Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Gayane Atoyan 16.07.2024 09:42:53 Իսկ որտեղ է՞ ուղեցույցը, որպեսզի կարողանանք կարծիք հայտնել՝ այն կարդալուց հետո։ Արդյոք՞ այդ ուղեցույցը նույն այն ուղեցույցն է, որը կազմվել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձանժողովի աջակցությամբ։ Նախագծի վերաբերյալ ներկայացվածն առաջարկ չէ: Հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ Նախագիծն ամբողջությամբ և ներբեռնման հնարավորությամբ կցված է: Նախագիծը մշակել է Շրջակա միջավայրի նախարարությունը:
2 Անժելա Աբելյան 18.08.2024 19:55:09 Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանվում է, թե ինչ է փորձաքննությունը՝ հիմնադրույթային փաստաթղթի նախագծի և ՌԷԳ հաշվետվության կամ նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթի և ՇՄԱԳ հաշվետվության ուսումնասիրության, գնահատման և վերլուծության արդյունքով հիմնադրույթային փաստաթղթի նախագծին և ՌԷԳ հաշվետվությանը համապատասխան կամ նախագծային փաստաթղթին և ՇՄԱԳ հաշվետվությանը համապատասխան նախատեսվող գործունեության վերաբերյալ դրական կամ բացասական պետական փորձաքննական եզրակացություն տալու գործընթաց: Նշված հոդվածի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ փորձաքննության է ենթակա հիմնադրույթային փաստաթղթի նախագիծը և ՌԷԳ հաշվետվությունը որպես մեկ համալիր փաստաթուղթ, և նախատեսվող գործունեության նախագծային փաստաթուղթը և ՇՄԱԳ հաշվետվությունը որպես մեկ համալիր փաստաթուղթ: Սակայն, քննարկվող ուղեցույցը դրույթներ է պարունակում, այն էլ ոչ ամբողջական, բացառապես ՇՄԱԳ հաշվետվության կազմման վերաբերյալ, մինչդեռ գտնում ենք, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացն, այդ թվում՝ ընթացակարգը, մեթոդները և գործիքակազմը սահմանող ուցեցույցը չի կարող պարունակել դրույթներ միայն փորձաքննության առարկա հանդիսացող մեկ ամբողջական փաստաթղթից միայն մի մասի՝ ՇՄԱԳ հաշվետվության կազմման վերաբերյալ, չանդրադառնալով նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթի կազմման գործիքակազմին, մեթոդներին, ներկայացվող պահանջներին: Չի ընդունվել: Օրենքի կարգավորումների համաձայն՝ հիմնադրույթային փաստաթղթի նախագիծը և ՌԷԳ հաշվետվությունը, ինչպես նաև նախատեսվող գործունեության նախագծային փաստաթուղթը և ՇՄԱԳ հաշվետվությունը մեկ համալիր փաստաթուղթ չեն հանդիսանում: Դրանք առանձին փաստաթղթեր են, որոնք, Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ի թիվս այլ փաստաթղթերի, ներառվում են փաթեթում: Ուղեցույցը տվյալ դեպքում նպատակ ունի աջակցել ՇՄԱԳ գործընթացներին, մասնավորապես՝ գնահատմանը և դրա արդյունքով հաշվետվության կազմմանը: Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գնահատման արդյունքով նախաձեռնողը կազմում է հաշվետվություն` Օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան, և ներկայացնում փորձաքննության:
3 Անժելա Աբելյան 18.08.2024 20:00:20 Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված է, որ՝ 2. Համայնքի ղեկավարը ծանուցումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կատարում է շահագրգիռ հանրության ծանուցում և ծանուցումից հետո՝ ոչ շուտ, քան 21-րդ և ոչ ուշ, քան 25-րդ աշխատանքային օրն իրականացնում է հանրային լսում ազդակիր բնակավայրում: 3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հանրային լսումից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, համայնքի ավագանին որոշում է ընդունում նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելու վերաբերյալ, որը պետք է պարունակի հիմնավորումներ դրա պատճառների մասին։ Նշված հոդվածի մեկնաբանությունից հետևում է, որ նախագծային փաստաթուղթը ՇՄԱԳ փորձաքննության ներկայացնելիս, արդեն իսկ պետք է անցած լինի հանրային լսման նախնական փուլը, որի արդյունքում համայնքի ավագանին պետք է տրամադրի դրական կամ բացասական որոշում: Տվյալ ուղեցույցի (որը կարգավորում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացն, այդ թվում՝ ընթացակարգը, մեթոդները և գործիքակազմը) Աղյուսակ 9-ը «Խորհրդակցություններ» վերտառությամբ, միայն հպանցիկ նշում է պարունակում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության վերաբերյալ, մինչդեռ կարծում ենք, որ նշված ուղեցույցում նախաձեռնողի համար պետք է հստակ՝ քայլ առ քայլ ուղորդել, թե ինչ ընթացակարգով է իրականացնելու հանրային լսումները, որպեսզի իրականացված հանրային լսումը չունենա ձևական բնույթ, և փաստացի արտացոլի հանրության կամքը: Մասնավորապես, առաջարկում ենք սահմանել ընթացակարգ, որում մանրամասն կշարադրվեն այնպիսի դրույթներ, ինչպիսիք են նախագծային փաստաթղթի ամբողջական տարբերակի հետ ծանոթանալու գործիքակազմը, այն հասարակության համար հասանելի, մատչելի դարձնելու հնարավորությունը և այլն: Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակության, հանրային լսումների ընթացակարգ, ՇՄԱԳ-ի և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացում, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգ և ժամկետները սահմանված են ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ, ուստի նպատակահարմար չէ նշված որոշման ամբողջ բովանդակությունը տեղափոխել Ուղեցույց:
4 Անժելա Աբելյան 18.08.2024 20:00:20 Առաջարկում ենք նաև ամբողջ ուղեցույցի տրամաբանությունից ելնելով, մատնանշել, եթե ոչ հստակ, ապա թեկուզ մոտավոր այն տեխնիկական միջոցները, տեխնոլոգիաները, մեթոդները, որոնց օգտագործման շնորհիվ նախաձեռնողի կողմից ստացված տեղեկությունը լիազոր մարմինը կհամարի հավաստի և արժանահավատ (հիմք՝ ՇՄԱԳ հաշվետվության կազմման ԵՄ ուղեցույց) Չի ընդունվել: Տեխնիկական միջոցները, տեխնոլոգիաները մատնանշելուց զերծ մնալն այս փուլում բացատրվում է նախաձեռնողների հանդեպ սահմանափակող միջոցներ չկիրառելու մոտեցմամբ՝ հաշվի առնելով, որ գործնականում կարող են կիրառվել ամենատարբեր միջոցները՝ միևնույն արդյունքն արձանագրելու համար, կամ կարող են կիրառվել ավանդական մեթոդներ, այդ թվում՝ գիտական կազմակերպությունների կողմից կիրառական, որոնք, գուցեև՝ ժամանակատար, սակայն փորձված լինեն: Ըստ այդմ՝ նշված միջոցների առաջնահերթության հարցը նպատակահարմար է քննարկել ավելի ուշ փուլում՝ լիցենզավորման գործընթացի մեկնարկից հետո:
5 Անժելա Աբելյան 18.08.2024 20:00:20 Առաջարկում ենք ավելացնել պահանջ, որպեսզի նախաձեռնողը մատնանշի, թե արդյոք նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում ինչ թույլտվություններ են վերջինիս անհրաժեշտ ստանալ: Չի ընդունվել: Նշված տեղեկատվությունը պետք է մատնանշվի հաշվետվությունում, սակայն Օրենքը հաշվետվությունում նման տեղեկություն ներառելու պահանջ չունի, ըստ այդմ՝ առաջարկվող տեղեկատվությունը նախաձեռնողը կարող է ներկայացնել իր ցանկությամբ:
6 Անժելա Աբելյան 18.08.2024 20:00:20 Առաջարկում ենք ուղեցույցում ավելացնել բոլոր այն նորմատիվ իրավական ակտերի, այլ տվյալների շտեմարանների, նախկինում արված առկա մոնիթորինգների հաշվետվությունների անվանումները/հղումները, որոնց օգտագործումը կհեշտացնի նախաձեռնողի աշխատանքը ՇՄԱԳ գործընթացի համար անհրաժեշտ փաստաթղթերը (նախագծային փաստաթուղթ և ՇՄԱԳ հաշվետվություն) կազմելիս (հիմք՝ ՇՄԱԳ հաշվետվության կազմման ԵՄ ուղեցույց): Չի ընդունվել Ուղեցույցում ամրագրված է, որ «ՇՄԱԳ գործընթացում նախաձեռնողը կարող է նախնական խորհրդակցություն անցկացնել լիազոր մարմնի հետ, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն»: Ըստ այդմ՝ Ուղեցույցը նման տեղեկատվությամբ ծանրաբեռնելը և դրանից բխող հնարավոր շփոթությություն առաջացնելը նպատակահարմար չէ:
7 Անժելա Աբելյան 18.08.2024 20:00:20 Առաջարկում ենք ուղեցույցը լրացնել համապատասխան օրենսդրական հղումներով, ուղեցույցում առկա տեղեկատվությունը ավելի լիարժեք և ցանկացած ընթերցողի ընկալման համար հասանելի դարձնելու նպատակով (հիմք՝ ՇՄԱԳ հաշվետվության կազմման ԵՄ ուղեցույց): Ընդունվել է մասնակի: Նախատեսվող գործունեության տեսակից, բնագավառից և այլ առանձնահատկություններից կախված՝ հնարավոր է, որ նախաձեռնողին կամ լիցենզավորված անձին անհրաժեշտ լինի հաշվի առնել օրենսդրական մեծ բազա, այդ թվում՝ միջազգային պայմանագրեր, օրենքներ, որոշումներ, գերատեսչական ակտեր: Ըստ այդմ՝ ՇՄԱԳ գործընթացներում առանձին օրենքների մատնանշումը կարող է խնդրահարույց դառնալ, թյուրիմացություն և շփոթություն առաջացնել նախաձեռնողի մոտ: Հաշվի առնելով առաջարկի տրամաբանությունը՝ Հավելված 2-ի 2-րդ կետը խմբագրվել է: «2. Ուղեցույցը ներառում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» Հայաստանի Հանրապետության մասին օրենքի (այսուհետ՝ Օրենք) և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի դրույթները, սակայն չի արտացոլում ամբողջ օրենսդրությունը, որի առանձին նորմեր կարող են պարտադիր լինել՝ նախատեսվող գործունեության ոլորտային նկարագրից կախված:»:
8 Անժելա Աբելյան 18.08.2024 20:05:32 Ա կատեգորիայի նախատեսվող գործունեության՝ ՇՄԱԳ հաշվետվությանը ներկայացվող պահանջներն են՝ բաժնի բ) Ջրային ռեսուրսներ բաժնում անհրաժեշտ է ներառել նաև. Շրջակա միջավայրն ամբողջությամբ և հատկապես մարդու առողջությունը պաշտպանելու համար պետք է բացառել, կանխել կամ նվազեցնել ստորերկրյա ջրերում վնասակար աղտոտիչների վնասակար կոնցենտրացիաները: Ուստի նախատեսվող գործունեություների պարագայում անհրաժեշտ է դիտարկել՝ ա) Նյութեր կամ իոններ կամ ցուցիչներ, որոնք կարող են առաջանալ ինչպես բնական, այնպես էլ (կամ) մարդու գործունեության արդյունքում. Արսեն, կադմիում, կապար, սնդիկ, ամոնիում, քլորիդ, սուլֆատ 2. Տեխնածին սինթետիկ նյութեր Տրիքլորէթիլեն, տետրաքլորէթիլեն 3. Պարամետրեր, որոնք ցույց են տալիս աղերի պարունակություն, հաղորդունակություն բ) տեղեկատվություն ստորերկրյա ջրային մարմինների քանակի կամ խմբերի մասին, որոնք բնութագրվում են որպես ռիսկային, ինչպես նաև աղտոտող նյութերի և աղտոտման ցուցանիշների մասին, որոնք նպաստում են այս դասակարգմանը, ներառյալ դիտարկված կոնցենտրացիաները/արժեքները. գ) տեղեկատվություն ստորերկրյա ջրային մարմիններից յուրաքանչյուրի մասին, որը բնութագրվում է որպես ռիսկային, մասնավորապես մարմինների չափը, ստորերկրյա ջրային մարմինների և հարակից մակերևութային ջրերի և ուղղակիորեն կախված ցամաքային էկոհամակարգերի միջև կապը, և, բնականաբար, - արտանետվող նյութերը, ստորերկրյա ջրային մարմիններում բնական ֆոնային մակարդակները. դ)ներառել տվյալ ջրավազանային կառավարման պլանով նախատեսված ցուցանիշները: Իրավիճակային հատակագծերի վրա նշել մոնիտորինգի բոլոր կետերը, որտեղ գերազանցված են ստորերկրյա ջրերի որակի ստանդարտները և/կամ սահմանային արժեքները: Հիմք՝ DIRECTIVE 2006/118/EC OF THE EUROPEAN PARLIAMENT AND OF THE COUNCIL of 12 December 2006 on the protection of groundwater against pollution and deterioration Ընդունվել է «... շրջակա միջավայրն ամբողջությամբ և հատկապես մարդու առողջությունը պաշտպանելու համար պետք է բացառել, կանխել կամ նվազեցնել ստորերկրյա ջրերում վնասակար աղտոտիչների վնասակար կոնցենտրացիաները: Ուստի նախատեսվող գործունեություների պարագայում անհրաժեշտ է դիտարկել՝ - նյութեր կամ իոններ կամ ցուցիչներ, որոնք կարող են առաջանալ ինչպես բնական, այնպես էլ մարդու գործունեության արդյունքում՝ արսեն, կադմիում, կապար, սնդիկ, ամոնիում, քլորիդ, սուլֆատ, - տեխնածին սինթետիկ նյութեր՝ տրիքլորէթիլեն, տետրաքլորէթիլեն, - պարամետրեր, որոնք ցույց են տալիս աղերի պարունակություն, հաղորդունակություն, - տեղեկատվություն ստորերկրյա ջրային մարմինների քանակի կամ խմբերի մասին, որոնք բնութագրվում են որպես ռիսկային, ինչպես նաև աղտոտող նյութերի և աղտոտման ցուցանիշների մասին, որոնք նպաստում են այս դասակարգմանը, ներառյալ դիտարկված կոնցենտրացիաները/արժեքները. - տեղեկատվություն ստորերկրյա ջրային մարմիններից յուրաքանչյուրի մասին, որը բնութագրվում է որպես ռիսկային, մասնավորապես մարմինների չափը, ստորերկրյա ջրային մարմինների և հարակից մակերևութային ջրերի և ուղղակիորեն կախված ցամաքային էկոհամակարգերի միջև կապը, և, բնականաբար, արտանետվող նյութերը, ստորերկրյա ջրային մարմիններում բնական ֆոնային մակարդակները. - ներառել տվյալ ջրավազանային կառավարման պլանով նախատեսված ցուցանիշները: Իրավիճակային հատակագծերի վրա կարելի է նշել մոնիտորինգի բոլոր կետերը, որտեղ գերազանցված են ստորերկրյա ջրերի որակի ստանդարտները կամ սահմանային արժեքները:»:
9 Անժելա Աբելյան 18.08.2024 20:10:06 Ա կատեգորիայի նախատեսվող գործունեության՝ ՇՄԱԳ հաշվետվությանը ներկայացվող պահանջներն են՝ բաժնի 12-րդ կետում, կլիմայի փոփոխության գնահատման վերաբերյալ, առաջարկում ենք ավելացնել հետևյալը՝ - Ջերմոցային գազերի գույքագրում -Արտանետումների քանակականացում. Ծրագրի հետ կապված ուղղակի և անուղղակի ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների քանակականացում` ներառելով այնպիսի աղբյուրներ, ինչպիսիք են վառելիքի այրումը, արդյունաբերական գործընթացները և հողօգտագործման փոփոխությունները: -Ածխածնի հետքի վերլուծություն. Գնահատել ծրագրի ածխածնի հետքը և գնահատեք դրա ներդրումը գլոբալ տաքացման գործընթացում: Չի ընդունվել Այս կետն արդեն պահանջում է ներառել ջերմոցային գազերի (CՕ2 համարժեք) համաշխարհային հաշվեկշռի վրա ազդեցությունների քանակական գնահատականը, ջերմոցային գազերի արտանետումները, դրանց բնույթը, ծավալը, բերված է նաև ջերմոցային գազերի ցանկի, անվանումների և գլոբալ տաքացման ներուժի աղյուսակ:
10 Անժելա Աբելյան 18.08.2024 20:12:34 Ա կատեգորիայի նախատեսվող գործունեության՝ ՇՄԱԳ հաշվետվությանը ներկայացվող պահանջներն են՝ բաժնի աղյուսակում ներառել՝ Ռիսկերի գնահատում և կառավարում Վտանգի նույնականացում. Դա ներառում է բնական աղետների ռիսկերի գնահատում, ինչպիսիք են երկրաշարժերը, ջրհեղեղները կամ սողանքները, ինչպես նաև արդյունաբերական վթարները կամ քիմիական արտահոսքերը: Ռիսկերի վերլուծություն, թե ինչպես կարող են այդ վտանգները ազդել հայցվող տարածքի, շրջակա միջավայրի և հարակից համայնքների վրա: Սա ներառում է արտակարգ իրավիճակների հավանականության և հնարավոր ազդեցության ծանրության գնահատումը: Հողի համապատասխանության գնահատում. Սա ներառում է հողի որակական հատկանիշների գնահատում` հիմնվելով այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են հողի բնութագրերը, տեղագրությունը և հողի ներկայիս օգտագործումը: Սա երաշխավորում է, որ հողը համապատասխանում է առաջարկվող ծրագրին և նվազագույնի է հասցնում հնարավոր հակասությունները առկա օգտագործման հետ: Վտանգավոր նյութերի կառավարում Նույնականացում և դասակարգում. Սա կօգնի հայտնաբերել և դասակարգել վտանգավոր նյութերը, որոնք կարող են ներգրավված լինել կամ ստեղծվել առաջարկվող նախագծում: Սա ներառում է այն նյութերի գնահատումը, որոնք թունավոր են, դյուրավառ, քայքայիչ կամ այլ կերպ վնասակար առողջության և շրջակա միջավայրի համար: Չի ընդունվել: Ա կատեգորիայի նախատեսվող գործունեության՝ ՇՄԱԳ հաշվետվությանը ներկայացվող պահանջների շարքում տարբեր կետերում նշված են առաջարկվող բովանդակությանն առնչվող տեղեկությունները, մասնավորապես, 11-րդ կետը վերաբերում է նախագծային փաստաթղթով նախատեսված հնարավոր արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած ռիսկերի գնահատմանը, դրանց կանխարգելմանն ու նվազեցմանն ուղղված միջոցառումներին: Հաշվետվությանը ներկայացվող պահանջների հիմքն Օրենքն է, և պահանջների ցանկը դասակարգված է՝ համաձայն Օրենքի դասակարգումների:
11 Անժելա Աբելյան 18.08.2024 20:15:16 Աղյուսակ N1. Նախատեսվող գործունեության բնութագրման հարցաթերթիկի 1) ին կետում նշվում է Արդյո՞ք նախատեսվող գործունեությունը կարող է հանգեցնել շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների, բնական ռեսուրսների, բնական պայմանների հնարավոր փոփոխությունների: Սակայն քանի որ ցանկացած մարդածին ազդեցություն արդեն իսկ ենթադրում է բնական միջավայրի փոփոխություններ, առաջարկում ենք ձևակերպել կետը հետևյալ կերպ. «Բնական պայմանների ինչպիսի և/ կամ ինչ ծավալի փոփոխություններ են հնարավոր»: Ընդունվել է «1) Արդյո՞ք նախատեսվող գործունեությունը կարող է հանգեցնել շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների, բնական ռեսուրսների, բնական պայմանների հնարավոր փոփոխությունների. բնական պայմանների ինչպիսի՞ կամ ի՞նչ ծավալի փոփոխություններ են հնարավոր»
12 Անժելա Աբելյան 18.08.2024 20:16:58 Աղյուսակ N1. Նախատեսվող գործունեության բնութագրման հարցաթերթիկի 18)-րդ կետում նշվում է Արդյո՞ք նախատեսվող գործունեության ընթացքում նախատեսվում է հարակից տարածքի հողօգտագործում: Առաջարկում ենք դարձնել ավելի հասկանալի՝ օրինակ "Արդյո՞ք նախատեսվող գործունեության ընթացքում նախատեսվում է նշված կոորդինատներով սահմանափակված տարածքից դուրս, կամ այլ հողօգտագործողների հողօգտագործում ": Ընդունվել է «18) Արդյո՞ք նախատեսվող գործունեության ընթացքում նախատեսվում է նշված կոորդինատներով սահմանափակված տարածքից դուրս կամ այլ հողօգտագործողների հողօգտագործում»:
13 Անժելա Աբելյան 18.08.2024 20:19:19 Աղյուսակ N6. Մշտադիտարկման ծրագրի բովանդակություն, 6-րդ կետում նշվում է մշակութային ժառանգության կառավարման մասին, սակայն ոչ բնապահպանական ոլորտի լիազոր մարմինը, ոչ էլ առավել ևս նախաձեռնողը չեն կարող իրականացնել կառավարում: Առաջարկում ենք «կառավարման մասին» բառակապակցությունը փոխարինել «պահպանության միջոցառումների մասին» բառակապակցությամբ: Ընդունվել է «6) մշակութային ժառանգության պահպանության միջոցառումների,»:
14 Անժելա Աբելյան 18.08.2024 20:20:14 Աղյուսակ N7. ա) Սանիտարապաշտպանական գոտիներ Այս աղյուսակում առաջարկում ենք հղում կատարել Քաղաքաշինության կոմիտեի համապատասխան որոշմանը ՝ ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի N 06-Ն հրամանի ՀՀՇՆ 31-04.01-2024 «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Ընդունվել է Առաջարկվող խմբագրումը կատարվել է 28-րդ կետում: 28. Նախատեսվող գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցվող բացասական ազդեցությունների աստիճանը որոշելիս, ինչպես նաև ՇՄԱԳ գործընթացի շրջանակներում պարտադիր է առաջնորդվել օրենսդրական այն կարգավորումներով (այդ թվում՝ սանիտարապաշտպանական գոտիներ (օրինակ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի «ՀՀՇՆ 31-04.01-2024 «Արտադրական և հասարակական նշանակության շենքերի ու շինությունների սանիտարապաշտպանական գոտիներ և սանիտարական դասակարգում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 06-Ն հրաման), շինարարական և ոլորտային այլ նորմեր), որոնք ուղղակիորեն սահմանում են գործունեության առանձնահատկություններից բխող և ընդհանուր պահանջները:
15 Անժելա Աբելյան 18.08.2024 20:24:10 Աղյուսակ N10. Ազդեցությունների նշանակության գնահատման հարցաթերթիկ Քանի որ անորոշ աղյուսակ է, գործընթացին չաջակցող, անհրաժեշտ է հստակեցնել թե ինչ արժեքների նկատմամբ է իրականացվում համեմատությունը, որի արդյունքում սահմանվում են թիվ 11 աղյուսակի չափանիշները: Ընդունվել է Աղյուսակ N11-ը (խմբագրված՝ Աղյուսակ N10) լրացվել է շրջակա միջավայրի զգայունության սանդղակի և ազդեցության մեծության սանդղակի օրինակներով:
16 Անժելա Աբելյան 18.08.2024 20:27:21 Բ կատեգորիայի նախատեսվող գործունեության՝ ՇՄԱԳ հաշվետվությանը ներկայացվող պահանջներն են՝ 39. Բուսական և կենդանական աշխարհի վերաբերյալ ելակետային տեղեկատվությունը պետք է պարունակի նախատեսվող աշխատանքների տարածքում գտնվող վայրի բնության տեսակների ցանկը, ինչպես նաև միջտեսակային փոխազդեցության սխեմաները: ՇՄԱԳ-ը պետք է ներառի տվյալ շրջանի նկարագրությունը, տեսակների քարտեզները, փոխկապակցվածությունը, պոպուլյացիայի խտությունը և տեսակների բաշխվածությունը: Նախատեսվող աշխատանքների տարածքում հատուկ պահպանության կարգավիճակ ունեցող (օրինակ՝ գրանցված որպես անհետացող կամ վտանգված տեսակներ Բնության Պահպանության Միջազգային Միության (այսուհետ՝ ԲՊՄՄ) կողմից կամ ազգային օրենսդրության համաձայն), էնդեմիկ տեսակների համար պետք է իրականացվի մանրամասն հետազոտություն՝ տվյալ տարածքում դրանց տարածման և թվաքանակի որոշման նպատակով: Բույսերը շրջակա միջավայրի վիճակի մասին վկայող կարևորագույն ցուցանիշներից են, քանի որ արտացոլում են տվյալ տարածքում կենսական պայմանների ընդհանուր վիճակը, ինչպես նաև էկոհամակարգի մյուս բոլոր տեսակների վիճակը: Բույսերի տեսակների հաշվառումը պետք է ընդգրկի դրանց կազմը, խտությունը, տարածումը, կարգավիճակը, բուսական ծածկը և գերակշռող, պահպանվող, օտար, անհետացող և խոցելի տեսակները, ինչպես նաև էկոհամակարգում մարդու գործունեության տեսանելի հետևանքները: Էնդեմիկ և հազվագյուտ բույսերի տեսակներով տարածքները պետք է արժանանան հատուկ ուշադրության: Կենդանիների տեսակների հաշվառումը պետք է ընդգրկի տվյալ տարածքում դրանց բազմազանությունը, տարածումը և խտությունը՝ այդ թվում՝ էնդեմիկ, պահպանվող, անհետացող և վտանգված տեսակների մասին տեղեկատվությունը: ՇՄԱԳ հաշվետվությունում պետք է դիտարկվեն բիոմները, ցուցիչ կենսատեսակները և կենսատեսակների համակեցությունների միջև բնորոշ փոխկապակցվածությունները: Նախագծի առանձնահատկություններից կախված՝ պետք է ներկայացվի նաև միգրացիոն ուղիների, բազմացման վայրերի, բնադրման տեղերի, վայրի բնության միջանցքների և կենսամիջավայրերի եզակիության մասին այլ ելակետային տեղեկատվություն: 40. Ջրային կենսատեսակների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ընդգրկի էնդեմիկ, պահպանվող և վտանգված կենսատեսակների տարածման և թվաքանակի վերաբերյալ մանրամասներ, արդյունագործական կամ կենսական նշանակություն ունեցող ձկնորսության վայրերի և դրանց թվաքանակի վերաբերյալ մանրամասներ և ջրային գաղթող կենսատեսակների (օրինակ՝ ձկներ) և բազմացման վայրերի վրա ազդեցության նկարագիրը: Կետերի վերաբերյալ հայտնում ենք, որ պետք չէ ներկայացնել այնպիսի պահանջներ, որոնց իրավացիությունը ստուգելու համար կարող են առաջանալ խնդիրներ՝ նյութատեխնիկական բազայի բացակայությամբ պայմանավորված: Առաջարկում ենք տալ այնպիսի ձևակերպումներ, որոնց իրականացման գործիքակազմը հասանելի է: Ընդունվել է մասնակի: 39-րդ կետը խմբագրվել է: 40-րդ կետը թողնվել է նույն խմբագրությամբ, քանի որ այն խիստ պահանջներ չի ներառում և չի պահանջում անհասանելի գործիքակազմ: 39. Բուսական և կենդանական աշխարհի վերաբերյալ ելակետային տեղեկատվությունը պետք է պարունակի նախատեսվող աշխատանքների տարածքում գտնվող վայրի բնության մասին մանրամասները: Բույսերը շրջակա միջավայրի վիճակի մասին վկայող կարևորագույն ցուցանիշներից են, քանի որ արտացոլում են տվյալ տարածքում կենսական պայմանների ընդհանուր վիճակը, ինչպես նաև էկոհամակարգի մյուս բոլոր տեսակների վիճակը: Բույսերի տեսակների հաշվառումը պետք է ընդգրկի դրանց կազմը, խտությունը, տարածումը, կարգավիճակը, բուսական ծածկը և գերակշռող, պահպանվող, օտար, անհետացող և խոցելի տեսակները, ինչպես նաև էկոհամակարգում մարդու գործունեության տեսանելի հետևանքները: Էնդեմիկ և հազվագյուտ բույսերի տեսակներով տարածքները պետք է արժանանան հատուկ ուշադրության: Կենդանիների տեսակների հաշվառումը պետք է ընդգրկի տվյալ տարածքում դրանց բազմազանությունը, տարածումը և խտությունը՝ այդ թվում՝ էնդեմիկ, պահպանվող, անհետացող և վտանգված տեսակների մասին տեղեկատվությունը: ՇՄԱԳ հաշվետվությունում պետք է դիտարկվեն բիոմները, ցուցիչ կենսատեսակները և կենսատեսակների համակեցությունների միջև բնորոշ փոխկապակցվածությունները: Նախագծի առանձնահատկություններից կախված՝ պետք է ներկայացվի նաև միգրացիոն ուղիների, բազմացման վայրերի, բնադրման տեղերի, վայրի բնության միջանցքների և կենսամիջավայրերի եզակիության մասին այլ ելակետային տեղեկատվություն:
17 Անժելա Աբելյան 20.08.2024 16:54:33 Ուղեցույցի 25-րդ կետում նշվում է՝ Մշտադիտարկման արդյունքների, նախատեսվող գործունեության նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության տվյալների համեմատական վերլուծության արդյունքում նախաձեռնողի կողմից կազմվում է հետնախագծային վերլուծության ծրագիր։ - քանի որ նշված փաստաթուղթը նոր փաստաթուղթ է, որը նախկինում առկա չի եղել, առաջարկում ենք ավելի մանրամասն անդրադառնալ դրան, մասնավորապես հստակեցնել, թե ինչ տեսքով կամ ինչ ձևով պետք է իրականացվի հետնախագծային վերլուծության ծրագիրը: ԵՄ դիրեկտիվը պահանջում է, որ նախագծի ավարտից հետո իրականացվի հետնախագծային վերլուծություն, որը կգնահատի, թե որքանով են միջոցառումները արդյունավետ եղել և ինչ ազդեցություն են ունեցել շրջակա միջավայրի վրա: (Հիմք՝ Article 8a(6), Directive 2011/92/EU amended by 2014/52/EU.) Ընդունվել է մասնակի: Հավելված N1-ի 25-րդ կետը սահմանում է, որ հետնախագծային վերլուծության ծրագիրը կազմվում է Մշտադիտարկման արդյունքների, նախատեսվող գործունեության նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության տվյալների համեմատական վերլուծության արդյունքում: Ըստ այդմ՝ հստակ ձևաչափ սահմանել հնարավոր չէ՝ հաշվի առնելով գործունեության տեսակների առանձնահատկությունները, նախագծում, հաշվետվությունում և մշտադիտարկման ծրագրում արտացոլված տվյալները: Անհրաժեշտության դեպքում, Օրենքով սահմանված կարգով և Ուղեցույցում նկարագրված սկզբունքով նախաձեռնողը նաև այս մասով կարող է խորհրդակցել լիազոր մարմնի հետ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով առաջարկի կարևորությունը, 25-րդ կետը խմբագրվել է: «25. Մշտադիտարկման արդյունքների, նախատեսվող գործունեության նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության տվյալների համեմատական վերլուծության արդյունքում նախաձեռնողի կողմից կազմվում է հետնախագծային վերլուծության ծրագիր, որը պետք է ներառի առնվազն տվյալ ժամանակահատվածում իրականացված գործունեության ամփոփ նկարագիրը, արձանագրված ազդեցությունը (ըստ բաղադրիչների, նախագծում, մշտադիտարկման ծրագրում և հաշվետվությունում ներառված տվյալների), ազդեցության հիմնական գործոնները, շեղումները, ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումները և շեղումների ու ազդեցությունների մեղմման կամ կանխման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները:»:
18 Անժելա Աբելյան 20.08.2024 16:56:21 Ուղեցույցի 42-րդ կետի Աղյուսակ N15.-ի 3-րդ կետում նշվում է՝ ՇՄԱԳ հաշվետվության դրույթները, ինչպես նաև հանրային մասնակցության և խորհրդակցությունների արդյունքները հաշվի են առնվում նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթի նախագծում. – Առաջարկում ենք լրացնել, որ արդյունքները պետք է « հաշվի են առնվում » բառերի փոխարինել «պարտադիր ներառվեն և ունենան որոշիչ դեր» բառերով: Ընդունվել է մասնակի, կատարվել է խմբագրում: Աղյուսակի 3-րդ կետում ավելացվել է «պարտադիր» բառը: Նույն աղյուսակի 1-ին կետում ամրագրված է, որ «ՇՄԱԳ գործընթացի մասնակիցների ներկայացրած առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները չընդունելու դեպքում ՇՄԱԳ հաշվետվությունում ներառվում են համապատասխան հիմնավորումներ,»: Հավելված 2-ի 31-րդ կետը նույնպես սահմանում է, որ «Գնահատումն իրականացնելիս պարտադիր հաշվի են առնվում գործընթացի մասնակիցների ներկայացրած առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները:»: «... 3) ՇՄԱԳ հաշվետվության դրույթները, ինչպես նաև հանրային մասնակցության և խորհրդակցությունների արդյունքները պարտադիր հաշվի են առնվում նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթի նախագծում,»,
19 Անժելա Աբելյան 20.08.2024 16:57:24 Ուղեցույցի Աղյուսակ N3.-ի Օբյեկտների և բնութագրերի վիճակ 21-րդ կետում նշվում է՝ Նախագծային փաստաթղթով նախատեսված լուծումների այլընտրանքային տարբերակների բացահայտում։ Այս փուլում պետք է բացահայտվեն թե´ այլընտրանքային, թե´ զրոյական՝ նախատեսվող գործունեություն չիրականացնելու տարբերակները։ Այլընտրանքները պետք է ներառեն այլընտրանքային վայրերի, տեղադիրքի, երթուղիների, տեխնոլոգիաների, գործընթացների, հումքի, նախագծային և շինարարական աշխատանքների լուծումների, բնապահպանական և սոցիալական միջոցառումների նկարագրություններ։ Պետք է իրականացվի նաև նախատեսվող գործունեության այլընտրանքային տարբերակների էկոլոգատնտեսական վերլուծություն և նախընտրելի տարբերակի ընտրության հիմնավորում։- Առաջարկում ենք նշված հիմնավորման հիմքում դնել բնապահպանական հետևանքների համեմատությունները: Նաև անհրաժեշտ է այլըտնրանքներ կազմել և առաջարկելու գործընթացում ներգրավվել հանրությանը: Ընդունվել է: Հավելված 2-ի 21-րդ կետը, Աղյուսակ N3-ը խմբագրվել են՝ հաշվի առնելով առաջարկությունը: 21. «... Պետք է իրականացվի նաև նախատեսվող գործունեության այլընտրանքային տարբերակների էկոլոգատնտեսական վերլուծություն և նախընտրելի տարբերակի ընտրության հիմնավորում՝ բնապահպանական հետևանքների համեմատությամբ։»: Աղյուսակ N3. «... 6) այլընտրանքային տարբերակների բացահայտում՝ շահագրգիռ հանրության ներգրավմամբ:»:
20 Անժելա Աբելյան 20.08.2024 17:05:15 Հայտնում ենք, որ քննարկվող իրավական նախագծի վերաբերյալ «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոն» ՀԿ ունի մի շարք այլ դիտարկումներ, ուստի խնդրում ենք նշված դիտարկումները ներկայացնելու համար աշխատանքային հանդիպում՝ իրավական ակտի նախագծի հեղինակների հետ։ Խնդարկված հանդիպման կազմակերպչական հարցերով կարող եք կապ հաստատել՝ 095 355 865 հեռախոսհամարով, կամ mkrtichyananni@gmail.com էլեկտրոնային հասցեով։ Ընդունվել է մասնակի Նախագիծն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում հանրային քննարկման է ներկայացվել ս.թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 20-ը ներառյալ, օգոստոսի 7-ին Երևանի Օրհուս գրասենյակում կազմակերպվել է հանրային քննարկում շահագրգիռ հանրության մասնակցությամբ: Կազմակերպությունը ցանկացած պահի կարող է ներկայացնել իր դիտարկումները՝ ուսումնասիրման և ըստ անհրաժեշտության ու հնարավորության խմբագրումներ կատարելու նպատակով: