Լրամշակման փուլում է
«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ՝ ԸՆՏԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԵՆԴԱՆԻ ԽՈԶԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
1 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ՝ ԸՆՏԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԵՆԴԱՆԻ ԽՈԶԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Կենդանի խոզերի ներմուծման և շրջանառության գործընթացում վերահսկողության ուժեղացման և խոզի մսի տեղական արտադրողների տնտեսական շահերի պաշտպանության տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում ժամանակավոր սահմանափակում կիրառել կենդանի խոզերի ներմուծման և շրջանառության հանդեպ։ Ելնելով նշվածից առաջարկվում է ժամանակավոր քանակական սահմանափակում կիրառել կենդանի խոզերի ներմուծման հանդեպ։ Հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի 29-րդ կետը, առաջարկվում է ժամանակավոր սահմանափակել կենդանի խոզերի ներմուծումը Հայաստանի Հանարապետություն։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է ժամանակավոր /6 ամիս ժամկետով/ կիրառել քանակական սահմանափակում Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ քանակով ոչ ավելի, քան 25 հազար հատ։
Հայաստանի Հանրապետությունում ազգաբնակչության կողմից խոզի մսի միջին օրական սպառումը կազմում է 82 տոննա, որից 40-42 տոննա թարմ և պաղեցված խոզի միսն ամբողջությամբ ապահովվում է տեղական արտադրության հաշվին։ Հայաստանի Հանրապետությունում խոզի արտադրությամբ զբաղվում են շուրջ 80 խոշոր և միջին մասնագիտացված տնտեսավարող սուբյեկտներ, որոնցում առկա է հանրապետությունում բուծվող խոզերի ավելի քան 70%-ը։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ հայրենական սպառողները նախընտրում են քիչ ճարպային շերտով խոզի միս, որն առավելապես ստացվում է 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի սպանդից, երբ մսեղիքի զանգվածը կազմում է մինչև 50-60 կգ, իսկ առավել ճարպոտ միսը (երբ մսեղիքի զանգվածը կազմում է 60 կգ-ից ավելի) հիմնականում օգտագործվում է վերամշակման նպատակով (երշիկեղեն, խոզապուխտ և այլն)։ Հանրապետության սպառողների նախընտրած քիչ ճարպաշերտով մսի պահանջարկի գրեթե 50%-ը ապահովում են մեր տնտեսավարողները, իսկ մյուս կեսը լրացվում է ներկրման հաշվին, որը տարեկան կազմում է 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող 45-50 հազար գլուխ խոզ։ Ներկրումները հիմնականում իրականացվում են Բելառուսի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից։ Նախորդ տարի հանրապետություն է ներկրվել մոտ 41 հազար գլուխ այդպիսի զանգվածով խոզեր, մինչդեռ ընթացիկ տարում կտրուկ ավելացել են ներկրման ծավալները և ներկրման նման ծավալների պարագայում 2024 թվականին կարող է կրկնապատկվել կենդանի խոզերի ներկրման նախորդ տարվա ցուցանիշը, ինչը իրացման խնդիրներ կարող է առաջացնել խոզի մսի տեղական արտադրողների համար։ Նշենք նաև, որ լայն սպառման համար ՀՀ տարածք հիմնականում ներմուծվում են 50 կգ կամ ավելի զանգվածով ընտանի տեսակների կենդանի խոզեր երկու ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի տակ՝ 0103 92 190 0 (- - - - այլ) և 0103 92 900 0 (- - - այլ), 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող 20-25 հազար գլուխ կենդանի խոզերի ներկման ժամանակավոր արգելքի կիրառման պարագայում քիչ ճարպաշերտով խոզի մսի պակասուրդ չի առաջանա, իսկ մսի իրացման գինը կպահպանվի նախորդ տարվա գների տիրույթում։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ որպես խնդրի կարգավորման և ներքին շուկայի պաշտպանության ժամանակավոր միջոց՝ առաջարկվում է 6 ամիս ժամկետով կիրառել քանակական սահմանափակում Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ քանակով ոչ ավելի, քան 25 հազար հատ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի ներմուծման և շրջանառության վերահսկողության ուժեղացումը, ինչպես նաև խոզի մսի տեղական արտադրողների տնտեսական շահերի պաշտպանությունը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2․4․ կետի դրույթներից և ուղղված է ապահովելու Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության օրենսդրության կատարելագործմանը։
6․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
7․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող՝ ընտանի տեսակների կենդանի խոզերի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակում կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
26.08.2024 - 10.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1551
Տպել