2024 թվականին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում տեղացած կարկտի հետևանքով տուժած և գյուղատնտեսական վարկեր ունեցող տնտեսավարողների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«2024 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ ԿԱՐԿՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ
ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը։
2024 թվականին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում տեղացած կարկտի հետևանքով տուժած և գյուղատնտեսական վարկեր ունեցող տնտեսավարողների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացումը պայմանավորված է մարզերում տեղացած կարկտի հետևանքով տուժած և գյուղատնտեսական վարկեր ունեցող տնտեսավարողների վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորմամբ վարկառու տնտեսավարողների վարկային բեռի թեթևացման անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։
2024 թվականին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում տեղացած կարկտի հետևանքով մարզերում գյուղատնտեսական գործունեություն ծավալող տնտեսավարողների կրած վնասների հետևանքով առաջացել են խնդիրներ առկա գյուղատնտեսական վարկերի գծով պարտավորությունները կատարելու ուղղությամբ։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։
Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արդյունավետության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրայի ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդի տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նպատակ է դրվել շարունակել սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները՝ ապահովելով մատչելի ֆինանսական ռեսուրսներ։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացում» առաջնահերթությունում կարևորվում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանն ուղղված ծրագրերի իրականացումը։
Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծով առաջարկվող ծրագրի հիմնական նպատակն է` 2024 թվականին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում տեղացած կարկտի հետևանքով տուժած և գյուղատնտեսական վարկեր ունեցող տնտեսավարողների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման միջոցով մեղմել կրած վնասները, բարելավել վարկավորման պայմանները, նախադրյալներ ստեղծել վարկային պարտավորությունների կատարման համար և նպաստել տուժած տարածքներում գյուղատնտեսական ոլորտի արտադրության կազմակերպման շարունակականության ապահովմանը։
Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի այն տնտեսավարողները, որոնք ունեն գործող գյուղատնտեսական վարկեր (ֆինանսական կառույցին դիմելու պահին գյուղատնտեսական վարկի մայր գումարի մնացորդը 5 մլն դրամից ավելի է) և որոնց ցանքատարածություններում և այգետարածքներում գյուղատնտեսական մշակաբույսերին կամ բազմամյա տնկարկներին հասցված վնասը կազմել է 50-100 %.
Սուբսիդավորման ենթակա են միայն այն վարկառուներին տրամադրված գյուղատնտեսական վարկերի (այլ նշանակության վարկերը ծրագրում չեն ներառվում) տոկոսադրույքները, որոնք Ֆինանսական կառույցի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքներով նպատակային են օգտագործվել (ագրոպարենային ոլորտում ընդգրկված բնագավառներում)․
Ծրագրի շրջանակում սուբսիդավորվող վարկը չպետք է հանդիսանա պետական աջակցության այլ ծրագրերով սուբսիդավորվող վարկ (ճշգրտման գործառույթը վերապահվում է վարկատու Ֆինանսական կառույցին), ինչպես նաև ծրագրին չեն կարող մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշման շրջանակում 2024 թվականին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների դիմաց աջակցություն ստացած տնտեսավարողները։
Ծրագրի պայմաններն ու ընթացակարգը․
- մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը վարկառուները դիմում են իրենց վարկատու Ֆինանսական կառույցներին՝ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով։ Դիմումին կից ներկայացվում է՝
ա․ համայնքի ղեկավարի կողմից տրված և մարզպետի կողմից հաստատված տեղեկանքը, որ վարկառուի ցանքատարածություններում կամ այգետարածքներում գյուղատնտեսական մշակաբույսերին կամ բազմամյա տնկարկներին հասցված վնասը կազմել է 50-100 %,
բ․ համայնքի ղեկավարի կողմից տրված հավաստող տեղեկանք, որ վարկառուն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշման շրջանակում 2024 թվականին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների դիմաց աջակցություն չի ստացել (չի ստանալու)․
- ծրագրի շրջանակում մասնակի սուբսիդավորվում է միայն 5 մլն դրամից ավելի (5 մլն դրամը չի ներառվում ծրագրում) վարկի մայր գումարի մնացորդ (Ֆինանսական կառույցին դիմելու պահին) ունեցող վարկառուների գյուղատնտեսական վարկերը․
- վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի՝ 6 տոկոսային կետով՝ վարկառուի կողմից իրականացված փաստացի մարումների հիման վրա, առավելագույնը 6 ամիս ժամկետով․
- վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հետ կապված Ֆինանսական կառույցների կողմից այլ ծառայությունների համար վճարներ չեն գանձվում (սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն).
- վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են Ֆինանսական կառույցները.
- վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ԳՖԿ-ի կողմից փոխանցվում է Ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին՝ տվյալ Ֆինանսական կառույցի` սուբսիդավորման հայտի հիման վրա: Հայտի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ԳՖԿ-ի և տվյալ Ֆինանսական կառույցի միջև կնքվողպայմանագրով: Պայմանագրի օրինակելի ձևը մշակում է ԳՖԿ-ն՝ համաձայնեցնելով Նախարարության հետ.
- Ֆինանսական կառույցը վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերը սկսում է ներկայացնել ԳՖԿ-ին 2025 թվականի հունվար ամսին՝ ներառելով դեկտեմբեր ամսվա սուբսիդավորման ենթակա գումարները: Ֆինանսական կառույցը նախորդ ամսվա վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ԳՖԿ-ին է ներկայացնում ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: Հայտի հետ միասին (տվյալ վարկառուի համար առաջին անգամ ներկայացվող) Ֆինանսական կառույցը ԳՖԿ-ին է ներկայացնում նաև գրավոր հավաստում, որ վարկառուի ծրագրի շրջանակում սուբսիդավորվող վարկը չի հանդիսանում պետական աջակցության այլ ծրագրերով սուբսիդավորվող վարկ, ինչպես նաև ծրագրի 7-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկանքները: ԳՖԿ-ն հայտը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Ֆինանսական կառույցի հետ ճշգրտում է հայտերը, ստուգում է ծրագրի պահանջներին համապատասխանությունը և դրական եզրակացությամբ ներկայացնում Նախարարություն․
- ծրագրի շրջանակում վերջին սուբսիդավորման հայտը պետք է ներկայացվի 2025 թվականի մայիս ամսվա համար․
- վարկառուի կողմից ծրագրի պայմանների չպահպանման կամ ներկայացված կեղծ տեղեկատվություն ի հայտ գալու դեպքում Ֆինանսական կառույցը պարտավոր է վարկառուի գործող վարկը հանել վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից: Մինչ այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման (սուբսիդավորված գումարի վերադարձը ԳՖԿ-ին իրականացնում է Ֆինանսական կառույցը մեկամսյա ժամկետում): Ֆինանսական կառույցը ԳՖԿ-ի հետ կնքվող պայմանագրով սահմանված ձևաչափով և ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի ԳՖԿ-ին։ ԳՖԿ-ն ամսական պարբերականությամբ ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Նախարարություն:
«2024 թվականին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում տեղացած կարկտի հետևանքով տուժած և գյուղատնտեսական վարկեր ունեցող տնտեսավարողների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով 2025 թվականի համար Էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին և կկազմի շուրջ 50 մլն դրամ։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Սույն նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը։ Ծրագրի իրականացման արդյունքում՝ կարկտի հետևանքով տուժած մարզերում հնարավորություն կստեղծի վարկառուների տնտեսությունների կայունացման և գյուղատնտեսական ոլորտի արտադրության կազմակերպման շարունակականության համար:
-
Տևողություն
15.11.2024 30.11.2024 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 620
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: