Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2024-2040 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ներկա ժողովրդագրական իրավիճակով, որը, նախ և առաջ, կապված է ծնելիության ցածր մակարդակի հետ: Ծնելիության մակարդակի գործող ցուցանիշներով չի ապահովվում անգամ բնակչության պարզ վերարտադրություն, որի համար ծնելիության գործակիցը անհրաժեշտ է որ լինի 2.1 երեխա: Սակայն, միայն պարզ վերարտադրության հաղթահարմամբ (մեկ ընտանիքում 2-3 երեխա) հնարավոր չէ ապահովել ընդլայնված վերարտադրություն և հասնել ծնելիության մակարդակի էական բարձրացման:

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք՝ միտված բնակչության երկարաժամկետ մարդկային կապիտալի զարգացմանն ու կյանքի որակի բարձրացմանը:

 

 

 

  • Քննարկվել է

    18.07.2024 - 02.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2369

Տպել

Առաջարկներ`

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

02.08.2024

Թեև կլիմայի փոփոխությունը ռազմավարության տեքստում նկարագրված է, որպես խաչվող թեմա, սակայն այն պատշաճ ուշադրության չի արժանացել ռազմավարական նպատակներն ու ծրագրերը կազմելիս: Կանանց վերարտադրողական առողջության վատթարացման վրա կլիմայի վատ ազդեցության, մասնավորապես հանքարդյունաբերության արդյունքում առաջացող ծանր հետևանքների մասին կան բազմաթիվ հետազոտություններ: Ուստի թե՛ պտղաբերության ցուցանիշների բարձրացման, թե՛ առողջ ծերացման, թե՛ մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից սա առաջնային մտահոգության առարկա ու թիրախ պետք է հանդիսանա: Առաջարկում ենք մշակել ռազմավարական նպատակներ և ծրագրեր՝ թիրախավորելով առողջ շրջական միջավայրի պահպանումն ու զարգացումը:

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

02.08.2024

Նախագծում նկարագրված ռազմավարական և մասնավոր նպատակներն ու դրանց ուղղված ծրագրերի մի մասը կոնկրետ չեն: Ռազմավարության ֆինանսավորման բաժինը ֆինանսական ռեսուրսների բաշխումը նկարագրում է ըստ նպատակների և ոչ ըստ ծրագրերի: Ուստի ակնհայտ է, որ որոշ ծրագրեր կարող են ֆինանսավորում չունենալ և չդառնալ գործողություններ: Կարևորում ենք հատկապես Ծրագիր 1․2․2-ը: Ծրագիր 1.2.2֊ը՝ Հակաբեղմնավորման արդյունավետ քաղաքականության իրականացում և սեռական կրթության և առողջապահության հասանելիությունը: Առաջարկում ենք ծրագիր ավելի հստակեցնելու համար այն ձևակերպել այսպես՝ «Հակաբեղմնավորման արդյունավետ քաղաքականության իրականացում և համապարփակ սեռական կրթության և սեռական ու վերարտադրողական առողջապահության հասանելիությունը»: Սա խաչվող ծրագիր կլինի ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության գործառույթների շրջանակում:

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

02.08.2024

Նախագծում Ծրագիր 3.2․5-ը նկարագրված է, որպես «Հանրային ծառայության և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի միջսերնդային համագործակցությունը խթանող ծրագրեր»: Ծրագրի անվանումն ինքնին անհասկանալի է, իսկ բովանդակության մասին կարելի է միայն ենթադրել, որ այն առնչվում է ավագ սերնդի ներգրավմանը մինչև 2 տարեկան երեխաների խնամքին: Անհասկանալի է, թե խոսքը գնում է խնամքի կենտրոնների, թե նույն տնային տնտեսություններում տատիկ֊պապիկների ներգրավմանը մինչև երկու տարեկան երեխաների խնամքում: Առաջարկում ենք հստակեցնել այս ծրագիրը և առավել խորքային ներկայացնել ծրագրի դրական և բացասական կողմերը թե՛ երեխաների, թե՛ ավագ սերնդի ներկայացուցիչների համար:

Տեսնել ավելին