Հիշել նախագիծը

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

89%11%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

««ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

Սննդի միջոցով փոխանցվող հիվանդությունների թվի աճի և մարդու օրգանիզմի վրա բացասական հետևանքների վաղ հայտնաբերման համար, անհրաժեշտ է սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվելիք բարեփոխումները նպատակաուղղված լինեն նաև արագ արձագանքման արդյունավետ  միջոցառումների կիրառմանը՝ սննդի հետ կապված ռիսկերը նվազագույնի հասցնելու և սպառողների առողջության և իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու նպատակով:

Վերջին տասնյամակում Հայաստանում գրանցվել են սննդային ճանապարհով փոխանցվող մի շարք հիվանդություններ և սննդային թունավորումներ, որոնց նկատմամբ առավել խոցելի են 65 և բարձր տարիքի անձինք, երեխաները, հղիները, այլ հիվանդությունների պատճառով թուլացած իմունային համակարգ ունեցող մարդիկ։

««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  մշակումը պայմանավորված է 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ Կառավարության որոշման N 2 հավելվածի 1.3 կետի կատարման անհրաժեշտությամբ:

 Ներկայումս գործող ընթացակարգով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Լիազոր մարմնի) հնարավորություն չունի մարդու կյանքի և առողջության համար վնասակար սննդամթերքի հիմնավոր կասկածների դեպքում արագ և ժամանակին ձեռնարկել համապատասխան վերահսկողական միջոցառումներ, ինչի արդյունքում ձեռնարկված միջոցառումները հաճախ լինում են ժամանակավրեպ՝ նպաստելով աղտոտման աղբյուրների տարածմանը։ Ներկայումս մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր արտադրանքի (ուղեկցող փաստաթղթերի, սերտիֆիկատի, հայտարարագրի, մակնշման բացակայություն, ժամկետանց, անհայտ ծագման) հիմնավոր կասկածների դեպքում, Լիազոր մարմնի կողմից վերահսկողական աշխատանքներ ձեռնարկելու համար անհրաժեշտ են Լիազոր մարմնի հրամանն ու տնտեսավարող սուբյեկտի ստորագրությունը, նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքները, ինչը ժամանակատար է և կարող է հանգեցնել մարդու կյանքի կամ առողջության համար բացասական հետևանքների:

Հետևաբար ներկայացվող կարգավորումները միտված են հանրային առողջության ապահովմանը և կնպաստեն սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերի նվազեցմանը:       

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերի դեպքում ապահովել արագ և արդյունավետ արձագանք՝ կանխելով աղտոտման աղբյուրի տարածումն ու մարդու կյանքին և առողջությանն սպառնացող հնարավոր հետևանքները:

 Այն նպատակաուղղված է պաշտպանել հանրային առողջությունը՝ ապահովելով ռիսկերի մեղմմանը, աղտոտման  աղբյուրների բացահայտմանն ու հետագա վնասների կանխմանն ուղղված արագ գործողությունների կիրառումը: 

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագծի ընդունումը  բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf :

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

  1. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի  ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում: 

  1. Ակնկալվող արդյունքը

 ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ Լիազոր մարմինը հնարավորություն կունենա սննդային գործոնով պայմանավորված թունավորումների կամ վտանգավոր սննդամթերքի կասկածների դեպքում իրականացնել համապատասխան վերահսկողական միջոցառումներ՝ ուղղված  ռիսկերի մեղմմանը, աղտոտման  աղբյուրների վաղ բացահայտմանն ու հետագա վնասների կանխմանն ուղղված արագ գործողությունների կիրառմանը:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    06.02.2025 - 23.02.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1277

Տպել