Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

11%89%

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վարչական դատավարությունում ներդնել գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության գրավոր ընթացակարգ։ Նշյալ փոփոխությունները ևս մեկ քայլ են ուղղված Վերաքննիչ վարչական դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը, արդարադատության որակի բարձրացմանը, դատական խնայողության երաշխավորմանը, գործերի ողջաիտ ժամկետներում քննության ապահովմանը։

Միևնույն ժամանակ, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է վճռաբեկ բողոքները վերադարձնելու հարցի լուծումը իրականացնել համապատասխանաբար Վճռաբեկ դատարանի վարչական կամ քաղաքացիական պալատի մեկ դատավորի կազմով։ Այս առումով, հարկ է նկատել, որ գործող քրեադատավարական կարգավորումներով նախատեսված է վճռաբեկ բողոքի վերադարձի հարցի լուծման նման իրավական հնարավարությունը, ինչը նույնպես բխում է դատաիրավական ոլորտում առաջադրված նպատակների կատարման անհրաժեշտությունից։

  • Քննարկվել է

    07.03.2025 - 22.03.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1232

Տպել

Առաջարկներ`

Կանանց իրավունքների տուն

22.03.2025

«Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպության մեկնաբանությունը․ Գործող կարգի համաձայն՝ ներկայումս դատարանների գերծանրաբեռնվածության արդյունքում վարչական գործերով ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվում է 1-1.5 տարի հետո: Բացի այդ, չնայած այն հանգամանքին, որ առաջին ատյանում քննությունն իրականացվել է գրավոր ընթացակարգով, այսինքն՝ առանց դատական նիստ հրավիրելու, այնուամենայնիվ, դատական նիստերը վերաքննիչ դատարանում կարող են հրավիրել բանավոր ընթացակարգով՝ նիստ հրավիրելով: «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը մտահոգություն է հայտնում գործերի քննության արդար դատաքննության խախտումներով պայմանավորված գործերի քննության անհիմն հետաձգումների ու ձգձգումների վերաբերյալ: Կազմակերպությունը լուրջ խնդիր է տեսնում քաղաքացիների՝ հատկապես ընտանեկան հիմնախնդիրներով ու մասնավորապես բռնությամբ պայմանավորված դեպքերի քննության անհարկի ձգձգումների վերաբերյալ: Օրինակ երեխաների բնակության վայրի որոշման և այլ գործերով քննությունն անցնում է հնարավոր ողջամտության սահմանները, տվյալ պարագայում խորացնելով երեխա-ծնող փոհարաբերության խզվածքը, բացի այդ, նաև իրադրության փոփոխության արդյունքում կայացված դատական ակտը ժամանակավրեպ է դառնում: Մինչդեռ գրավոր ընթացակարգի անցնելը, հնարավոր կդարձնի գործի քննության ընթացակագն առավել արագացնելու ու հասնելու դատարանների մատչելիության ու արդարադատության իրականացման երաշխավորված իրավունքների իրականացմանը։ «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը էական է համարում հետևյալը. Ներկայումս դատարաններում առկա գործով ներկայացված վճռաբեկ բողոքների 97% վերադարձվում են չհիմնավորված լինելու պատճառաբանությամբ: Այսինքն՝ դատարանների ծանրաբեռնվածությունը, այն է՝ առնվազն 6 (վեց) ամիս քննարկելուց հետո հետ էր վերադարձվում, որի արդյունքում նաև հնարավոր չէր լինում ընկալել, թե ինչ իրավական խնդիր կամ բացթողում է, որ անհնար է դարձնում ներկայացված վճռաբեկ բողոքի քննությունը: Նկատի ունենալով, որ նշված գործերի հետ վերադարձների քանակը ևս շատ է, ուստի տրամաբանորեն նշված որոշման ընդունմանը ներգրավվել բոլոր դատավորներին իրենց կազմով՝ անիմաստ է: Այսպես, նկատի ունենալով, որ վճռաբեկ դատարանում գործի քննությունը կատարվում է կոլեգիալ կազմով, սակայն, նախագահող դատավորն է զեկուցում բողոքի էությունն ու քննության անձը, ուստի էական ենք համարում նշված գործընթացը, այն է՝ ներկայացված վճռաբեկ բողոքը հետ վերադարձնելու որոշումը միանձնյա կայացնելը: Վերը նշվածը հնարավորություն կընձեռի նաև ֆինանսական առումով էականորեն թոթափել պետական բյուջեի ծախսերը: Լրացուցիչ անհրաժեշտ ենք համարում նշել, որ ընտանեկան խնդիրներով ու ընտանեկան բռնությամբ գործերի քննությունները պահանջում են հրատապություն, արագ արձագանքում սեղմ ժամկետներում լուծում, որը հույս ենք հայտնում կապահովվի առաջարկվող փոփոխությամբ:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

11.03.2025

Կառուցողական առաջարկ Հարգելի ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia, առաջարկում ենք կրճատել պետական մարմինները, պետական մարմինների գործառույթները: Որքան քիչ լինեն պետական մարմինները կամ պետական մարմինների գործառույթները, այնքան քիչ վարչական ակտեր կկազմվեն, վարչական ակտերը կնվազեն, որի արդյունքում կնվազեն նաև դրանց բողոքարկման քանակը, ինչը կնպաստի դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը, էական ազդեցությունն ունենալով նաև արդարադատության արդյունավետության և որակի վրա:

Արտակ Պողոսյան

08.03.2025

Նախարարության ոչ վայել նախագիծ։ Զուրկ է որևէ հիմնավորումից, խաթարված է արդարադատության․ անձի անմեղության կանխավարկածի, հակասում է մարդու իրավունքների պաշտպանության Ժենևյան կոնվենցիային և այլ։ Եվ կարևորը, ոչ թե բխում է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2021-2026 թվականների ռազմավարությունից, այլ հակասում է։

Տեսնել ավելին