Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը սահմանելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 ՈՐՈՇՈՒՄ

 

 _______________ 2024 թվականի N ______ -Ն

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ3» կետով և և 15-րդ հոդվածով` Կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                    Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

«     » --------------------------- 2024թ.

ք.Երևան                       

 

Հավելված

Կառավարության

2024 թվականի ___________  ___   - ի

N          - Ն որոշում

ԿԱՐԳ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. 1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման հետ կապված հարաբերությունները։
  2. Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման համար հիմք են հանդիսանում՝
  • բնակչության համար վարակի կամ համաճարակային ներուժ ունեցող հիվանդությունների կանխագելման անհրաժեշտությունը,
  • վայրի կամ ընտանի կենդանիների համաճարակային հիվանդությունների կանխագելման անհրաժեշտությունը,
  • անասնապահությանը վնաս պատճառելու սպառնալիքի առաջացման կանխարգելման անհրաժեշտությունը,
  • կենդանական աշխարհի գոյություն ունեցող էկոլոգիական հավասարակշռության խախտման և բացասական ազդեցության կանխարգելման անհրաժեշտությունը։
  1. Կենդանիների քանակի կարգավորմանն ենթակա են՝

1)  վայրի կենդանիները, որոնք վնաս են հասցնում կամ կարող են վնաս հասցնել բնակչության առողջությանը կամ մարդկանց կյանքին,

2)  վայրի կենդանիները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների), որոնք վնաս են հասցնում կամ կարող են վնաս հասցնել անասնապահությանը,

3) վայրի կենդանիների ինվազիվ տեսակները, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական լիազորված մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին),

4) վայրի կենդանիները, (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) որոնց քանակը կարող է խախտել էկոհամակարգերի էկոլոգիական հավասարակշռությունը,

        5) վայրի կենդանիները, որոնք հանդիսանում են վայրի կամ ընտանի կենդանիների համաճարակային հիվանդությունների կրողներ և տարածողներ:

  1. Վայրի կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման համար հիմք է հանդիսանում «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված սուբյեկտների կողմից ներկայացրած ուսումնասիրության արդյունքները:
  2. Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիների քանակի կարգավորման միջոցառումներ իրականացնելու իրավունք են ձեռք բերում լիազորված մարմնի հետ պայմանագիր կնքած որսի իրավունք ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական  անձինք:
  3. Յուրաքանչյուր կենդանատեսակի կենսաբանական կամ ֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված՝ վայրի կենդանիների քանակի կարգավորման միջոցառումներն իրականացվում են որսորդության, ձկնորսության կամ հավաքի եղանակով:

 

  1. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
  2. Հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ կետով սահմանված դեպքերը և «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված սուբյեկտների կողմից ներկայացրած ուսումնասիրության արդյունքները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ անցկացվում են վայրի կենդանիների առանձին տեսակների քանակը կարգավորող միջոցառումներ:
  3. Վայրի կենդանիների առանձին տեսակների քանակը կարգավորող միջոցառումների անցկացնելու մասին կառավարության որոշմամբ հստակ սահմանվում են.
  • քանակի կարգավորմանն ենթակա կենդանիների տեսակի անվանումը,
  • կենդանիների քանակը,
  • միջոցառումների իրականացման վայրը,
  • միջոցառումների իրականացման ժամկետը,
  • կենդանիների քանակի կարգավորման միջոցառման եղանակը (որսորդություն, հավաք, ձկնորսություն),
  • որսի թույլատրելի ձևերը, միջոցները, մեթոդները և գործիքները,
  • «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սուբյեկտների կողմից տրամադրված միջոցառումների իրականացման հիմնավորումը,
  • պետական կամ չարգելված այլ միջոցներից կենդանիների քանակի կարգավորման միջոցառումն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հատկացվող գումարի չափը, հատկացման կարգն ու պայմանները
  • Վայրի կենդանիների առանձին տեսակների կենսաբանական կամ ֆիզիոլոգիական առանձնահատկություններից պայմանավորված, ելնելով խնդրի լուծման անվտանգությունից կարող են սահմանվել հստակ միջոցառումներ, դրույթներ և կագավորումներ (որսի անցկացման, դրա արդյունքի կենդանական նյութի և արգասիքների կառավարման, ներառյալ՝ օգտագործման, մնացորդների վերացման (թաղման, այրման, ախտահանման):
  1. Վայրի կենդանիների առանձին տեսակների քանակի կարգավորման միջոցառումներն անցկացնելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 աշխատանաքային օրվա ընթացքում որսի իրավունք ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք (այսուհետ՝ հայտատու) հայտ են ներկայացնում լիազորված մարմին՝ համաձայն Ձև 1-ի:
  2. Հայտին կից ներկայացվում է.

 1) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի, կանոնադրության կամ ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենները,

2) զենք կրելու իրավունքը  հավաստող փաստաթղթի պատճենը,

3) որսորդական վկայականի պատճենը,

4) իրավաբանական անձանց դեպքում՝ նաև կազմակերպության անդամ որսի իրավունք ունեցող անձանց վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև՝ սույն կետի 1-3 -րդ ենթակետերով պահանջվող փաստաթղթերի պատճենները:

  1. Հայտերը կարող են ներկայացնել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
  2. Լիազորված մարմինը հայտը և հայտին կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և հայտում կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերում թերություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում գրավոր տեղեկացնում է հայտատուին` 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու Լիազորված մարմնի կողմից նշված թերությունները:
  3. Լիազորված մարմնի կողմից հայտի քննարկումը կասեցվում է մինչև հայտատուի կողմից փաստաթղթերում թերությունների վերացումը:
  4. Լիազորված մարմինը հայտերը գնահատում է սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետից 5 աշխատանքային օր հետո, ինչի արդյունքում 10-օրյա ժամկետում հայտատուի հետ կնքում է պայմանագիր՝ համաձայն Ձև 2-ի կամ մերժում է հայտը:
  5. Լիազորված մարմինը հայտերի գնահատման ժամանակ կարգավորման ենթակա կենդանիների առավելագույն քանակը հավասարաչափ բաշխում է սույն կարգով սահմանված պահանջները բավարարող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հայտերով ներկայացված որսի իրավունք ունեցող անձանց ընդհանուր քանակի վրա։
  6. Չափաքանակի բաշխման հաշվարկի ժամանակ միևնույն որսի իրավունք ունեցող անձի տվյալը հաշվարկվում է մեկ հայտատուի կողմից ներկայացված լինելու պարագայում։

17.Տարբեր հայտատուների կողմից որսի իրավունք ունեցող անձանց տվյալների համընկնման դեպքում այդ տվյալները չեն հաշվարկվում։

  1. Հայտը մերժման հիմք են՝

1) սույն կարգի 13-րդ կետով սահմանված պահանջի պարագայում՝ հայտատուի կողմից հայտը կրկին ներկայացնելիս թերությունների շտկված չլինելը,

2) հայտում կամ կից փաստաթղթերում լիազորված մարմնի կողմից նշված թերությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկված չներկայացնելը,

3) սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետից ուշ ներկայացնելը:

 

  1. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված՝ վայրի կենդանիների առանձին տեսակների քանակը կարգավորող միջոցառումների գործընթացը համակարգելու նպատակով ստեղծվում է մասնագիտական աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ), որի անհատական կազմն ու աշխատակարգը հաստատում է լիազորված մարմինը:
  2. Աշխատանքային խումբը հաշվառում է կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների իրավունք ձեռք բերված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց և հաշվառում որսի իրականացման ապացույցները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 1

 

 Հ Ա Յ Տ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

_________________________________________________________________________________________________________________________________

իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը, գտնվելու վայրը) գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում) անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը) տվյալները)

__________________________________________________________________

կենդանիների քանակի կարգավորման միջոցառուման անցկացման եղանակը (որսորդություն, հավաք, ձկնորսություն), 

____________________________________________________________________

Որսամիջոցները

____________________________________________________________________

Ֆիզիկական անձինք՝ որսորդական վկայականի և որսորդական զենք կրելու վկայականի համարները

 

Հ/Հ

Կենդանու

տեսակը

Քանակը (հատ)

Միջոցառման (որս այլ)  իրականացման ժամկետ

Միջոցառման (որս այլ)  իրականացման վայր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայտին կից պահանջվող փաստաթղթեր՝

 

1) զենք կրելու իրավունքը  հավաստող փաստաթղթի պատճենը

2) որսորդական վկայականի պատճենը

3) իրավաբանական անձանց դեպքում՝ նաև կազմակերպության անդամ որսի իրավունք ունեցող անձանց վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև՝ զենք կրելու իրավունքը հավաստող փաստաթղթերի և որսորդական վկայականի պատճենները.

________________________________________________________________________________________________________________________________________________

 

 

Հայտատու` _________________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Հայտը ներկայացնելու ամսաթիվը __________________

 

 

 

Ձև 2

Պայմանագիր N «________»

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ

ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ք.Երևան                                                                                      «--»«----» «20   »

 

Շրջակա միջավայրի նախարարությունը` կենդանիների քանակի կարգավորման միջոցառման անցկացման իրավունք տրամադրողը (այսուհետ` լիազորված մարմին), ի դեմս`

-----------------------------------------------------------------------------------------------------------------

(անուն, ազգանուն, պաշտոն)

-------------------------------------------------------------------------------------------------մի կողմից,

------------------------------------------------------------------------------------------------------------------

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման վկայականի համարը և գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրային

տվյալները և բնակության վայրը, իսկ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական

հաշվառման համարը)

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(այսուհետ` կենդանիների քանակի կարգավորման միջոցառումն անցկացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ) ի դեմս`

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (անուն, ազգանուն)

 

 

1 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Սույն պայմանագրով լիազորված մարմինը կենդանիների քանակի կարգավորման միջոցառումն անցկացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք իրավունք է վերապահում Հայաստանի Հանրապետության ———————————————————————————————————— տարածքում  ________________________________________եղանակով (որսորդություն, հավաք, ձկնորսություն) _________________________________ որսամիջոցներով

 

Որս իրականացնել՝

 

Հ/Հ

Կենդանու

տեսակը

Քանակը (հատ)

Միջոցառման (որսորդություն, ձկնորոսություն, հավաք)  իրականացման ժամկետ

Միջոցառման (որսորդություն, ձկնորոսություն, հավաք)  իրականացման վայր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.2. Քաղաքացիական զենքով որս իրականացնելու դեպքում լրացնել`

Քաղաքացիական զենք կրելու վկայականների N ____________________

տրված_____________________________________________________________կողմից

«___» ______________ ______ թ.

 

 

 

  1. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Լիազորված մարմինը իրավունք ունի`

2.1.1. պահանջել կենդանիների քանակի կարգավորման միջոցառում իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից սույն պայմանագրով սահմանված միջոցառման անցկացման վերաբերյալ հաշվետվություն։

2.2. Լիազորված մարմինը պարտավոր է`

2.2.1 Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց տրամադրել կարգավորմանն ենթակա կենդանու վերաբերյալ տեղեկատվություն,

2.2.2  կատարել սույն պայմանագրի 7.1-րդ կետում նշված պայմանները։

2.3. Կենդանիներին քանակի կարգավորման միջոցառումն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք իրավունք ունեն`

2.3.1  լիազորված մարմնի հետ համաձայնեցնելուց հետո իրականացնել որսված  կենդանիների արգասիքների օգտագործումը,

2.3.3 պահանջել վաղաժամկետ լուծելու պայմանագիրը` սույն պայմանագրի 7.1-րդ կետում նշված լիազորված մարմնի պարտավորությունների չկատարման դեպքում:

2.4 Կենդանիներին քանակի կարգավորման միջոցառումն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պարտավոր է`

2.4.1 գործել Հայաստանի Հանրապետության օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով,

2.4.2 Կենդանիներն օգտագործել բացառապես սույն պայմանագրի պայմանների և տրամադրման նպատակին համապատասխան,

2.4.3 պահպանել պայմանագրում նշված տարածքի կենդանիների տեսակային բազմազանությունը և չխախտել բնական միջավայրի ամբողջականությունը,

2.4.4 քաղաքացիական զենքով որսն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զենք կրելու թույլտվությամբ և սահմանված ժամկետներում,

2.4.5 որսն իրականացնելիս իր հետ ունենալ՝ կենդանիների որսի իրականացման հիմքը՝ կենդանիների քանակի կարգավորման միջոցառման անցկացման մասին լիազորված մարմնի հետ կնքած պայմանագիրը,

2.4.6 պահպանել Հայաստանի Հանրապետության տարածքում որսի կատարման կանոններով սահմանված պահանջները,

2.4.7 Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով հատուցել բնությանը պատճառած վնասները,

2.4.8 պահպանել հակահրդեհային անվտանգության, իսկ քաղաքացիական զենքով որս իրականացնելու դեպքում` նաև զենքի օգտագործման անվտանգության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները,

2.4.9 իր կողմից պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում ոչ ուշ, քան 10 օր առաջ լիազորված մարմնին պատշաճ կերպով գրավոր տեղեկացնել դրա մասին,

2.4.10 սույն պայմանագրի գործողությունն ավարտվելուց հետո սույն պայմանագրի հատուկ դրույթներով սահմանված ժամկետներում և կարգով լիազորված մարմնին ներկայացնել կենդանիներին քանակի կարգավորման իրականացրած միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն:

2.4.11 կատարել սույն պայմանագրի 7.1-րդ կետում նշված պայմանները։

 

  1. Պայմանագրով կատարվող վճարները և հաշվարկները

3.1. Կենդանիներին քանակի կարգավորման միջոցառումն իրականացման համար նախատեսված գումարը կազմում է  __________________________________ դրամ:

 

  1. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  • սույն պայմանագրից ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:

 

5.ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ( ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

5.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

6.1. Լիազորված մարմնի կողմից սույն պայմանագիրը կարող է միակողմանի և վաղաժամկետ լուծվել, եթե կենդանիների քանակի կարգավորման միջոցառումն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձը`

6.1.1 կենդանիների քանակի կարգավորման միջոցառումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության օրենքների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտերի և սույն պայմանագրի պայմանների խախտումներով,

6.1.2 լրիվ կամ մասնակիորեն հրաժարվում է իր պայմանագրային պարտավորությունների կատարումից,

6.1.3 ստեղծվել է ակնհայտ սպառնալիք կենդանիների քանակի կարգավորման միջոցառման իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց անվտանգության համար,

6.1.4 խախտել է սույն պայմանագրի 2.4.1-2.4.11-րդ կետերով սահմանված պարտականություններից որևէ մեկը։

  1. Վերոնշյալ հիմքերով սույն պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում լիազորված մարմինը որևէ պատասխանատվություն չի կրում:

7.1. Վերոնշյալ հիմքերով սույն պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում՝ կենդանիներին քանակի կարգավորման միջոցառումն իրականացնողֆիզիկական կամ իրավաբանական անձը պարտավոր է վճարը հետ վերադարձնել։

 

 

  1. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է մեկ օրինակ:

 

 

  1. ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ

____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ

 

Պայմանագրի ժամկետը սահմանվում է ____ __________թ-ից մինչև ___________թ.։

 

  1. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ և ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կենդանիներին քանակի                                          Լիազորված մարմին

 կարգավորման միջոցառումն

իրականացնող ֆիզիկական կամ

իրավաբանական անձ

 

________________________________                      _______________________________

________________________________                 _________________________________

   (ստորագրություն)                                                           (ստորագրություն)

 

                                                                                                 Կ.Տ.

 

                                 

«    » ___________ 202   թ.                                             «    » ___________ 202   թ.

 

 

Պայմանագիրն ենթակա է վերադարձման միջոցառման ժամկետի վերջում:

 

  • Քննարկվել է

    19.09.2024 - 09.10.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Անվտանգություն, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Հանրային առողջապահություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1372

Տպել