Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

71%29%

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Անահիտ Անտոնյան 27.01.2025 21:28:51 Առաջարկում եմ նախագծում հավելվածը 9.1-ին կետից հետո լրացվող 9.2-րդ կետում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ քաղաքացին ներկայացնի տեղեկատվություն, ոչ թե տեղեկանք, իսկ զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատը տեղեկատվության իսկությունը ճշտի ուսումնական հաստատությունից կամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Նպատակը այն է, որ քաղաքացու վրա անիմաստ չդրվի փաստաթուղթ(տեղեկանք) ներկայացնելու պարտականություն այն պարագայում, երբ առանց այդ էլ այդ տեղեկանքի իսկությունը (դրանում պարունակվող տեղեկատվությունը)հետագայում ստուգվելու է։ Հետևաբար միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով՝ այն է տեղեկանք ներկայացնելով, նպատակահարմար չէ, չի բխաւոմ պատշաճ վարչարարության սկզբունքներից։ Չի ընդունվել Զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատը կամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը չունեն համապատասխան գործիքակազմ՝ քաղաքացիների օտարերկյա բուհում սովորելու տեղեկատվությունը ճշտելու համար, իսկ օտարերկյա բուհերը համապատասխան տեղեկատվությունը երրորդ կողմերին կամ չեն տրամադրում կամ արձագանքում են շատ ուշ ժամկետներում, որը հնարավորություն չի տալիս սահմանված ժամկետներում ունենալ համապատասխան տեղեկանքները:
2 Մարինա Աթաբեկյան 06.02.2025 21:22:53 Ողջունում եմ այս օրենքը, հատկապես 9․1-ին կետում կրթաթոշակի պայմանի հանումը, քանի որ որոշ առաջատար համալսարաններ տրամադրում են կրթաթոշակը ֆինանսական դրությունից կախված, այլ ոչ թե ակադեմիական նվաճումներից, իսկ որոշները չունեն 70% կամ ավելի զեղչով ընդունվելու հնարավորություն։ Առաջարկում եմ հստակեցնել 13-րդ կետում մեկ անգամ դիմելու լրացումը, քանի որ հարց է առաջանում․ եթե ուսանողը ուներ տարկետում 7-րդ կամ 8-րդ կետերով և ստացել էր ևս մեկը 9․1-ին կետով (13-րդ կետի առաջին մաս), կարո՞ղ է նա ևս մեկ անգամ ստանալ տարկետում, բայց արդեն 13-րդ կետի երկրորդ մասով (ավելի բարձր վարկանիշ ունեցող համալսարան է ընդունվել)։ Մասմաբ է ընդունվել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 13-րդ կետը ունի մեկ մաս, և մեկ անգամ դիմելու պայմանը վերաբերվում է 13-րդ կետով սահմանված բոլոր դեպքերի համար:
3 Անահիտ Չոմարյան 08.02.2025 15:34:31 Հաշվի առնելով տարբեր բուհերում ընդունելության տարբեր ժամկետների առկայությունը, սույն կարկավորմամբ քաղաքացին հնարավորություն է ստանում օգտվել տարկետման իրավունքից, ինչը կարգի կատարելագործման ցուցիչ է։ Առաջարկում եմ Համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը (իսկ ընդունելության ավելի ուշ ժամկետների դեպքում՝ տվյալ բուհից տեղեկանք ընդունվելու ժամկետների մասին) կոմիսարիատներին տրամադրվի ինքնաշխատ եղանակով։ Չի ընդունվել Համապատասխան տեղեկանքները զինվորական կոմիսարիատներին բուհերի կողմից ինքնաշխատ եղանակով ներկայացնելու գործիքակազմ առկա չէ
4 Աննա Պողոսյան 09.02.2025 20:54:53 Լրացումները ողջունելի են, որովհետև 9.1-ի փոփոխումը հնարավորություն է տալիս խուսափել մասնավոր ֆինանսավորողի փնտրտուքից։ Կարծում եմ լավագույն բուհեր ընդունված երեխաներին պետք է ֆինանսական աջակցություն տալ հայրենիք վերադառնալու պայմանով։ Վերաբերելի չէ