Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
8 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Վաղարշակ Գրիգորյան 22.02.2025 09:44:47 | Անշուշտ անհրաժեշտ նախագիծ է։ Բայց պետք է գիտակցել որ պարտադիր կրթությունից դուրս մնալու պատճառները տարբեր են։ Մասնավորապես ավագ օղակում հիմնական պատճառը այն է որ երեխաների մի մասը ստիպված է աշխատել ընտանիքին օգնելու համար, ինչն էլ հենց հանգեցնում է պարտադիր կրթությունից դուրս մնալուն։ Այս խնդրի լուծման համար կարելի է մշակել մի շարք քայլեր, օրինակ՝ ապահովել ճկուն ուսուցման ծրագրեր, որոնք թույլ կտան աշխատող երեխաներին համատեղել կրթությունն ու աշխատանքը, կիրառել նյութական աջակցության ծրագրեր սոցիալապես անապահով ընտանիքների համար, որպեսզի երեխաների դպրոց հաճախելը չդառնա լրացուցիչ ֆինանսական բեռ։ | Շնորհակալություն, ընդունվել է ի գիտություն: | |
2 | Սուսաննա Եսայան 22.02.2025 16:33:32 | Շատ կարևոր և հրաշալի նախագիծը։ Պարտադիր կրթությունից դուրս մնացած և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող երեխաների բացահայտման ուղղությամբ աշխատանքները կբարելավեն նման երեխաների կրթության գոնե մինիմում մակարդակը ապահովելու համար, քանի որ յուրաքանչյուր բնագավառում գրագետ սերունդ է պետք։ Առաջարկում եմ, որ հաշվառումն ու հսկողությունը մեծացնել՝ այդպիսի բոլոր երեխաներին բացահայտելու համար, հսկողությունը լինի մշտապես և բացատրական աշխատանքներ տարվեն թե՛ ծնողների, թե՛ երեխաների հետ։ | Շնորհակալություն, ընդունվել է ի գիտություն: | |
3 | Արմեն Մելքոնյան 23.02.2025 19:22:29 | Հիմնականում դրական եմ արտահայտվում նախագծի վերաբերյալ, բայց ունեմ որոշակի դիտարկումներ: Օրենքի փոփոխությամբ մենք հնարավոր է չտեսնենք իրական պատկերը կամ բացակայությունների քանակը չնշվի էլեկտրոնային մատյաններում: Հատկանշական է, որ շատ աշակերտներ թերի կրթություն են ստանում կամ բացակայում են պատանի հասակում աշխատելու պատճառով: Անհրաժեշտ է գտնել լուծումներ պարտադիր միջնակարգ կրթություն ստանալն իրապես ապահովագրելու նպատակով: Ստեղծել օրենսդրական ակտեր, որոնք առաջնահերթությունը կտան աշակերտների կրթություն ստանալու իրավունքին: Օրնակ աշխատանքի ընդունվելու պարտադիր պայման կլինի աշակերտի միջնակարգ կրթության ատեստատ ունենալը: Մյուս կողմից կրթության հասանելիության անհրաժեշտության նպատակով անհաժեշտ է օրենքի մշակում, որով հնարավոր կդառնա կրթության կազմակերպումը օրինակ երեկոյան և հեռավար եղանակով: Այս կարգավորումը թույլ կտա աշակերտներին և ծնողներին շահագրգիրռ դառնալ կրթության իրավունքի իրացման գործում: | Շնորհակալություն, ընդունվել է ի գիտություն: | |
4 | Գոհար Պետրոսյան 24.02.2025 19:44:14 | Նախագծերից իմ համար առաջնային է։ Տարբեր պատճառներով կրթությունից դուրս մնացած երեխաների համար իմ կարծիքով անհրաժեշտ է ապահովել ուսումը շարունակելու հնարավորություններ։Այդ նպատակով առաջարկում եմ հետևյալ քայլերը՝ Օնլայն ուսուցում կազմակերպել, որը հնարավորություն կտա երեխաներին սովորել հեռավար կամ հիբրիդային ձևաչափով։ Կրթական կենտրոնների ՝ հատուկ տարածքների,ստեղծում, որտեղ կրթությունից դուրս մնացած երեխաները կարող են վերադառնալ ուսումնական գործընթացին։ Այս լուծումները կօգնեն երեխաներին հեշտությամբ վերադառնալ կրթության դաշտ և ստանալ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ։ | Շնորհակալություն, ընդունվել է ի գիտություն: | |
5 | Գայանե Մկրտումյան 25.02.2025 16:37:36 | Եթե հաշվի առնենք,որ ցանկացած պետության բարգավաճման և առաջընթացի հիմքը դա կրթված և զարգացած սերունդն է, ապա դժվար է գերագնահատել այս նախագծի կարևորությունը։ Կցանկանայի, որ նախագծում հատուկ ուշադրություն դարձվի այն դեպքերին, երբ ծնողը որոշ հանգամանքներից ելնելով համաձայնության է գալիս դպրոցի տնօրենության հետ և երեխան հիմնականում բացակայելով դասերից, փաստացի կրթություն չստանալով՝ստանում է ավարտական վկայական։ Առաջարկում եմ նման դեպքերը բացառելու համար օրենքի նախագծում ներառել նաև քրեական պատասխանատվության մասին հոդված, քանի որ դա հանդիսանում է հանցագործություն և՛ երեխայի, և՛ պետության նկատմամբ։ | Շնորհակալություն, ընդունվել է ի գիտություն: | |
6 | Աստղիկ Հակոբյան 25.02.2025 21:48:07 | Շատ տեղին է իրավական ակտերի կարգավորումը,հատկապես 1֊ին և 3-րդ քննաշրջաններին մասնակցելու թույլտվությունը դրսեկների և քրեակատարողական հիմնարկներում գտնվողների համար։ Դրսեկության պատճառ կարող է հանդիսանալ նաև առողջական վիճակի վաթարացման պատճառով արտերկրում բուժում ստանալը,ուստի այս նախագծի հաստատման պարագայում խոչընդոտները կհարթվեն նման իրավիճակներում հայտնվածների համար։ Իսկ քրեակատարողական հիմնարկներում գտնվողների համար ևս դրական կարող է անդրադառնալ պետության կողմից համահավասար մոտեցում դրսևորելը բոլոր դիմորդների համար,ովքեր ցանկանում են կրթություն ստանալ։ | Շնորհակալություն, ընդունվել է ի գիտություն: | |
7 | Կարինե Մադաթյան 26.02.2025 10:01:20 | Բարձ դասարանների աշակերտների մոտ նկատվում այն միտումը, որ նրանք դպրոց հաճախելու հետ մեկ տեղ աշխատում են և,օգնում իրենց ծնողներին ,բայց միաժամանակ մեծ ցանկություն ունեն սովորելու։Այդ իսկ պատճառով առաջարկում եմ ստեղծել երեկոյան ուսուցում որպեսզի այդ երեխաները դուրս չմնան կրթությունից։Քանի որ միջնակարգ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին։Եվ պետք պարտադիր պահանջ լինի կրթված ,խելացի սերունդ ունենալ։ | Շնորհակալություն, ընդունվել է ի գիտություն: | |
8 | Աննա Անտոնյան 26.02.2025 17:52:27 | Աննա Անտոնյան Շատ կարևոր նախագիծ է:Առաջարկում եմ ուսումնական հաստատություններին կից բացել կիրակնօրյա դպրոցներ,որտեղ ուսուցիչը կկարողանա խտացված գրաֆիկով աշխատել կրթությունից դուրս մնացած սովորողի հետ՝ բաց թողնված թեմաները լրացնելու նպատակով: | Շնորհակալություն, ընդունվել է ի գիտություն: | |
9 | Ռուզան Նիկոյան 01.03.2025 01:29:43 | Ուսումնասիրելով նախագիծը և հիմնավորումը, կատարել եմ որոշակի դիտարկումներ, որի արդյունքում ներկայացնում եմ մի քանի առանցքային առաջարկություններ: 1.Վաղ միջամտության և ընտանիքների աջակցության համակարգի ներդրում. Առաջարկվում է ներդնել համակարգված վաղ միջամտության և ընտանիքների աջակցության մեխանիզմներ, որոնք կենտրոնացած կլինեն երեխաների կրթությունից դուրս մնալու ռիսկերի վաղ հայտնաբերման և կանխարգելման վրա։ Այս համակարգը պետք է ներառի ուսուցիչների, հոգեբանների և սոցիալական աշխատողների համագործակցությունը, ինչպես նաև ծնողների հետ պարբերական աշխատանքը և աջակցության ծրագրերը: 2.Համայնքային և միջգերատեսչական համագործակցության խթանում. Անհրաժեշտ է խթանել համայնքային և միջգերատեսչական համագործակցությունը՝ ապահովելով կրթական, սոցիալական և առողջապահական ծառայությունների համադրված աշխատանքը։ Այս նպատակով առաջարկվում է ստեղծել համակարգված աշխատանքային խմբեր և ներգրավել համայնքային կազմակերպություններին՝ երեխաների կրթական իրավունքների պաշտպանության գործում: 3.Անհատական մոտեցման և հաշվետվողականության ապահովում. Առաջարկվում է ապահովել անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխայի կրթական կարիքներին՝ մշակելով անհատական կրթական ծրագրեր և տրամադրելով հոգեբանական աջակցություն։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ուժեղացնել հաշվետվողականության մեխանիզմները՝ ապահովելով ծրագրի թափանցիկությունն ու արդյունավետությունը։ | Շնորհակալություն, ընդունվել է ի գիտություն: | |
10 | Լուսինե Համբարձումյան 01.03.2025 13:47:09 | Առաջարկում եմ կարգի մեջ մտցնել կետ, որը կսահմանի հստակ և չափելի պատասխանատվություն այն ծնողների նկատմամբ, ովքեր չեն իրացնում իրենց երեխաների կրթության իրավունքը՝ մասնավորապես առաջին դասարանցիների մասով , քանի որ, անկախ բացակայությունների քանակից, նրանք փոխադրվում են երկրորդ դասարան: | Շնորհակալություն, ընդունվել է ի գիտություն: | |
11 | Նաիրա Մեսրոպյան 04.03.2025 22:32:29 | Հարգելի՛ հասցեատերեր, ամենայն հարգանքով հանդերձ, ընդունելով և կարևորելով պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, ցանկանում եմ իմ կարծիքը հայտնել նշված կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի վերաբերյալ։ Այսպես, նախագծով սահմանվել է, որ Պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող համարվելու համար բավարար է ոչ միայն մեկ ամսվա ընթացքում 6 աշխատանքային օր անընդմեջ սովորողների՝ ուսումնական հաստատություն չհաճախելը, այլ նաև ամսվա համար գումարային հաշվարկով 10 աշխատանքային օրից ավելի չհաճախելը։ Սակայն գտնում եմ, որ այդ նախագծով պետք է սահմանվեր այլ, տարբերվող օրեր այն սովորողների համար, որոնք ուսումնական հաստատություններ չեն հաճախում հարգելի պատճառներով, օրինակ՝ առողջական խնդիրներ ունենալով պայմանավորված։ Նշված կարծիքը հիմնավորելու համար նշեմ, որ վերջին տարիների ընթացքում ամբողջ աշխարհում և մասնավորապես՝ ՀՀ-ում մեծացել է տարբեր վարակների թիվը և դրանցով վարակվելու հնարավորությունը՝ առավելապես փոքրահասակների շրջանում (հիմք՝ ԱՀԿ-ի և ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած տարեկան հաշվետվություններն ու ցուցանիշները)։ Ընդ որում, վերջին շրջանում տարածված հիվանդություններով վարակվելու դեպքում ապաքինվելը, ինչպես նաև այլ անձանց վարակելու հնարավորության բացառումը տևում է երկարատև ժամանակ՝ որոշ դեպքերում մեկ ամիս։ Դրանով պայմանավորված սովորողները չեն կարողանում հաճախել հաստատություններ հարգելի պատճառներով։ Ավելին, նշեմ, որ նույնիսկ աշխատողների իրավունքների պաշտպանության համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է ավելի լայն հնարավորություն, այն է՝ աշխատողին պատճառով աշխատանքից ազատելու համար սահմանվել են աշխատանքից բացակայելու տարբեր օրերի քանակ՝ սովորական պայմաններում մեկ լրիվ աշխատանքային օր, իսկ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվել դեպքում՝ ավելի քան վեց ամիս անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 180 օր բացակայելու դեպքում։ Ասպիսիով, գտնում եմ, որ անհրաժեշտ է հարգելի պատճառներով, օրինակ՝ առողջական խնդիրներով պայմանավորված ուսումնասական հաստատություններ չհաճախող սովորողների համար պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող համարելու համար նախագծով սահմանել այլ՝ առավել շատ օրերի քանակ, քան սովորական պայմաններում, անհարգելի չհաճախող սովորողների համար և այն սահմանել ոչ թե ամսական կտրվածքով, այլ տարեկան, քանի որ նպատակահարմար չեմ գտնում առաջադիմություն ունեցող, սակայն, օրինակ՝ ամսվա կտրվածքով 11 աշխատանքային օր ուսումնասկան հաստատություն չհաճախած սովորողին համարել պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող։ | Շնորհակալություն, ընդունվել է ի գիտություն: | |
12 | Նարինե Հովհաննիսյան 06.03.2025 18:02:07 | Առաջարկվող քայլեր 1. Հետազոտություն և տվյալների հավաքագրում • Համագործակցություն համայնքային ինքնակառավարման մարմինների, կրթական հաստատությունների և սոցիալական ծառայությունների հետ՝ ռիսկային խմբում գտնվող երեխաների նույնականացման համար: • Տվյալների բազայի ստեղծում՝ ներառելով երեխաների կրթական պատմությունը, սոցիալական վիճակը, ընտանիքի կարիքները և դուրս մնալու պատճառները: 2. Ռիսկային խմբերի դասակարգում և պատճառների վերլուծություն • Տնտեսական գործոններ (կարիքավոր ընտանիքներ, ծնողների գործազրկություն, արտագաղթ, երեխաների աշխատանքով ծանրաբեռնվածություն): • Սոցիալական գործոններ (ծնողների անտարբերություն, ընտանիքում բռնություն, անբարենպաստ միջավայր): • Կրթական գործոններ (դպրոցական անտեսվածություն, ուսման դժվարություններ, անհատի կարիքների չբավարարվածություն, համադպրոցական միջավայրի խնդիրներ): 3. Հասանելի կրթական հնարավորությունների ստեղծում • Կրթական վերաինտեգրման ծրագրեր՝ դասընթացներ բաց թողած երեխաների համար՝ անհատական ուսուցման պլաններով: • Օժանդակություն ընտանիքներին՝ սոցիալական աջակցություն, ծնողների իրազեկման ծրագրեր կրթության կարևորության վերաբերյալ: • Հեռավար ուսուցման և ճկուն կրթական մոդելների ներդրում՝ հատկապես այն երեխաների համար, ովքեր չեն կարող մասնակցել սովորական դասերին: 4. Համայնքային ներգրավվածություն և իրազեկում • Հասարակության իրազեկման արշավներ՝ կրթության կարևորության, երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ: • Կամավորական ցանցի ձևավորում՝ ուսուցիչների, հոգեբանների և սոցիալական աշխատողների ներգրավմամբ, ովքեր կաջակցեն երեխաներին կրթական ճանապարհին: 5. Կանխարգելիչ մեխանիզմների ներդրում • Անհատական խորհրդատվություններ և հոգեբանական աջակցություն՝ կրթությունից դուրս մնալու պատճառները հաղթահարելու համար: • Մշտադիտարկում և վերահսկողություն՝ ապահովելով, որ վերաինտեգրված երեխաները շարունակեն ուսումը: Եզրակացություն Այս ծրագիրը կօգնի կանխարգելել կրթությունից դուրս մնալու դեպքերը, աջակցել ռիսկային խմբերին և ապահովել կրթական հնարավորությունների մատչելիություն բոլոր երեխաների համար՝ նպաստելով նրանց ապագա բարօրությանը: | Շնորհակալություն, ընդունվել է ի գիտություն: |