Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 814-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը բնա­պահ­պանական հարկի պարտավորությունների հաշ­վառ­ումն իրա­կա­նացնող լիա­զոր մար­մին սահ­­մա­ն­ելն է:

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ հար­կա­յին օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)՝

  • 181-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են արտանետման շարժական աղբյուր­նե­րից մթնոլորտային օդ վնասակար նյութերի ար­տանետման համար բնապահպանական հարկը ՀՀ պետական բյուջե վճարելու ժամկետներն ու կարգը: Մասնավորապես, նույն մասի՝
  • 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող այն ավտոտրանսպորտային միջոցների, այլ ինքնագնաց մեքենաների և մեխա­նիզ­մների, ինչպես նաև լողամիջոցների համար, որոնց համար սահմանված է տեխ­նի­կա­կան զննության պահանջ, Օրենսգրքի 175-րդ հոդվածով սահմանված կարգով հաշ­վարկ­ված բնա­պահ­պանական հարկը յուրաքանչյուր հարկային տարվա համար վճարվում է մինչև դրանց տարե­­կան տեխնիկական զննությունը, բացառությամբ նույն մասի 2-րդ կետով սահմանված դեպ­քերի,
  • 2-րդ կետի համաձայն՝ եթե նույն մասի 1-ին կետում նշված դեպքում տարեկան տեխ­նի­կա­կան զննության փոխա­րեն սահմանված է տեխնիկական զննության այլ պարբերա­կա­նություն, ապա Օրենս­գրքի 175-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնա­պահ­պանական հարկը վճար­­վում է`

ա. հարկային տարվա ընթացքում երկու տեխնիկական զննություն անցնելու դեպքում` մինչև հարկային տարվա երկրորդ տեխնիկական զննությունը,

բ. նույն կետի «ա» ենթակետով սահմանված պարբերականությունից տարբերվող պար­բե­րա­կանությամբ տեխնիկական զննություն անցնելու դեպքում` մինչև յուրաքանչյուր տեխ­նի­կա­կան զննությունը հաշվարկման ենթակա տարեկան բնապահպանական հարկի գումար­ների հան­­րագումարի չափով` մինչև տեխնիկական զննությունը,

  • 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող այն ավտո­տրանսպորտային միջոցների, այլ ինքնագնաց մեքենաների և մեխա­նիզ­մ­ների, ինչպես նաև լողամիջոցների համար, որոնց համար սահմանված չէ տեխ­նի­կա­կան զննության պահանջ, Օրենսգրքի 175-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկ­ված բնա­պահ­­­պա­նա­կան հարկը յուրաքանչյուր հարկային տարվա համար վճարվում է մինչև տվյալ հար­կա­յին տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ,
  • 182-րդ հոդվածի 2-րդ մասի համա­ձայն` բնապահպանական հարկի այն պարտա­վո­րու­­­թյուն­­ներից Օրենսգրքով սահման­ված չափից ավելի վճարված գումարները, որոնց մասով նույն բաժ­նով սահմանված չէ հարկային հաշ­վարկ ներկայացնելու պահանջ, հաշ­վանց­վում և (կամ) վերա­­դարձվում են Կառա­վա­րու­թյան սահմանած կարգով,

ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի Ճանապարհային հարկի պարտա­վո­րու­թյուններից, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլի­նելու դեպ­քում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի ավելի վճարված գումար­­­ների հաշ­վանցման և (կամ) վերադարձման կարգը սահմանելու մասին թիվ 814-Ն որոշման 1-ին կետով սահմանված թիվ 1 հավելվածի՝

  • 3-րդ կետի համաձայն՝ պարտավորություններից ավելի վճարված գումարների հաշ­վան­ցումը և (կամ) վերադարձն իրականացնում է տվյալ պարտավորությունները հաշվառող մար­մինը՝ հարկ վճարողի ներկայացրած N 1 ձևի դիմումի և համապատասխան պար­տա­վո­րու­թյան սահմանված չափից ավելի վճարումը հիմնավորող փաստաթղթի հիման վրա, բացա­ռու­թյամբ նույն կարգի 3.1-ին կետով սահմանված դեպքի,
  • 5-րդ կետի համաձայն՝ նույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով առկա պար­տա­վո­րությունները մարե­լուց հետո կամ դրանց բացակայության դեպքում պարտա­վո­րու­թյունը հաշ­վա­ռող մարմինը կազ­մում է պարտավորություններից ավելի վճարված գումարները հարկ վճա­րո­ղին վերա­դարձ­նելու եզրակացություն՝ N 2 ձևին համապատասխան, և այն կազ­մելու օրվան հաջոր­դող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հան­րապետու­թյան կառա­­վարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետա­­կան կարգա­վո­րում իրա­կանացնող պետական մարմնի կենտրոնական գանձապետա­րան:

Խնդիրն այն է, որ արտա­նետման շարժական աղբյուրներից մթնոլոր­տա­յին օդ վնասակար նյու­թերի արտա­նետ­ման համար Հայաստանի Հանրապետու­թյու­նում գրանց­­­ված (հաշ­վառ­ված) և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բնապահ­պա­նա­կան հարկի գծով պար­­տա­վո­րությունները հաշվառող մար­­մին ՀՀ օրենսդրությամբ սահ­ման­ված չէ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ ավտո­մե­քե­­նաների տեխ­նի­կա­կան զննու­թ­­յան համակարգում տեղի ունեցած փոփոխու­թյուն­ների արդ­յուն­­քում հնա­րավոր է լինելու յուրա­քանչյուր ավտոմեքենայի մասով ունենալ տեղե­կատ­վու­թյուն տեխ­նի­կական զննու­­­թյուն անցած լինելու վերաբերյալ, և հետևաբար, նաև հնա­րա­վոր է լինելու հաշ­վառել ավտո­մե­քե­նա­ների գծով բնա­պահպանական հարկի պար­տա­վո­րու­թյուն­ները՝ նախագծով առա­ջարկ­վում է լիազոր մար­մին սահ­մանել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախա­­­րարութ­յանը:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել, որ բնա­պահ­պանական հարկի պարտավորությունների հաշ­վառ­ումն իրա­կա­նացնող լիա­զոր մար­­­­մին է հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախա­­­րա­րու­թ­­­յունը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան բնա­պահ­պանական հարկի գծով ավել վճարված գումարի վերադարձման ընթա­­ցակարգն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կանոնակարգել բնա­պահ­պանական հարկի գծով ավել վճար­ված գումար­ների վերադարձի հետ կապված հարաբերությունները:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.2-րդ «Պետութ­յան կողմից հանրությանը մատուցվող ծառայություններ» մասով սահմանված քաղա­քա­կա­նութ­յան ուղղություններից: Մասնավորապես, Կառավարությունն արմատապես բարեփոխելու է պետու­թ­­յան կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակը՝ դրանք դարձնելով քաղա­քացիակենտրոն և արդիական, առաջադեմ տեխնոլոգիական հիմքով՝ նպատակ ունե­նա­լով թեթևացնել պետության հետ հարաբերություններում քաղաքացիների և գործարար հատ­վածի անհարկի բեռն ու քաշքշուկը:

  • Քննարկվել է

    15.07.2024 - 30.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 962

Տպել