրույթ։ Առաջարկում եմ 53-րդ կետում առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ․ Կիսամյակում, յուրաքանչյուր առարկայից 50% բացակայության դեպքում սովորողը հանձնում է քննություն այդ կիսամյակում անցած թեմաներից | ||
3 | Ռուզաննա Նալբանդյան 04.04.2025 09:28:07 | 1․Նախագծով, փաստորեն, հնարավորություն է տրվում սովորողներին անկախ քննություններին մասնակցելուց, ստանալ ավարտական փաստաթուղթ; 2․Վերաքննությունների ժամկետ սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել ուսուցիչների ամենամյա արձակուրդում գտնվելու հանգամանքը։ | Հայտնում եմ, որ վերաքննությունների ժամկետ է սահմանվել հուլիսի 2-8-ը, երբ ուսուցիչն ամենամյա արձակուրդում չի գտնվում: | |
4 | Նաիրա Խաչատրյան 05.04.2025 16:36:21 | Հաշվի առնելով այն,որ ըստ նոր ՀՊՉ -ի չկա այլևս անբավարար գնահատական առաջարկում եմ ընդհանրապես աշակերտը ստանա ավարտական վկայական ըստ քննության ստացած միավորի և չմնա վերաքննության։ | Չի ընդունվել՝ երեխայի լավագույն շահը հաշվի առնելով: | |
5 | Հովհաննես Ստեփանյան 06.04.2025 08:58:55 | 1) 31-րդ կետում՝ ա․ առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ․ «Վերաքննություններին չմասնակցելու կամ որևէ առարկայի ավարտական քննություններից 1-7 միավոր (գնահատման 20 միավորային սանդղակից) ստացած լինելու դեպքում սովորողը ստանում է հիմնական կրթության վկայական և փոխադրվում է հաջորդ դասարան՝ տվյալ առարկայից կիսամյակային և տարեկան գնահատականների հիման վրա։» Կարծում եմ վերաքննություններին սովորողի չմասնակցելը հակասում է «Կրթության մասին » ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասին՝ «Կրթական ծրագրի մակարդակների և որակավորման աստիճանների ավարտին և պետական ամփոփիչ ստուգման դրական արդյունքի հիման վրա համապատասխան ուսումնական հաստատությունը անձին շնորհում է տվյալ աստիճանը կամ որակավորումը հավաստող փաստաթուղթ՝ ատեստատ, վկայական, դիպլոմ և դրանց ներդիր» ,ինչպես նաև՝ «Հանրակրթության մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին՝ «Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում» : |